Պատրաստ եմ փոշու վերածել բոլորին, ով մարտարհավեր կնետի ինձ. Մադուրո
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խոսք է տվել չեզոքացնել իր և երկրի հանդեպ մարտահրավերներն և ոտնձգությունները՝ հայտնել են տեղական աղբյուրները: «Ես պատրաստ եմ փոշու վերածել բոլորին, ով մարտահրավեր կնետի ինձ: Ես կանեմ ամեն ինչ հեղափոխությունը պաշտպանելու համար»,- ասել է նա: Մադուրոն ավելացրել է, որ հուլիսի 28-ի քվեարկությունից հետո ավելի քան 2000 մարդ է ձեռբակալվել: …
