Վաշինգտոնը Կիևին չի արգելում կամ խրախուսում Ուկրաինայի տարածքից դուրս հարձակումներ իրականացնել. Միլլեր

Վաշինգտոնը Կիևին չի արգելում կամ խրախուսում Ուկրաինայի տարածքից դուրս հարձակումներ իրականացնել. Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է Բելգորոդի զարգացումներին և Ռուսաստանի տարածքի դեմ ամերիկյան զենքերի հնարավոր կիրառմանը: Նրա խոսքով՝ Ուկրաինան պետք է ինքնուրույն որոշի՝ ռազմական ինչ գործողություններ անցկացնել Ռուսաստանի դեմ։ «Վաշինգտոնը Կիևին չի արգելում կամ խրախուսում ուկրաինական տարածքից դուրս հարձակումներ իրականացնել: Սակայն հարկ եմ համարում հիշեցնել, որ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը»,- հավելել է…

Read More
Վուչիչը համաքաղաքացիներին կոչ է արել չանհանգստանալ ընդդիմության բողոքի ակցիայի կապակցությամբ

Վուչիչը համաքաղաքացիներին կոչ է արել չանհանգստանալ ընդդիմության բողոքի ակցիայի կապակցությամբ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը վստահեցրել է երկրի քաղաքացիներին, որ Բելգրադի կենտրոնում ընդդիմության ցույցը վտանգ չի ներկայացնում իշխանությունների համար։ Նրա խոսքով՝ ակցիային մասնակցում է մոտավորապես 2,5 հազար մարդ։ Գիշերը հազարավոր ցուցարարներ շրջապատել են Բելգրադի քաղաքապետարանը և փորձել են գրոհել այն: Բողոքի պատճառը Սերբիայում դեկտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքներն են։ Ցուցարարները պահանջել են չեղարկել խորհրդարանի ընտրության արդյունքները…

Read More
Ջավախքի երիտասարդությունը Եռաբլուրում

Ջավախքի երիտասարդությունը Եռաբլուրում

Մայիսի 9-ի Եռատոնը բացառիկ դեր ունի ժամանակակից Հայ աշխարհհայեցողության ձեւավորման մեջ, եւ ամեն մի հայ Աշխարհի յուրաքանչյուր անկյունում հատուկ վերաբերմունք ունի այդ օրվա նկատմամբ: Այսօր Մայիսի 9-ին նվիրված միջոցառումներ են անցկացվում նաեւ Ջավախքում: Իսկ Երեւանում «Ջավախք» ուսանողական միության նախաձեռնությամբ կազմակերպվեց երթ դեպի Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրքը մատուցելու Արցախյան հերոսամարտի և 25 տարի առաջ Շուշիի ազատագրման…

Read More
Նախագահը և Եգիպտոսի դեսպանը արժևորել են Հայաստանի և Եգիպտոսի միջև խորացող համագործակցությունը

Նախագահը և Եգիպտոսի դեսպանը արժևորել են Հայաստանի և Եգիպտոսի միջև խորացող համագործակցությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու առթիվ: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման անցած երեք տարվա ընթացքում հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է Հայաստանի համար…

Read More
Freedom House-ը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը

Freedom House-ը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը: «Ողջունում ենք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումը որպես Հայաստանի շարունակական առաջընթացի և ժողովրդավարական զարգացման հանձնառության վկայություն։ Հայաստանի կառավարությանը կոչ ենք անում առաջ տանել այն բարեփոխումները, որոնք վերջինս խոստացել է ձեռնարկել, ներառյալ՝ խտրականության դեմ օրենքի ընդունումը»: We welcome the…

Read More
Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հարցով առաջընթաց դեռ չկա. Քըլըչ

Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հարցով առաջընթաց դեռ չկա. Քըլըչ

Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հարցով առաջընթաց դեռ չկա, նշել է Թուրքիայի բանագնացը: Սերդար Քըլըչը հայտնել է, որ հարաբերությունների կարգավորման հարցով որոշվել է հաջորդ հանդիպումն անցկացնել: Այս և միջազգային մյուս զարգացումները Դավիթ Մուրադյանն է ներկայացնում:

Read More
Վրաստանին փոխանցվել է ԵՄ-ին անդամակցելու դիմումի վերաբերյալ հարցաշարը

Վրաստանին փոխանցվել է ԵՄ-ին անդամակցելու դիմումի վերաբերյալ հարցաշարը

Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյը հարցաշար է հանձնել Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիին՝ ԵՄ անդամակցության դիմումի վերաբերյալ։ Հարցաթերթիկների հանձնման արարողությունը տեղի է ունեցել Լյուքսեմբուրգում։ Հարցաթերթիկը Վրաստանի հետ միասին փոխանցվել է նաև Մոլդովային։ Աղբյուր՝ 1tv.ge:

Read More
Իրանում ավարտվել է խորհրդարանի ընտրությունը

Իրանում ավարտվել է խորհրդարանի ընտրությունը

Իրանում ավարտվել է խորհրդարանական ընտրությունը: IRNA իրանական պետական լրատվական գործակալության տվյալով՝ քվեարկության իրավունք ունի 61,17 մլն իրանցի: Պատգամավորական 290 տեղի համար պայքարել է 15 հազար թեկնածու, Փորձագետների խորհրդում 88 տեղի գրանցված է եղել 144 թեկնածու: Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը հայտարարել է, որ մասնակցությունն ընտրություններին բարձր է եղել: Քվեարկության նախնական արդյունքը…

Read More
Մախաչկալայի օդանավակայանում անկարգությունների 60 մասնակից է ձերբակալվել

Մախաչկալայի օդանավակայանում անկարգությունների 60 մասնակից է ձերբակալվել

Մախաչկալայի օդանավակայանում անկարգությունների հետևանքով տուժել է 9 ոստիկան, վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, նրանցից երկուսը հիվանդանոցում են: Այս մասին հայտնել են Դաղստանի ՆԳ նախարարությունից` տեղեկացնելով, որ շարունակվում են անկարգությունների մասնակիցների որոնումները: Հոկտեմբերի 29-ի երեկոյան Մախաչկալայի օդանավակայանի մոտ բազմություն էր հավաքվել։ Պատճառը Red Wings ավիաընկերության չվերթն էր Թել Ավիվից։ Դաղստանցիները ներխուժել են օդանավակայան և…

Read More
Իրանը հակահարվածներով պատասխանում է ԱՄՆ հարձակումներին

Իրանը հակահարվածներով պատասխանում է ԱՄՆ հարձակումներին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) երկուշաբթի հայտարարել է, որ անսպասելի հարված է հասցրել «Սիրիայում թշնամու հրամանատարական կենտրոնին»: IRNA լրատվական գործակալությունը նաև հաղորդել է, որ ԻՀՊԿ-ն հարվածել է Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին, այդ թվում՝ վաղ նախազգուշացման ռադարային համակարգին, որը «ոչնչացվել է»: Առանձին հարվածներ են հասցվել ավիացիոն սարքավորումների պահեստին և ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքերի անգարին,…

Read More
Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Ալյասկայում

Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Ալյասկայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կհանդիպի Ռուսաստանի իր գործընկերոջ հետ Ալյասկայում։   «Շատ սպասված հանդիպումը իմ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահիս, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կկայանա հաջորդ ուրբաթ՝ 2025 թվականի օգոստոսի 15-ին՝ Ալյասկայի հզոր նահանգում։ Մանրամասները կհայտարարվեն ավելի ուշ։ Շնորհակալություն այս հարցին ձեր ուշադրության համար», — գրել է Թրամփը Truth Social հարթակում։…

Read More
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները

Մեծ Բրիտանիան ընդլայնել է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները

Մեծ Բրիտանիան 9 կետով ընդլայնել է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների ցանկը։ Երկրի արտգործնախարարությունից նշել են, որ պատժամիջոցներ են սահմանվել պաշտպանական-արդյունաբերական համալիրի և Հանրապետության որոշ ուղղիչ գաղութների ղեկավարների նկատմամբ։ Սահմանափակող միջոցները տարածվել են Էլեկտրոնային հաշվողական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի և «ՍտանկոԳոմել» ու «Ռուխսերվոմոտոր» ձեռնարկությունների վրա։ Ուղղիչ գաղութների ղեկավարների դեմ սահմանված պատժամիջոցներն էլ ենթադրում են երկիր մուտքի արգելք և…

Read More
ԼՂ-ի բնակչության նկատմամբ Ադրբեջանի բռնության և ահաբեկման քաղաքականության նպատակն էթնիկ զտումների իրականացումն է. դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյան
		05.04.2022 . Միջազգային

ԼՂ-ի բնակչության նկատմամբ Ադրբեջանի բռնության և ահաբեկման քաղաքականության նպատակն էթնիկ զտումների իրականացումն է. դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյան 05.04.2022 . Միջազգային

Ապրիլի 4-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի լիագումար նիստի ժամանակ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդես է եկել ելույթով։ Իր ելույթում դեսպանն անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից այս օրերին իրականացվող սադրիչ գործողություններին, որոնք խախտում են Արցախի հայության կենսական իրավունքները, այդ թվում՝ կրթության իրավունքը։ Նշվել է, որ մի քանի շաբաթ շարունակ խափանված պահելով Լեռնային Ղարաբաղը մատակարարող գազատարի…

Read More
Սաուդյան Արաբիայում հեղեղվել են մուսուլմանների համար սուրբ Մեքքա և Մեդինա քաղաքները

Սաուդյան Արաբիայում հեղեղվել են մուսուլմանների համար սուրբ Մեքքա և Մեդինա քաղաքները

Սաուդյան Արաբիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով ջրի տակ են անցել մուսուլմանների համար սուրբ Մեքքա և Մեդինա քաղաքների փողոցները։ Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, հորդառատ անձրևներից հետո ճանապարհները վերածվել են գետերի: Հեղեղվել են նաև այլ քաղաքներ և ավաններ։ Երկրի բնակիչներին ու զբոսաշրջիկներին կոչ են արել զգուշություն ցուցաբերել և խուսափել հեղեղված վայրերից: Սաուդյան Արաբիայի օդերևութաբանական վարչությունը վտանգի կարմիր մակարդակ…

Read More
Սիբիհան շնորհակալություն է հայտնել Բայրամովին պատերազմի առաջին իսկ օրերից Բաքվի տրամադրած հումանիտար օգնության համար

Սիբիհան շնորհակալություն է հայտնել Բայրամովին պատերազմի առաջին իսկ օրերից Բաքվի տրամադրած հումանիտար օգնության համար

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Կիև, Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհայի հետ քննարկել երկկողմ հարաբերությունները, տնտեսական և էներգետիկ ոլորտներում գործակցությունը, միջազգային օրակարգի կարևոր հարցերը, ինչպես նաև Ադրբեջանի ներդրումն Ուկրաինայի վերակառուցման գործում:  Սիբիհայի խոսքով՝ հանդիպումը հերթական կարևոր քայլն է դարձել Կիևի և Բաքվի միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման համար: Ուկրաինայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել…

Read More
Ուկրաինական եգիպտացորենով երեք բեռնանավ դուրս են եկել Օդեսայի նավահանգիստներից

Ուկրաինական եգիպտացորենով երեք բեռնանավ դուրս են եկել Օդեսայի նավահանգիստներից

Եգիպտացորենով բեռնված Polarnet, Rojen և Navistar բեռնանավերը դուրս են եկել Օդեսայի մարզի նավահանգիստներից և ուղևորվել են Ստամբուլ՝ հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։ ՄԱԿ-ից էլ տեղեկացրել են, որ համատեղ համակարգող կենտրոնը թույլ է տվել այդ նավերին ծով դուրս գալ ուրբաթ օրը: Նշվում է, որ Polarnet-ը տեղափոխում է 12000 տոննա եգիպտացորեն, Rojen-ը՝ 13041 տոննա, Navistar-ը՝ 33000 տոննա։…

Read More
Երկրաշարժի հետեւանքով Նինոծմինդայի շրջանի Կաթնատու գյուղի դպրոցը անցել է հեռավար ուսուցման

Երկրաշարժի հետեւանքով Նինոծմինդայի շրջանի Կաթնատու գյուղի դպրոցը անցել է հեռավար ուսուցման

Ինչպես գիտեք փետրվարի 13 -ին, Վրաստանում գրանցվեց երկրաշարժ որի ուժգնությունը կազմել է 6,2 բալ, որին հաջորդել է նաեւ մի քանի հետցնցումներ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղի մոտ: Տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Նինոծմինդայի մունիցիպալիտետի Կաթնատու գյուղի դպրոցը անցել է հեռավար ուսուցման ռեժիմի: Դպրոցի տնօրեն Սուրեն Մզիկյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ճիշտ է դպրոցի շենքը երկու…

Read More
Փարիզում մեքենան մխրճվել է ֆուտբոլային երկրպագուների խմբի մեջ․ կան տուժածներ

Փարիզում մեքենան մխրճվել է ֆուտբոլային երկրպագուների խմբի մեջ․ կան տուժածներ

Փարիզում մեքենան մխրճվել է ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբի երկրպագուների խմբի մեջ․ վերջիններս նշում էին թիմի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը։ Այս մասին հաղորդում է Le Parisien-ը։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ելիսեյյան դաշտերից ոչ հեռու։ Միջադեպի հետևանքով տուժել է երեք անձ, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը՝…

Read More
Փենսիլվանիայի նահանգապետը կոչ է արել հետաքննել օրական 1 միլիոն դոլար տրամադրելու՝ Իլոն Մասկի նախաձեռնությունը

Փենսիլվանիայի նահանգապետը կոչ է արել հետաքննել օրական 1 միլիոն դոլար տրամադրելու՝ Իլոն Մասկի նախաձեռնությունը

Միլիարդատեր Իլոն Մասկը կիրակի՝ հոկտեմբերի 20-ին, Փիթսբուրգում տեղի ունեցած միջոցառման ժամանակ մի կնոջ հանձնել է 1 միլիոն դոլար արժողությամբ երկրորդ չեկը, ասվում է America PAC-ի X-ի գրառման մեջ: Կիրակնօրյա կտրոն ստացողը բեմում շնորհակալություն է հայտնել Tesla-ի գործադիր տնօրենին, որն իր հարստությունն ու պատասխանատվությունն օգտագործում է ազատ խոսքի խթանման համար, գրում է Reuters-ը: Փենսիլվանիայի դեմոկրատ նահանգապետ…

Read More
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարը և ԵԱՀԿ գործող նախագահը այցելելու են  Վրաստան

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարը և ԵԱՀԿ գործող նախագահը այցելելու են Վրաստան

Շվեյցարիայի կառավարությունը հայտարարել է, որ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարը և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսը կայցելի Հայաստան և Վրաստան։ Նրանց խոսքերով՝ այցի շրջանակներում նախատեսված հանդիպումների ընթացքում քննարկման հիմնական թեմաները կլինեն Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, ԵԱՀԿ-ի դերը և երկկողմ հարաբերությունները։ Շվեյցարիայի կառավարության կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Իգնացիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կայցելի Երևան,…

Read More
Ակնկալում ենք մեր սերտ համագործակցությունը Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ. Միրզոյան

Ակնկալում ենք մեր սերտ համագործակցությունը Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ. Միրզոյան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Անկեղծ շնորհավորանքներս Մարկ Ռյուտեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ակնկալում ենք մեր սերտ համագործակցությունը Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ՝ հիմնված ընդհանուր արժեքների և ընդհանուր տեսլականի վրա՝ ապահովելու ավելի անվտանգ և խաղաղ ապագա»,- գրված է Միրզոյանի X-ի…

Read More
Անկեղծ երախտագիտություն եմ հայտնում Ձեզ բարեկամության և գերազանց համագործակցության համար. Միրզոյանը՝ Կոլոննային

Անկեղծ երախտագիտություն եմ հայտնում Ձեզ բարեկամության և գերազանց համագործակցության համար. Միրզոյանը՝ Կոլոննային

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի արդեն նախկին արտգործնախարար Կատրին Կոլոննային  Հայաստանին ցուցաբերած գերազանց համագործակցության համար: «Հարգելի նախարար Կոլոննա, ես իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ բարեկամության և գերազանց համագործակցության համար, որը մենք հաստատել ենք Հայաստանի համար առանձնապես դժվարին ժամանակաշրջանում, ինչպես նաև մեր տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու ձեր շարունակական ջանքերի…

Read More
Արայիկ Հարությունյանը և Մարսելի քաղաքապետը քննարկել են Արցախի շրջանների ու համայնքների հետ ապակենտրոն համագործակցությանը վերաբերող հարցեր

Արայիկ Հարությունյանը և Մարսելի քաղաքապետը քննարկել են Արցախի շրջանների ու համայնքների հետ ապակենտրոն համագործակցությանը վերաբերող հարցեր

Աշխատանքային այցի շրջանակներում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 9-ին Մարսելում մի շարք հանդիպումներ է ունեցել տեղի ղեկավար կազմի հետ: Երկրի ղեկավարը առանձնազրույց է ունեցել Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի հետ, այնուհետև հանդիպումը շարունակվել է լայն ֆորմատով՝ դեպարտամենտի խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ: Նախագահը իր երախտագիտությունն է հայտնել ներկաներին 2020 թ. հոկտեմբերի…

Read More
Ասպինձայի մունիցիպալիտետի Գելսունդա գյուղ տանող ճանապարհը լիովին կվերականգնվի

Ասպինձայի մունիցիպալիտետի Գելսունդա գյուղ տանող ճանապարհը լիովին կվերականգնվի

Ասպինձայի մունիցիպալիտետի Գելսունդա գյուղ տանող ավտոճանապարհի վերականգնման աշխատանքներն ակտիվորեն ընթանում են։ Շինարարական աշխատանքների ընթացքին տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների հետ միասին ծանոթացել է Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռոստոմ Մաղրաքվելիձեն։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ճանապարհի ամբողջական վերականգնում, ինչը զգալիորեն կբարելավի Գելսունդա գյուղի տրանսպորտային հասանելիությունն ու ճանապարհային ենթակառուցվածքը։ Նախագծի պայմանագրային արժեքը կազմում է 1 595 000 լարի։

Read More
Իտալիայի 27 խոշոր քաղաքներում եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է սահմանվել անոմալ տապի պատճառով

Իտալիայի 27 խոշոր քաղաքներում եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է սահմանվել անոմալ տապի պատճառով

Իտալիայի 27 խոշոր քաղաքներում եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է սահմանվել անոմալ տապի պատճառով: Տագնապ է հայտարարվել երկրի բոլոր խոշոր զբոսաշրջային կենտրոններում, այդ թվում՝ Հռոմում, Բոլոնիայում, Միլանում, Նեապոլում, Վենետիկում, Ֆլորենցիայում, Պալերմոյում: Առանձին շրջաններում ջերմաստիճանը հասնում է 40 աստիճան Ցելսիուսի: Շոգ եղանակը կպահպանվի առնվազն ևս 10 օր: Շոգի պատճառով ռեկորդային չափով նվազել է Եվրոպայի երկրորդ ամենաերկար…

Read More
ՀԱՊԿ-ը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով կստորագրվի խաղաղության պայմանագիր. Տասմագամբետով

ՀԱՊԿ-ը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով կստորագրվի խաղաղության պայմանագիր. Տասմագամբետով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում հույս ունեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով կստորագրվի խաղաղության պայմանագիր: Այդ մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը: Նա նշել է, որ Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցություններ են ընթանում, հիշեցրել Բրյուսելում մայիսի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: «Գոհունակությամբ նշվել է, որ և՛…

Read More
Լիբանանն ու Իսրայելը վերսկսել են բանակցությունները Հռոմում

Լիբանանն ու Իսրայելը վերսկսել են բանակցությունները Հռոմում

Լիբանանն ու Իսրայելը վերսկսել են բանակցությունները Իտալիայի մայրաքաղաքում՝ հայտնել է Reuters գործակալությունը: Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն պիլոտային ծրագիրը, որը նախատեսում է լիբանանյան բանակի տեղակայումն այն տարածքներում, որտեղից Իսրայելի զինված ուժերը պետք է հեռանան: Ծրագրի նպատակն է ապահովել, որ այդ շրջանները զերծ լինեն «Հըզբոլլահ» շարժման սպառազինությունից և ենթակառուցվածքներից: Լրատվամիջոցների տվյալով՝ Իսրայելի պատվիրակությունը գլխավորում է Վաշինգտոնում…

Read More
Ուկրաինայի ենթակառուցվածքների թիրախավորումը թույլ է տալիս նվազեցնել ուկրաինական ԶՈՒ ներուժը. Շոյգու

Ուկրաինայի ենթակառուցվածքների թիրախավորումը թույլ է տալիս նվազեցնել ուկրաինական ԶՈՒ ներուժը. Շոյգու

Ուկրաինայի ենթակառուցվածքների թիրախավորումը թույլ է տալիս նվազեցնել ուկրաինական զինված ուժերի ներուժը՝ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նրա հավաստմամբ՝ սպառիչ միջոցներ են ձեռնարկվում Ուկրաինայի քաղաքացիների մահը կանխելու համար։ «Ուկրաինայի զինված ուժերը չեն դադարում հրետակոծել Զապորոժիեի ատոմակայանը, տարհանման կետերը և հումանիտար օգնության բաշխման վայրերը»,- ասել է պաշտպանության նախարարը։ Շոյգուն հայտնել է նաև, որ հակառակորդի օդային…

Read More
Ղարաբաղյան հակամարտությունն արդեն լուծված է. Ալիևը՝ Մյունխենում

Ղարաբաղյան հակամարտությունն արդեն լուծված է. Ալիևը՝ Մյունխենում

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել են Ադրբեջանի նախագահը և Թուրքիայի արտգործնախարարը: Իլհամ Ալիևը և Հաքան Ֆիդանը քննարկել են երկկողմ հարաբերությունները, պատրաստակամություն հայտնել խորացնելու գործակցությունը բոլոր ոլորտներում: Պաշտոնյաների օրակարգում են եղել Հարավային Կովկասում զարգացումները, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները, խաղաղության պայմանագրի բանակցությունները և տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Ալիևը հանդիպել է նաև ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջի հետ: Ադրբեջանական կողմի տվյալով՝…

Read More