Նոնա Գափրինդաշվիլին սեպտեմբերի 25-ին կայցելի Ախալցխա
Սեպտեմբերի 25-ին Ախալցխա կայցելի վրացական և համաշխարհային շախմատի լեգենդ Նոնա Գափրինդաշվիլին։ Երիտասարդները հնարավորություն կունենան անձամբ հանդիպելու անվանի շախմատիստուհուն, զրուցելու նրա հետ, ինչպես նաև ներկա գտնվելու գլխավոր շոու-միջոցառմանը՝ «Նոնան ընդդեմ թիմի»։ Նոնա Գափրինդաշվիլիի անունը վրացական և համաշխարհային շախմատի պատմության անբաժանելի մասն է։ Նրա մարզական ուղին, բազմաթիվ հաղթանակներն ու շախմատին նվիրվածությունը ոգեշնչման աղբյուր են դարձել տարբեր սերունդների…
