Գազայի հատվածում զոհվել է առնվազն 11 000 մարդ, այդ թվում՝ 4500-ից ավելի երեխա

Գազայի հատվածում զոհվել է առնվազն 11 000 մարդ, այդ թվում՝ 4500-ից ավելի երեխա

Իսրայելի պաշտպանության բանակի և ՀԱՄԱՍ-ի բախումների հետևանքով զոհերի թիվն ավելանում է: Գազայի հատվածում զոհվել է առնվազն 11 000 մարդ, այդ թվում՝ 4500-ից ավելի երեխա, վիրավորվել է շուրջ 27 500 մարդ, Հորդանան գետի արևմտյան ափին հայտնի է 183 զոհի մասին: Իսրայելն էլ հայտնում է 1200-ի զոհի մասին: Նախկինում իսրայելական կողմը պաշտոնապես հայտնում էր 1400 զոհի մասին։…

Read More
Ամուր խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է վերականգնել վստահությունը. Էդմոն Մարուքյան
		17.09.2023 . Արցախ

Ամուր խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է վերականգնել վստահությունը. Էդմոն Մարուքյան 17.09.2023 . Արցախ

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ Ադրբեջանի հետ ամուր խաղաղության հաստատումը պահանջում է վստահության վերականգնում, դրա համար Բաքուն պետք է ազատ արձակի գերիներին և զորքերը հետ քաշի մինչև 1975 թվականի սահմանագիծը: «Ամուր խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է վերականգնել վստահությունը, Ադրբեջանը պետք է հետ քաշի զորքերը Հայաստանի տարածքներից մինչև 1975 թվականի…

Read More
«Հայփոստը» համագործակցության հուշագիր է ստորագրել Վրաստանի փոստի հետ

«Հայփոստը» համագործակցության հուշագիր է ստորագրել Վրաստանի փոստի հետ

«Հայփոստ» ընկերությունից հայտնում են՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում  համագործակցության հուշագիր է ստորագրվել Վրաստանի փոստի հետ: Հուշագրով նախատեսվում է համագործակցության նոր ձևաչափեր մշակել և կյանքի կոչել նոր ծրագրեր. 1․  Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ փոստային առաքումների պայմանների բարելավում. 2. Երկու երկրների միջև սահմանային ծախսերի իջեցում, որը կհանգեցնի հաճախորդներին մատուցվող փոստային ծառայությունների սակագների երկկողմանի նվազեցման. 3․…

Read More

Սահմանփակումներ են մտցվել Վրաստանից Հայաստան տանող ճանարպարհին

Վրաստանում տեղացած առատ ձյան պատճառով որոշ ճանապարհներ գործում են սահամանփակումներով: Վրաստանի Տարածքային կառամարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապահների դեպարտամենտից տեղեկացնում են, որ առատ ձյան ու  բքի պատճառով դժվարանցանելի են մի շարք միջպետական ճանապարհներ: Եթևեկության սահամափակումներ են մտցվել Նինիոծմինդայից Հայաստան տանող ճանապարհին:  Նշվում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային…

Read More
ՖԻԴԵ-ի Գլխավոր ասամբլեան հրաժարվել է չեղարկել Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցները

ՖԻԴԵ-ի Գլխավոր ասամբլեան հրաժարվել է չեղարկել Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցները

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) Գլխավոր վեհաժողովը մերժել է Ռուսաստանի և Բելառուսի շախմատիստների նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու` Ղրղզստանի առաջարկը։ Այն բավարար ձայներ չի ստացել, պատժամիջոցների ամբողջական վերացմանը կողմ է քվեարկել 21 պատվիրակ, դեմ՝ 41 երկիր, իսկ 27-ը ձեռնպահ են մնացել կամ բացակայել, հայտնում է Reuters-ը։ Միևնույն ժամանակ կիրակի՝ սեպտեմբերի 22-ին, Բուդապեշտում ընթացող Գլխավոր վեհաժողովը կողմ է քվեարկել,…

Read More
Նեթանյահուի գրասենյակը հաստատել է Երուսաղեմի Տաճարի լեռան ստատուս քվոյի անձեռնմխելիությունը

Նեթանյահուի գրասենյակը հաստատել է Երուսաղեմի Տաճարի լեռան ստատուս քվոյի անձեռնմխելիությունը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը վերահաստատել է Երուսաղեմի Հին քաղաքի Տաճարի լեռան ստատուս քվոյի անձեռնմխելիությունը, երբ երկրի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը խոսել է այնտեղ սինագոգ կառուցելու հնարավորության մասին։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Բեն-Գվիրի մարտահրավերը Տաճարի լեռան ստատուս քվոյին անվանել է «վտանգավոր, անհարկի և անպատասխանատու» արարք: «Բեն-Գվիրի գործողությունները վտանգում են Իսրայելի Պետության ազգային…

Read More
Աբասթումանի ավանում ավարտվել է ավտոբուսային կայարանի և բաց կայանատեղիի կառուցումը

Աբասթումանի ավանում ավարտվել է ավտոբուսային կայարանի և բաց կայանատեղիի կառուցումը

Աբասթումանի ավանում ավարտվել է ավտոբուսային կայարանի և բաց կայանատեղիի կառուցումը։ Ներկայումս վերացվում են 700 մեքենայի համար նախատեսված կայանատեղիի թերությունները, որից հետո կիրականացվեն լրացուցիչ կանաչապատման աշխատանքներ։ Նախագծի շրջանակներում տեխնիկապես հագեցած տարածքում կտեղադրվի էլեկտրական մեքենաների լիցքավորման կայան, իսկ կայանի վարչական շենքը կծառայի որպես էլեկտրական մեքենաների սպասարկման կենտրոն։ Նախագիծը ծառայում է Աբասթումանի եզակի հանգստավայրի և էկոլոգիական միջավայրի պաշտպանմանն …

Read More
Այսօրվանից Աբասթումանի երկինքը փակ կլինի ինքնաթիռների համար-Վրաստանի կառավարության որոշում

Այսօրվանից Աբասթումանի երկինքը փակ կլինի ինքնաթիռների համար-Վրաստանի կառավարության որոշում

Այսօրվանից Աբասթումանի երկինքը փակ կլինի,- այս մասին որոշում է ընդունել Վրաստանի կառավարությունը։ Հրամանագրի համաձայն՝ Աբասթումանի վրայով 52 կիլոմետրանոց թռիչքի գոտին փակ կլինի, ինչը նշանակում է, որ որոշ ինքնաթիռներ այլևս չեն կարողանա թռչել Աբասթումանի վրայով,- հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։ Իր հետաքննչական նյութերում լրատվամիջոցները, հղում անելով պաշտոնական աղբյուրներին, նշում են, որ որոշման նպատակն Աբասթումանիի աստղաֆիզիկական աստղադիտարանի արդյունավետ…

Read More
Հետապնդելու ենք Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների լուծումը. Վիգեն Խաչատրյան
		22.03.2023 . Արցախ

Հետապնդելու ենք Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների լուծումը. Վիգեն Խաչատրյան 22.03.2023 . Արցախ

Մեր նպատակն է այնպես վարվել, որ Արցախը չհայաթափվի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: «Այսօր ռեալ վտանգն այդտեղ է: Այսօր ոչ թե խնդիրը դրված է, որ Արցախը ճանաչվի որպես անկախ պետություն … ես շատ կուզեմ, որ ճանաչվի, տեսնում ենք՝ հարցն արձագանք չի գտնում, մենք էլ չենք կարող…

Read More
Շաբաթվա կարեւոր իրադարձությունները Մեդիա վերլուծական կենտրոնի եթերում
		28.05.2023 Sona Tonakanian Ախալքալաք, Լրահոս, Հայաստան, Հիմնական բաժիններ, Մշակույթ, Սամցխե-Ջավախք, Քաղաքական

Շաբաթվա կարեւոր իրադարձությունները Մեդիա վերլուծական կենտրոնի եթերում 28.05.2023 Sona Tonakanian Ախալքալաք, Լրահոս, Հայաստան, Հիմնական բաժիններ, Մշակույթ, Սամցխե-Ջավախք, Քաղաքական

Շաբաթվա կարեւոր իրադարձությունները Մեդիա վերլուծական կենտրոնի եթերում  

Read More
Իսրայելական ուժերը մտել են Սիրիայի տարածք. SANA

Իսրայելական ուժերը մտել են Սիրիայի տարածք. SANA

Իսրայելական ուժերը մտել են Սիրիայի տարածք և առաջ շարժվել դեպի Ջաբաթա Ալ-Խաշաբ բնակավայրի ծայրամասեր՝ հայտնել է SANA գործակալությունը: Նշվում է, որ գործողությանը ներգրավվել է վեց ռազմական մեքենաներից բաղկացած շարասյուն, որն ուղեկցվել է հետախուզական անօդաչու թռչող սարքով: Գործակալության տվյալով՝ նախօրեին իսրայելական ուժերը գնդակոծել են Արևելյան Թել ալ-Ահմարի շրջանը՝ արձակելով երեք արկ և կրակ բացելով հրաձգային զենքերից:…

Read More
Մենք հետաքրքրված ենք խաղաղության պայմանագրի կնքմամբ և աշխատելու ենք, որ այն իրականություն դառնա. Ալեն Սիմոնյան

Մենք հետաքրքրված ենք խաղաղության պայմանագրի կնքմամբ և աշխատելու ենք, որ այն իրականություն դառնա. Ալեն Սիմոնյան

Հակառակն է տեղի ունենում: Երբ մենք որևիցե փաստաթուղթ քննարկում ենք կամ բարձրաձայն դրա մասին կարծիք ենք հայտնում, մենք նախապես նայում ենք՝ արդյոք դա մեր Սահմանադրության հետ որևիցե խնդիր կարո՞ղ է առաջացնել, թե՞ ոչ, և հետագայում Սահմանադրական դատարանն իր որոշումն է կայացնում: Որևիցե ձևով կասկածի տակ դնել անաչառությունը՝ տեղին չէ, որովհետև բազմաթիվ դեպքեր և օրինակներ կարող…

Read More
ԿԺԴՀ-ի հրթիռային փորձարկումները սպառնալիք են տարածաշրջանի անվտանգության համար. Բերբոք

ԿԺԴՀ-ի հրթիռային փորձարկումները սպառնալիք են տարածաշրջանի անվտանգության համար. Բերբոք

ԿԺԴՀ-ի հրթիռային փորձարկումները սպառնալիք են տարածաշրջանի անվտանգության համար, ինչը չի կարելի անտեսել՝ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը Հարավային Կորեա կատարած այցի ժամանակ: «ԿԺԴՀ-ի ապօրինի հրթիռային փորձարկումները ոչնչով չի կարելի արդարացնել, դրանք իրական սպառնալիք են Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության և հատկապես Կորեայի Հանրապետության համար»,- նշել է Բերբոքը: Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Պակ Չինի հետ հանդիպմանը…

Read More
Թբիլիսիում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը այցելել է Վրաստանի Առաջին ալիք

Թբիլիսիում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը այցելել է Վրաստանի Առաջին ալիք

Թբիլիսիում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը այցելել է Վրաստանի Առաջին ալիք՝ հայտնում է լրատվամիջոցը: ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին ընդունել են Վրաստանի Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վասիլ Մաղլապերիձեն և գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին: Դեսպանը ծանոթացել է Առաջին ալիքի «Բազմազան Վրաստան» խմբի աշխատանքներին, որի խնդիրն է Վրաստանի ազգային փոքրամասնություններին իրազեկելը, նրանց ներգրավումը հանրային Հեռարձակողի ամենօրյա գործունեության…

Read More
2025 թ․ մայիսի 22-ին նախատեսվում է բացել Շառլ Ազնավուրի արձանը

2025 թ․ մայիսի 22-ին նախատեսվում է բացել Շառլ Ազնավուրի արձանը

Մեծանուն արվեստագետ, շանսոնիե Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման աշխատանքների պայմանագիրը կնքված է, համապատասխան ֆինանսական միջոցները 2024 թվականի բյուջեով արդեն իսկ հատկացված են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքները կշարունակվեն 2025 թվականին, և մայիսի 22-ին, որպես մեծ արվեստագետի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների ավարտ, նախատեսվում է իրականացնել արձանի բացման արարողությունը:

Read More
Վրաստանում կստեղծվի հանձնաժողով՝ քննելու Սաակաշվիլու կառավարության գործունեությունը

Վրաստանում կստեղծվի հանձնաժողով՝ քննելու Սաակաշվիլու կառավարության գործունեությունը

Վրաստանում կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը կուսումնասիրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կառավարման ժամանակաշրջանի՝ 2003-2012 թթ. կառավարության և քաղաքական գործիչների գործունեությունը: Խորհրդարանի ընդունած եզրակացությունը կուղարկվի Վրաստանի դատախազություն և այլ համապատասխան մարմիններ՝ հետագա միջոցներ ձեռնարկելու համար: Վրաստանի իշխող «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն ընդգծել է, որ հանձնաժողովը կստեղծվի խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին շաբաթվա ընթացքում: «Վրաստանում գործում է…

Read More
Լեռնային Ղարաբաղում 30 հազար երեխա տառապում է թերսնուցումից․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Լեռնային Ղարաբաղում 30 հազար երեխա տառապում է թերսնուցումից․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Twitter-ի իր միկրոբլոգում ներկայացրել է, թե ինչպես են շրջափակված Լեռնային Ղարաբաղում նշում երեխաների ծննդյան օրը։ «Ահա, թե ինչպիսին է երեխայի ծննդյան օրը Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում: 30 հազար երեխա տառապում է թերսնուցումից, քանի որ դադարեցվել է Լեռնային Ղարաբաղ սննդի մատակարարումը նույնիսկ ԿԽՄԿ-ի միջոցով։ Հայաստանի կողմից ուղարկված…

Read More
Ֆրանսիան միանում է Դանիայի կողմից Գրենլանդիայում կազմակերպված զորավարժությանը

Ֆրանսիան միանում է Դանիայի կողմից Գրենլանդիայում կազմակերպված զորավարժությանը

Ֆրանսիան հավատարիմ է երկրների ինքնիշխանությանն ու անկախությանը՝ ինչպես Եվրոպայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։   «Սա է ուղղորդում մեր ընտրությունները։ Սա է նաև հիմնավորում մեր հավատարմությունը Միավորված ազգերի կազմակերպությանը և դրա Կանոնադրությանը։   Հենց այդ հիմքով ենք մենք աջակցում և շարունակելու ենք աջակցել Ուկրաինային, և այդ…

Read More
«Հայաստան» հիմնադրամի փոխտնօրենն Արցախում ծանոթացել է հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքին
		28.10.2022 . Արցախ

«Հայաստան» հիմնադրամի փոխտնօրենն Արցախում ծանոթացել է հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքին 28.10.2022 . Արցախ

Նախօրեին «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանն այցելել է Արցախ՝ ծանոթանալու հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքին։   Վերջինս նախարար Արամ Սարգսյանի հետ համատեղ նախորդող օրերի ընթացքում շրջայց է կատարել տարբեր շինհրապարակներում, հետևել է բնակարանաշինական և ճանապարհաշինական ոլորտներում ընթացիկ և ավարտման փուլում գտնվող աշխատանքներին։   Տեղերում շինարարական կազմակերպությունների պատասխանատուների հետ քննարկվել են ծրագրերի իրականացման ընթացքը,…

Read More
Անպատասխանատու քաղաքական գործիչների կողմից նման գործողությունների դեպքում պետությունը և ոստիկանությունը կշարունակեն գործել ամբողջովին օրենքի շրջանակներում. Գախարիա

Անպատասխանատու քաղաքական գործիչների կողմից նման գործողությունների դեպքում պետությունը և ոստիկանությունը կշարունակեն գործել ամբողջովին օրենքի շրջանակներում. Գախարիա

Անպատասխանատու քաղաքական գործիչների կողմից նման գործողությունների դեպքում պետությունը և ոստիկանությունը կշարունակեն գործել ամբողջովին օրենքի շրջանակներում և կանի նույնը, Այսպես արձագանքեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան երեկվա դեպքերին ՝ Ռուսթավելի պողոտայում: Գախարիայի խոսքով ՝ երկրում օրենքի շրջանակներում խոսքի ազատությունը պաշտպանված է: «Դժբախտաբար կամ բարեբախտաբար, մեզ ուղղված հարցը կրկնվում է, թե ով է հրամանը տվել: Նախկինում ես պատասխանատվություն…

Read More
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է ԼՂ Մարտունու քաղաքապետը

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է ԼՂ Մարտունու քաղաքապետը

ԼՂ-ի Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանն այսօր ընկել է ադրբեջանական ցեղասպան ուժերի հետ մարտում՝ պաշտպանելով իր հայրենիքը։   Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԼՂ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:   «Անձամբ ճանաչում էի նրան: Նա խիզախ, ազնիվ ու նվիրյալ հայ էր, ով միշտ եղել է բոլոր մարտերի առաջնագծում»,- գրել է Բեգլարյանը:

Read More
ԱԷՄԳ-ի տեսուչները Ուկրաինայում չհայտարարված միջուկային նյութեր կամ գործողություններ չեն հայտնաբերել

ԱԷՄԳ-ի տեսուչները Ուկրաինայում չհայտարարված միջուկային նյութեր կամ գործողություններ չեն հայտնաբերել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները Կիևի դիմումի հիման վրա ստուգումներ են անցկացրել Ուկրաինայի երեք օբյեկտում. չհայտարարված միջուկային նյութեր կամ գործողություններ չեն հայտնաբերվել: Ստուգումներն անցկացվել են, երբ Ռուսաստանը մեղադրել է Ուկրաինային «կեղտոտ միջուկային ռումբ» պատրաստելու համար: ՌԴ ՊՆ տվյալով՝ Կիևը մտադիր էր կեղտոտ ռումբ կիրառել Ուկրաինայի տարածքում, այնուհետև դրա համար մեղադրել Մոսկվային: Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել…

Read More
Կլաարը հույս է հայտնել, որ այս տարի Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիրը

Կլաարը հույս է հայտնել, որ այս տարի Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիրը

Անթալիայում ընթացող դիվանագիտական ​​ֆորումի ժամանակ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ քննարկումներին մասնակցել է նաև Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Ըստ նրա՝ Թուրքիան կարող է օգտակար լինել տարածաշրջանային խաղաղության հաստատման հարցում: «ԵՄ-ն երկարատև հեռանկարով ներգրավված է Հարավային Կովկասի կայունության ու անվտանգության գործում։ Խաղաղությունը հնարավոր է։ Այն նաև պետք է ներառի սահմանների ապաշրջափակումը…

Read More
Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները տարածաշրջանում կամաց-կամաց ձեռք են բերելու անվտանգության բաղադրիչ

Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները տարածաշրջանում կամաց-կամաց ձեռք են բերելու անվտանգության բաղադրիչ

Ախալցխայի մոտակայքում գտնվող Օրփոլա ռազմական պոլիգոնում սեպտեմբերի 3-ին տեղի են ունենալու  «Agile Spirit 2017» ռազմական զորավարժություններ, որոնք կազմակերպվում են ԱՄՆ-ի եւ Վրաստանի նախաձեռնությամբ: Տվյալ զորավարժությունները Վրաստանում անցկացվում են 2011 թվականից, որին այս տարի մասնակցելու են Բուլղարիայի, Լատվիայի, Ռումինիայի եւ Ուկրաինայի զինվորականները: Վրացական լրատվամիջոցները հղում անելով Վրաստանի Պաշտպանության նախարարության հաղորդում են, որ Հայաստանը եւս մտադիր է…

Read More
«Երեկոյան Զրույց» Սերոբ Հարությունյանի հետ

«Երեկոյան Զրույց» Սերոբ Հարությունյանի հետ

«Երեկոյան Զրույց» Սերոբ Հարությունյանի հետ: Սերոբ Հարությունյանը 1980-ական թվականներին սեփական ջանքերով ստեղծել էր համակարգիչ, որը մի քանի անգամ գերազանցում էր այն ժամանակվա Խորհրդային Միության հայտնի համակարգիչները: Դրանից բացի նա Ախալցխայի հայկական դպրոցի աշակերտների համար ստեղծել էր բոլոր բարենպաստ պայմանները առաջին համակարգիչներին ծանոթանալու համար եւ իր կողմից ստեղծված տարբեր ծրագրերի միջոցով օգնում էր երեխաներին ավելի լավ…

Read More
Աբդոլլահիանը Դամասկոսում իր պաշտոնակցի հետ քննարկել է Սիրիա-Թուրքիա հարաբերությունները

Աբդոլլահիանը Դամասկոսում իր պաշտոնակցի հետ քննարկել է Սիրիա-Թուրքիա հարաբերությունները

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մեկնել է Դամասկոս, որտեղ հանդիպել է Սիրիայի իր պաշտոնակից Ֆեյսալ Ալ Միղդադի հետ: IRNA գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ավարտին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Աբդոլլահիանը, անդրադառնալով Թուրքիա-Սիրիա հարաբերություններին, ընդգծել է, որ Իրանը կշարունակի ջանքեր գործադրել Սիրիայի ու Թուրքիայի միջև թյուրըմբռնումների վերացման, երկու երկրի սահմանին անվտանգության հաստատման համար: Աբդոլլահիանը նաև քննադատել է…

Read More
Սկսվել է Թուրքիայից Սիրիա բնական գազի մատակարարումը

Սկսվել է Թուրքիայից Սիրիա բնական գազի մատակարարումը

Ադրբեջանից բնական գազը Թուրքիայից գազատարով սկսել է մատակարարվել Սիրիա։ Գազի մատակարարումների մեկնարկի արարողության ժամանակ Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը տեղեկացրել է, որ ամեն տարի Սիրիա կարտահանվի մինչև 2 մլրդ խմ բնական գազ, իսկ արտադրվող էլեկտրաէներգիան կապահովի 5 մլն տնային տնտեսության կարիքները: Սիրիա էլեկտրաէներգիայի արտահանումն իրականացվում է 8 կետով, օգտագործվում է արտահանման ներուժի 25 տոկոսը, հետագայում…

Read More
Հունվարի 17-ին Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, առատ բուք եւ ճանապարհներին սառույց

Հունվարի 17-ին Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, առատ բուք եւ ճանապարհներին սառույց

Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ հունվարի 17-ին Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, տեղ-տեղ՝ ուժեղ բուք, ճանապարհներին՝ սառույց։ Նրանց տվյալներով՝ ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակել երթեւեկությունը։

Read More
Իմ համբերությունը Պուտինի նկատմամբ սպառվում է, և արագ. Թրամփ

Իմ համբերությունը Պուտինի նկատմամբ սպառվում է, և արագ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox New-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ իր համբերությունը Ռուսաստանի նկատմամբ սպառվում է: Նա նաև կասկած է հայտնել, թե Ռուսաստանը պատրաստ է լուծել ուկրաինական ճգնաժամը հիմա: Թրամփը զգուշացրել է, որ Միացյալ Նահանգները կարող է պատժամիջոցներ կիրառել ռուսական բանկերի նկատմամբ և բարձրացնել առևտրային սակագները։ «Մենք պատրաստվում ենք շատ խիստ պատժամիջոցներ կիրառել…

Read More
Աշգաբատում կայացել է ՀՀ անկախության 31-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն

Աշգաբատում կայացել է ՀՀ անկախության 31-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն

Հոկտեմբերի 4-ին Աշգաբատում կայացել է ՀՀ անկախության 31-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն։     Միջոցառման սկզբում ելույթով հանդես են եկել Թուրքմենստանում ՀՀ դեսպան Ռուբեն Խարազյանը և Թուրքմենստանի էներգետիկ համալիրների հարցերով փոխվարչապետ Չառըմըրադ Պուրչեկովը։     Հանդիսավոր ընդունելությանը մասնակցել են Թուրքմենստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, գործարար շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ։  

Read More