Ձայնը հնչեց Էրզրումի հայոց լեռներից
Դեկտեմբերի այս օրերին` 135 տարի առաջ, հայակերտ ու հինավուրց Կարին (Էրզրում) բերդաքաղաքում, հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումը իր հեղափոխական շղթայազերծման կարևորագույն ոստումներից մեկը կատարեց: Ինչպես որ ազգային-հեղափոխական սիրված երգն է հուշում՝ «Ձայնը հնչեց Էրզրումի հայոց լեռներից» և «թունդ-թունդ ելան հայոց սրտեր զենքի շաչյունից»: Հայկական Հեղափոխության ցուցական ծնունդը տեղի ունեցավ 1882 թվականի դեկտեմբերի 4-ին, երբ Կարինում հայ երիտասարդությունը՝…
