Ուժը նաև ինքնասիրության մեջ է
Ապրիլի 28-ին Վրաստանի նախագահն այցելել է Սամցխե-Ջավախք շրջանը։ Այցելության նպատակը շրջանի բնակչությանը «Սահմանադրություն բոլորին» նախագահական ծրագիր-քարոզարշավի հետ ծանոթացնելն էր։ Իրականացրած այցելության շրջանակներում Գիորգի Մարգվելաշվիլին Ախալցխայում հանդիպում-քննարկում է անցկացրել տեղի հասարակական կազմակերպությունների հետ։ Ելնելով շրջանի ազգագրական պատկերից՝ բնական է, որ հանդիպման մասնակիցները մեծ մասամբ հայ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են եղել։ Այդ իսկ պատճառով սպասվելիք սահմանադրական փոփոխություններին…
