Ռուսաստանի դեսպանը կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ՝ կիբեռհարձակումների պատճառով
Ֆրանսիայի իշխանություններն առաջիկա օրերին Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովին կկանչեն երկրի արտաքին գործերի նախարարություն՝ կիբեռհարձակումների պատճառով, երկուշաբթի հայտարարել է արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ «Մենք առաջիկա օրերին կկանչենք Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանին, ինչպես նաև պատժամիջոցներ կկիրառենք կիբեռարշավի համար պատասխանատու ինը անձի և չորս ընկերության նկատմամբ»,- BFM հեռուստաընկերության եթերում ասել է նախարարը։ Նա նշել է, որ Ֆրանսիան վերջերս կիբեռհարձակումների թիրախ…
