Ախալցխայի մունիցիպալիտետի Ծուղրուտ գյուղում հեղեղվել են տներ, բակեր և ճանապարհներ ուժեղ անձրևի հետևանքով

Ախալցխայի մունիցիպալիտետի Ծուղրուտ գյուղում հեղեղվել են տներ, բակեր և ճանապարհներ ուժեղ անձրևի հետևանքով

Այսօրվա հորդառատ անձրևների հետևանքով Ախալցխայի մունիցիպալիտետի Ծուղրուտ գյուղում ձորը դուրս է եկել հունից՝ պատճառելով զգալի վնասներ բնակիչների գույքին և ենթակառուցվածքներին։

Հեղեղի հետևանքով վնասվել է Քրիստինա Սեփանյանի բակը, բերքը և նրա տուն տանող ճանապարհը։ Ընտանիքի կողմից նախկինում օգտագործվող ճանապարհն ամբողջությամբ ողողվել է, ինչի պատճառով տեղաշարժը դարձել է անհնար։

Քրիստինա Սեփանյանի խոսքերով՝ տանը գտնվում են իր փոքր երեխաները, ինչպես նաև սկեսուրը և առողջական խնդիրներ ունեցող սկեսրայրը, ով չի կարող ինքնուրույն դուրս գալ տնից։

«Ես անցա կամուրջը, որը հեռու է իմ տնից։ Ընտանիքս մնացել է տանը։ Սպասում եմ, որ անասուններին տեղափոխեն անվտանգ վայր և տեղավորեն ապաստարանում», – պատմել է Քրիստինա Սեփանյանը։

Տեղացիների փոխանցմամբ՝ վարարած ջուրը տարել է անասուններ, վնասել գյուղատնտեսական բերքն  ու տեղի բակերը։

Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։