Ամերիկյան ներդրումային և գործարար շրջանակներին է ներկայացվել արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող հայկական Hecttor AI-ի ներուժը
Վաշինգտոնի NEDs ակումբում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն՝ ամերիկյան ներդրումային և գործարար շրջանակներին ներկայացնելու արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող հայկական Hecttor AI ընկերության ներուժն ու զարգացման տեսլականը։ Այդ մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը: Միջոցառումը համախմբել էր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, ներդրումների, հանրային քաղաքականության և այլ ռազմավարական ոլորտների ներկայացուցիչների՝ քննարկելու Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման, հայկական…
