Կորոնավարակի կապակցությամբ ժամանակավորապես դադարեցվում են աշխատանքային գործուղումներն ու կրթական այցերը
1tv.ge-Վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ, կորոնավարակի հարցով միջգերատեսչական համակարգող խորհուրդը անց է կացրել իր հերթական նիստը: Ըստ կառավարության աշխատակազմի, խորհրդի նիստում, Վրաստանի կառավարության ղեկավարը տեղեկություններ է լսել Վրաստանում կորոնավարակով վարակված 15 հիվանդի առողջական վիճակի և աշխարհում համաճարակի հետ կապված ընդհանուր իրավիճակի մասին: Նիստում նշվել է, որ վարակված հիվանդների առողջական վիճակը ընդհանուր առմամբ բավարար է, կա մի…
