NEWS
Բաքու-Թբիլիսի-Կարս ծրագիրը սկսում է ակտիվանալ
Բաքվում կայացել է Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարների առաջին հանդիպումը: Չորս երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են ստորագրել, որտեղ կարեւորել են քառակողմ ձեւաչափի ձեւավորումը `ինչպես երկրների միջեւ հարաբերությունների խորացման, այնպես էլ տարածաշրջանային զարգացման եւ կայունության ամրապնդման գործում: Վրաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպման ընթացքում ընդգծել է իր երկրի վերաբերմունքը տվյալ քառակողմ ձեւաչափին եւ մասնակից…
Գարունը՝ հայ մանուկների աչքերով
Արարատ Հայկական միության նախաձեռնությամբ՝ Միսլատայի հայկական կիրակնօրյա դպրոցում նկարչական մրցույթ էր կազմակերպվել, որը կրում էր “Գարուն” խորագիրը։ Կրթօջախի սաները մեծ ոգևորությամբ արձագանքեցին ուսուցիչների առաջադրանքին և կտավին հանձնեցին զարթոնք խորհրդանշող տարվա եղանակի գույները, որոնք, ըստ իրենց, ավելի ցայտուն են Հայաստանում, քան Իսպանիայում։ Միջերկրածովյան շուրջամյա մեղմ կլիմա ունեցող Իսպանիայում գարունն այդքան էլ ցայտուն չի ուրվագծվում, ի տարբերություն…
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը կայցելի Սամցխե-Ջավախքի տարածաշրջան
Մարտի 19-21-ը տեղի կունենա Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի այցը Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջան։ Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ջավախահայության հետ․ Ախալցխա — մարտի 19, 15։00, Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի դահլիճ Ախալքալաք — մարտի 20, 12։00, Ախալքալաքի քաղաքապետարանի դահլիճ Նինոծմինդա — մարտի 21, 12։00, Նինոծմինդայի քաղաքապետարանի դահլիճ Այցի շրջանակներում կկազմակերպվի նաև արտագնա հյուպատոսական ընդունելություն։Հյուպատոսական ընդունելությունները ևս տեղի…
ՀՀ Դեսպան Սադոյանը հանդիպեց Վրաստանի Արդարադատության նախարարի հետ
Մարտի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ծուլուկյանիի հետ։ Այս մասին հաղորդում է դեսպանատան մամլո ծառայությունը։ Հանդիպմանը կողմերն անդրադարձան Հայաստանի և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարներին առնչվող մի շարք հարցերի։ Զրուցակիցները կարևորեցին Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարությունների միջև փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերը: Այս համատեքստում ընդգծվեց նախորդ տարվա աշնանը ՀՀ…
Քաղաք Վալեի №1 մանկապարտեզը վերանորոգման աշխատանքներից հետո սկսեց իր գործունեությունը
Մանկապարտեզի վերանորոգման համար բարձրալեռ շրջանների զարգացման հիմնադրամի բյուջեից ֆինանսավորվել է 575 000 լարի։ Գույքը ձեռք է բերվել World Vision կազմակերպության միջոցներով։ Վալեի վերանորոգված Մանկապարտեզը նախատեսված է 210 երեխայի համար։ Նախադպրոցական կրթական հաստատությունը բացեց Սամցխե-Ջավախքի նահանգապետը, World Vision կազմակերպության ներկայացուցիչների, Ախալցխայի քաղաքապետը եւ մաժորիտար պատգամավորը։ Շենքի վերանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2017 թվականի ամռանը։ Վերանորոգված շենքում ուսումնական ընթացքը…
Վերին Լարսում այս տարի կմեկնարկեն նոր թունելի կառուցման աշխատանքները
Ռուսաստանն ու Վրաստանը համաձայնության են եկել. այս տարի Վերին Լարսում վերջապես կմեկնարկեն թունելի կառուցման աշխատանքները։ Լրագրողների հետ զրույցում այս մասին այսօր հայտնեց տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը՝ նշելով, որ թունելի նախագծման փուլն ավարտին է մոտենում, իսկ մինչև այդ արդեն հստակ պայմանավորվածություն կա՝ անցակետը կարդիականացվի, կընդլայնվի նաև ճանապարհը։ «Թունելի կառուցումն, իհարկե, ավելի ուշ կավարտվի, որովհետև դա ժամանակ…
Ինչո՞ւ են անտեսում կարեւոր հարցերը
Երեկ պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։ Այս այցը խետք է տեղի ունենար դեռ անցյալ տարվա վերջին, աբյց ինչ-ինչ պատճառներով հետաձգվեցի ու իրականացված 2018-ի մարտի 2-ին, այն օրը, երբ ՀՀ խորհրդարանն ընտրեց Հայաստանի չորրորդ նախագահին։ Կվիրիկաշվիլիի այցը տևեց ընդամենը մեկ օր։ Վրաստանի վարչապետը եկավ, Հայաստանում հանդիպեց իր պաշտոնակցի՝ Կարեն Կարապետյանի, նաև Սերժ…
Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած բանակցությունների ավարտին հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան. «Հարգելի պարոն վարչապետ, բարեկամ և ընկեր, ևս մեկ անգամ ջերմորեն ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում և վստահեցնում, որ շատ ուրախ ենք Ձեր այցի կապակցությամբ: Պետք է…
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլին: «Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Կումսիշվիլին, փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն, պաշտոնատար այլ անձինք: Դիմավորման պաշտոնական արարողությունից…
Վրաստանի սահմանը հատող մեքենաների պարտադիր ապահովագրության վերաբերյալ հայտարարություն
Ս․թ․ մարտի 1-ից արտասահմանյան պետհամարանիշներով Վրաստան մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է պարտադիր ապահովագրվեն: ՀՀ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների ապահովագրումը ՀՀ տարածքում կատարվում է ՀՀ սահմանային անցակետերի մոտ տեղակայված «РОСГОССТРАХ»-ի գրասենյակներում, իսկ Վրաստանի տարածքում՝ սահմանակետի հարևանությամբ տեղակայված «LIBERTY» բանկի գրասենյակներում։ Հերթերից խուսափելու նպատակով նախքան սահման հասնելը ՀՀ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցները կարելի է ապահովագրել նաև «РОСГОССТРАХ» ապահովագրական…
Վրաստանի նախագահը հրաժարվել է հարգել «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակը
«Վրաստանը դեմ է ղարաբաղյան հակամարտության էսկալացիային», — Մառենուլիում ադրբեջանցի երիտասարդների հետ հանդիպմանն ասել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:Հ անդիպման մասնակիցներից մեկը Մարգվելաշվիլիին խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել «Խոջալուի ցեղասպանության» 26-ամյակը, սակայն մերժում է ստացել:Վրաստանի նախագահն ասել է, որ հետևում է ղարաբաղյան հակամարտության շուրջ զարգացումներին, հայտնում է ԱՊԱ գոծակալությունը: Lragir.am
Վրաստան-ՆԱՏՕ: Տեղում դոփելու տասը տարի
Փետրվարի սկզբին Heritage հիմնադրամի հետազոտող և միջազգային քաղաքականության տեսաբան Լյուկ Քոֆին հոդված է հրապարակել, որում գրում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության նոր մոդելի մասին: Նա կարծում է, որ Վրաստանի ապագա անդամակցումը Հյուսիսատլանտյան դաշինքին հնարավփոր է մի պայմանով. եթե ՆԱՏՕ-ի պայմանագրի հինգերորդ հոդվածը, որը կոլեկտիվ պաշտպանություն է նախատեսում, ժամանակավորապես չտարածվի Աբխազիայի և Հարավային Օսիայի վրա: Նախաձեռնության քննադատները համարում են, որ…
Հայկական արմատներով ամերիկացին ղեկավարում է ԱՄՆ ՌՕՈւ կենտրոնական հրամանատարությունը
Հայկական ծագումով ամերիկացի Ջեֆրի Հարիգյանը ղեկավարում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարությունը: Գեներալ-լեյտենանտ Ջեֆրի Հարիգյանը պատասխանատու է արտակարգ իրավիճակներում գործողությունների ծրագրի մշակման համար եւ Կենտրոնական եւ Հարավարեւմտյան Ասիայի 20 պետություններում օդային գործողությունների իրականացման համար: Նրա հայկական արմատների մասին պատմել է Միքայել Թաթոյանը՝ «Dover International Speedway»-ի տնօրենը եւ «Dover Motorsports»-ի գործադիր տնօրենը, որն ԱՄՆ-ում ունի մի…
Վրացական բանակում լուրջ բարեփոխումներ են սպասվում
Վրաստանի պաշտպանության նախարարը հաղորդել է, որ այս տարվա մայիսին պլանավորվում է «Վրաստանի պաշտպանական պատրաստության ամենահավակնոտ ծրագրի»՝ մարտական պատրաստության կենտրոնի գործարկումը, որը կառուցվել է Գերմանիայի Խոխենֆելս ռազմաբազայի նմանությամբ: Կենտրոնը կբացվի նախարարության Վիզիանիում (Թբիլիսիից ոչ հեռու) գտնվող բազայում: Նոր կենտրոնի գերծարկման մասին առաջին տեղեկատվությունը հայտնի է դարձել մեկ տարի առաջ՝ 2017թ-ի փետրվարին: Ելույթ ունենալով պաշտպանության և ազգային անվտանգության կոմիտեի…
Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի Պետական անվտանգության ծառայության պետի հետ
Փետրվարի 9-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի Պետական անվտանգության ծառայության պետ Վախթանգ Գոմելաուրիի հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկեցին անվտանգության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձան հետագա գործակցության ծրագրերին։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանում առկա իրավիճակի շուրջ։
Նոր կայքի միջոցով կառավարության ուշադրությունը հնարավոր է սեւեռել ակտուալ հարցերի վրա, եթե այն հավաքի համապատասխան թվով ստորագրություն
Քաղաքացիների միջնորդությունների համար ստեղծվել է պաշտոնական, պետական էլեկտրոնային հարթակ: Եթե միջնորդագիրը հավաքում է անհրաժեշտ թվով ստորագրությունները, կառավարությունը պարտավոր է հարցը քննարկել: Կայքի օգնությամբ Վրաստանի ցանկացած չափահաս քաղաքացի կամ քաղաքացիների խումբ կարող են կառավարության ուշադրությունը հրավիրել այն հարցերի շուրջ, որը համարեն ակտուալ: Եթե պետիցիան բավարարում է համապատասխան չափանիշների, Վրաստանի կառավարությունը պարտավոր է տվյալ հարցը քննարկել և…
Թբիլիսիում շարունակվում են ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված միջոցառումները
Հունվարի 28-ին ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակի կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ Վիրահայոց թեմի հոգևոր դասի և թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ հարգանքի տուրք մատուցեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում ամփոփված փառապանծ հայազգի զորավարներ՝ գեներալներ Միխայիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի հիշատակին, տեղի ունեցավ զինվորական պատիվներով ծաղկեպսակի զետեղման արարողություն, կատարվեց…
ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված ընդունելություն Թբիլիսիում
Հունվարի 26-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակի առթիվ Թբիլիսիում կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն, որին ներկա էին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ՊՆ առաջին տեղակալ Լելա Չիքովանին, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմեր Չաչիբայան, Պաշտապանության նախկին նախարար, գեներալ Դավիթ Թևզաձեն, ՊՆ և ԶՈՒ Գլխավոր շտաբի վարչությունների և ծառայությունների պետեր, Վրաստանի ԱԳՆ պաշտոնյաներ, Վրաստանում…
Հարձակման ենթարկված ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի կյանքին վտանգ չի սպառնում
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել Հարձակման ենթարկված ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի առողջական վիճակի վերաբերյալ։ Համաձայն տարածած հաղորդագրության Վրաստանում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է ինչպես տուժածի և նրա հարազատների, այնպես էլ իրավապահ մարմինների հետ։ Արթուր Սուքիասյանն Օզուրգեթիի հիվանդանոցից արդեն տեղափոխվել է Բաթումի քաղաքի հիվանդանոց, գտնվում է բժիշկների վերահսկողության տակ և նրա կյանքին որևէ վտանգ…
Ի՞նչ փոխեց անցնող տարին Սամցխե-Ջավախքում
Մի քանի օրից բոլորս միասին թեւակոխում ենք նոր 2018 թվական։ Անցնող տարում մենք արձանագրեցինք, ինչպես դրական, այնպես էլ բացասական բազմաթիվ երեւույթներ։ Ունեցանք ձեռքբերումներ ու պարտադրված նահանջի պահեր։ Անկոտրուն պահեցինք մեր ոգին արդարության հաստատման ձգտման մեջ։ Միասնական ջանքերով ձգտեցինք դարձնել մեր շրջանը ավելի ապահով, բարեկեցիկ եւ ուժեղ, որտեղ քաղաքակիրթ երկրի շրջանին վայել կհարգվեն մարդու բոլոր իրավունքները։…
Ջավախքին վերապահել թեմի կարգավիճակ, այնտեղ հյուպատոսություն բացել. Եվրոպայի հայերի համագումարի կոչը
Եվրոպայի հայերի համագումարը հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանի եւ Վրաստանի իշխանություններին, ինչպես նաեւ Հայ եւ վրաց եկեղեցիների առաջնորդներին կոչ է անում Ջավախքում հյուպատոսություն բացել, հայա եկեղեցու տեղի կառույցին վերապահել թեմի կարգավիճակ: Կոչ-հայտարարությունում ասվում է. «- Հայաստանի եւ Վրաստանի իշխանություններին, — Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, — Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Իլիա Բ-ին, — Հայ եւ…
2017 թվականին տարբեր երկրներից արտաքսվել է Վրաստանի 3645 քաղաքացի
Այս տարի տարբեր երկրներից արտաքսել են 3645 Վրաստանի քաղաքացու: Տվյալները առաջին ալիքը ձեռք է բերել ներքին գործերի նախարարությունից: Առաջին ալիքը ՆԳՆ-ը հարց է ուղղել, թե քանի Վրաստանի քաղաքացի է հայրենիք վերադառձվել ռեադմիսիայի պայմանագրով 2017 թվականին և որ երկրներից: Գերատեսչության կողմից տրամադրված լրատվության համաձայն, Վրաստանի քաղաքացիների մեծամասնությունը արտաքսվել են Թուրքիայից, կոնկրետ 1651 մարդ, որին հաջորդում է…
2018 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր տեխզննումը բեռնատար և մարդատար ավտոմեքենաների համար
2018 թվականի հունվարի 1-ից խստացվում են բեռնատար և մարդատար ավտոմոբիլների համար տեխզննման պայմանները, որից հետո փուլ առ փուլ տեխնիկական զննման պարտավորությունը կտարածվի այլ տիպի տրանսպորտային միջոցների վրա: 2018 թվականի հունվարի 1-ից տեխզննում կանցնեն այն ավտոմեքենաները, որոնք գտնվում են ընկերությունների կամ պետական գերատեսչությունների սեփականության մեջ, իսկ 2018 թվականի հոկտեմբերի 1-ից տեխզննումը կվերաբերի բոլոր մեքենաներին, որոնց շարժիչը…
Վրաստանը բոլորից լավ է պատրաստված ԵՄ անդամագրվելու տեսանկյունից. Կառլ Էրիավեց
Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն հանդիպել է Սլովենիայի հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կառլ Էրիավեցի հետ: Ինչպես հանդիպման ավարտից հետո մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Էրիավեցը, ասոցացման օրակարգի լրիվ և արդյունավետ իրականացման տեսանկյունից Վրաստանը առաջատար է «արևելյան համագործակցության» ձևաչափում, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը: «Եվրամիությունը Վրաստանին դիտարկում է որպես բոլորից լավ պատրաստված երկիր, որը…
Վրաստանը հրաժարվում է Կարս-Ախալքալակ-Բաքու նախագծից
Վրաստանում նոյեմբերի 28-29-ին տեղի է ունենալու «Թբիլիսի. Մետաքսի ճանապարհ» համաժողովը, որը լինելու է բավական ներկայացուցչական: Ըստ Վրաստանի էկոնոմիկայի նախարարության, որին հղում է անում Ալիք-մեդիան, համաժողովին կմասնակցի մոտ 60 երկրից 2000 պատվիրակ, որոնք կներկայացնեն 500 միջազգային ընկերություն:Վրաստանը նրանց առաջարկելու է իր տրանսպորտային հնարավորությունը, հեռանկարը, ներուժը, որով Չինաստանը կարող է կապել Եվրոպայի հետ: Մետաքսի ճանապարհը Չինաստանի մեծ…
Այն, ինչ կատարվում է Վրաստանում, շատ նման է միջազգային ահաբեկչության. վստահ եմ՝ դա Հայաստան չի հասնի. Վրաստանի հարցերով փորձագետ
Վրաստանի հարցերով փորձագետ Վահե Սարգսյանը Վրաստանում վերջին մեկ շաբաթում տեղի ունեցած խիստ ծավալուն հակաահաբեկչական գործողությունների անցկացումը պայմանավորում է կամ Վրաստանի համար պարբերաբար տաքացող Պանկիսի կիրճի էթնիկ չեչենների ակտիվացմամբ, կամ Սիրիայում հակաահաաբեկչական գործողություններից հետո վերջին ակորդներից հետո չեչեն գրոհայինների՝ տարածաշրջան վերադարձով: «Շատ հնարավոր է … ԻՊ-ի խորտակվող նավը կարելի է ասել՝ վերջին ճիգերն է գործադրում, նաև…
Հատուկ հակաահաբեկչական գործողություն Թբիլիսիում
Թբիլիսիի Գաբրիել Սալոսի փողոցում երեկ գիշերվանից տեղի է ունենում հատուկ գործողություն: Տեղում այս պահին գտնվում է պարեկային ոստիկանության մի քանի բրիգադ: Տեղացիների լրատվությամբ իրավապահները գտնվում են շենքերից մեկի բնակարանում: Առաջին ալիքի լրատվությամբ, երեք գիշեր լսվել են կրակոցի և մի քանի պայթյունի ձայներ: Իսկ մինչ այդ հատուկ ջոկատայինները ստիպել են շենքի բնակչությանը հեռանալ տարածքից: Նշվում է,…
Վրաստանը ԱՄՆ-ից Javelin հակատանկային հրթիռային համալիրներ կգնի
Նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հավանության է արժանացրել Վրաստանին Javelin հակատանկային հրթիռային համալիրներ գնելու մասին որոշումը: Մատակարարումների արժեքը գնահատվում է 75 մլն դոլար, վրացական կողմը ԱՄՆ-ին 410 միավոր հրթիռ և 72 միավոր արձակման կայան գնելու հայտ է ներկայացրել: Այս մասին նշված է ԱՄՆ պաշտպանական համագործակցության և անվտանգության գործակալության մամուլի հաղորդագրությունում: Որոշումը դեռևս պետք է արժանանա ԱՄՆ Կոնգրեսի հավանությանը:…
Մեր տարածաշրջանի նոր աշխարհաքաղաքական կառուցվածքը
Վերջին ժամանակներս մեր տարածաշրջանում տեղի են ունենում շատ կարեւոր պատմական գործընթացներ, որոնք մեծ հավանականությամբ մաս են կազմելու նոր աշխարհաքաղաքական բեւեռի։ Խոսքը նրա մասին է, որ կարծես Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը ու Սիրիան Ռուսաստանի ջանքերով ձեւավորում են ընդհանուր շահերից բխող յուրահատուկ մի դաշինք, որում ամեն երկիր ունենալու է իր շահը ու դերակատարությունը։ Այս եզրակացությանը կարելի է հանգել…
