Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել Հարձակման ենթարկված ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի առողջական վիճակի վերաբերյալ։ Համաձայն տարածած հաղորդագրության Վրաստանում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է ինչպես տուժածի և նրա հարազատների, այնպես էլ իրավապահ մարմինների հետ։
Արթուր Սուքիասյանն Օզուրգեթիի հիվանդանոցից արդեն տեղափոխվել է Բաթումի քաղաքի հիվանդանոց, գտնվում է բժիշկների վերահսկողության տակ և նրա կյանքին որևէ վտանգ չի սպառնում։
Բժիշկների փոխանցմամբ՝ տուժածը ևս երկու օր պետք է գտնվի նրանց հսկողության տակ և այնուհետև, դուրս գրվի։ Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսն արդեն տեսակցել է տուժած ՀՀ քաղաքացուն։
Հիշեցնենք, որ Վրաստանի Օզուրգեթի քաղաքում անհայտ անձինք հարձակվել էին հայ գործարար 31-ամյա Արթուր Սուքիասյանը վրա և նրա մոտից հափշտակել 11 000 դոլլար: