Հայաստանի և Վրաստանի սահմանային համագործակցությունն ու անցակետերում կուտակումների կանխարգելումը՝ քննարկման օրակարգում

Հայաստանի և Վրաստանի սահմանային համագործակցությունն ու անցակետերում կուտակումների կանխարգելումը՝ քննարկման օրակարգում

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ և պարեկային ծառայության ղեկավար Լևան Մաիսուրաձեի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական համագործակցության շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով սահմանային կառավարման ոլորտին։ Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան–Վրաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային ակտիվ սեզոնի ընթացքում առաջացող մեծ հոսքերին և դրանց հետևանքով առաջացող…

Read More
Ախալցխայի մունիցիպալիտետի Ծուղրուտ գյուղում շարունակվում են հեղեղման հետևանքների վերացման աշխատանքները

Ախալցխայի մունիցիպալիտետի Ծուղրուտ գյուղում շարունակվում են հեղեղման հետևանքների վերացման աշխատանքները

Ախալցխայի մունիցիպալիտետի Ծուղրուտ գյուղում ուժեղ անձրևների հետևանքով առաջացած հեղեղման հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են արդեն երկրորդ օրն անընդմեջ։ Խնդիրը հնարավորինս արագ կարգավորելու նպատակով տեղում մոբիլիզացվել է հատուկ տեխնիկա, և իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ։ Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, քաղաքապետի տեղակալ Գիորգի Մելիքիձեն և քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները տեղում ծանոթացել են ստեղծված իրավիճակին և իրականացվող աշխատանքների ընթացքին։…

Read More
Ախալցխայում 280 ընտանիք արդեն օգտվել է սննդի վաուչերային սոցիալական աջակցության ծրագրից

Ախալցխայում 280 ընտանիք արդեն օգտվել է սննդի վաուչերային սոցիալական աջակցության ծրագրից

Ախալցխայի մունիցիպալիտետում շարունակվում է սոցիալական աջակցության ծրագիրը, որն իրականացվում է «Ախալցխայի մունիցիպալիտետի 2026 թվականի բյուջեից սոցիալական օգնության տրամադրման կանոնների» շրջանակում։ Ծրագրի միջոցով վաուչերային համակարգով աջակցություն են ստանում մունիցիպալիտետի տարածքում գրանցված սոցիալապես անապահով ընտանիքները, ինչպես նաև ժամանակավորապես գրանցված ներքին տեղահանված անձանց (ՆՏԱ) և մարդասիրական կարգավիճակ ունեցող անձանց ընտանիքները։ 2026 թվականի ընթացքում ծրագրից արդեն օգտվել է 280…

Read More
Ախալցխայի մունիցիպալիտետի Ծուղրուտ գյուղում հեղեղվել են տներ, բակեր և ճանապարհներ ուժեղ անձրևի հետևանքով

Ախալցխայի մունիցիպալիտետի Ծուղրուտ գյուղում հեղեղվել են տներ, բակեր և ճանապարհներ ուժեղ անձրևի հետևանքով

Այսօրվա հորդառատ անձրևների հետևանքով Ախալցխայի մունիցիպալիտետի Ծուղրուտ գյուղում ձորը դուրս է եկել հունից՝ պատճառելով զգալի վնասներ բնակիչների գույքին և ենթակառուցվածքներին։ Հեղեղի հետևանքով վնասվել է Քրիստինա Սեփանյանի բակը, բերքը և նրա տուն տանող ճանապարհը։ Ընտանիքի կողմից նախկինում օգտագործվող ճանապարհն ամբողջությամբ ողողվել է, ինչի պատճառով տեղաշարժը դարձել է անհնար։ Քրիստինա Սեփանյանի խոսքերով՝ տանը գտնվում են իր փոքր…

Read More
«Ամառային օրեր 2026». Ախալքալաքում կկայանա մեծ համերգային երեկո

«Ամառային օրեր 2026». Ախալքալաքում կկայանա մեծ համերգային երեկո

Հուլիսի 25-ին Ախալքալաքում, Վրաստանի կառավարության, Վրաստանի մշակույթի նախարարության և «Ստեղծագործ Վրաստան» ծրագրի աջակցությամբ, կանցկացվի «Ամառային օրեր 2026» մշակութային միջոցառումը։ Միջոցառման վայրը՝ Ախալքալաքի կենտրոնական այգի։ Ժամը 20:00-ին կմեկնարկի մեծ համերգային ծրագիրը՝ վրացական էստրադայի հայտնի կատարողների մասնակցությամբ։ Բեմում հանդես կգան՝ Էկա Կվալիաշվիլի, Նուկա Կվալիաշվիլի, Անա Բախտաձե, Մարիամ Քացարավա, Լադո Ջանելիձե, «Իբերիա» խումբ, «Ռեզո և երեխաներ» խումբ։ Երեկոյի…

Read More
Ախալցխայում քննարկվել են Սամցխե-Ջավախքի պատմական թանգարանի զարգացման և համագործակցության հեռանկարները

Ախալցխայում քննարկվել են Սամցխե-Ջավախքի պատմական թանգարանի զարգացման և համագործակցության հեռանկարները

Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին հանդիպել է Վրաստանի ազգային թանգարանի գլխավոր տնօրեն Դավիթ Լորթքիպանիձեի հետ։ Աշխատանքային հանդիպումը կայացել է Ախալցխայի ամրոցի միջնաբերդում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սամցխե-Ջավախքի պատմական թանգարանի ներկայիս վիճակը, առկա կարիքներն ու զարգացման հեռանկարները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել քաղաքապետարանի և Վրաստանի ազգային թանգարանի միջև հետագա համագործակցության խորացմանը, ինչպես նաև համատեղ մշակութային և կրթական…

Read More
Ախալցխայի մարզական համալիրը հյուրընկալում է «Դինամո» լողի և ջրագնդակի ակադեմիային

Ախալցխայի մարզական համալիրը հյուրընկալում է «Դինամո» լողի և ջրագնդակի ակադեմիային

Ախալցխայի մարզական համալիրում մեկնարկել են «Դինամո» լողի և ջրագնդակի ակադեմիայի ուսումնամարզական հավաքները։ Մասնագիտական մարզիչների ղեկավարությամբ մարզիկներն անցնում են ինտենսիվ մարզումներ, որոնք կշարունակվեն մեկ ամիս։ Ուսումնամարզական հավաքների նպատակն է բարձրացնել մարզիկների պատրաստվածության մակարդակը, կատարելագործել նրանց հմտությունները և ապահովել որակյալ մարզումային գործընթաց՝ ժամանակակից սպորտային պայմաններում։ Ախալցխայի մարզական համալիրը շարունակում է ակտիվորեն աջակցել մունիցիպալիտետում սպորտի զարգացմանը՝ հյուրընկալելով տարբեր…

Read More
Ախալցխայում անցկացվեց վետերան ֆուտբոլիստների տարածաշրջանային մրցաշարը

Ախալցխայում անցկացվեց վետերան ֆուտբոլիստների տարածաշրջանային մրցաշարը

Ախալցխայում կայացավ վետերան ֆուտբոլիստների տարածաշրջանային «Վետերանների գավաթ» մրցաշարը, որին մասնակցեցին Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի մունիցիպալիտետները ներկայացնող թիմերը։ Մրցաշարին ներկա էր Ախալցխայի քաղաքապետ Վարլամ ծիկլաուրին, ինչպես նաև նահանգապետի վարչակազմի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ և բազմաթիվ ֆուտբոլասերներ։ Լարված և հետաքրքիր մրցապայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց Ախալցխայի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրեց Ասպինձայի թիմը, իսկ երրորդ հորիզոնականում հայտնվեց Նինոծմինդայի թիմը։ Մրցանակակիրները պարգևատրվեցին…

Read More
Ասպինձայում շարունակվում են կենտրոնական փողոցների վերանորոգման աշխատանքները

Ասպինձայում շարունակվում են կենտրոնական փողոցների վերանորոգման աշխատանքները

Ասպինձայի մունիցիպալիտետում ակտիվորեն շարունակվում են Ռուսթավելի, Տաբիձե և Թամար Թագուհու փողոցների վերանորոգման աշխատանքները՝ քաղաքային ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման նպատակով։ Նախագծի շրջանակում իրականացվում է ճանապարհների հիմնանորոգում, ինչպես նաև կառուցվում և բարելավվում են ճանապարհային ենթակառուցվածքները՝ ապահովելով բնակիչների և տրանսպորտային միջոցների համար առավել անվտանգ ու հարմարավետ տեղաշարժ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 600 000 լարի։ Աշխատանքներն ընթանում են ակտիվ…

Read More
Անվճար առողջապահական հետազոտություններ՝ Ադիգենիի բնակիչների համար

Անվճար առողջապահական հետազոտություններ՝ Ադիգենիի բնակիչների համար

Ադիգենիի քաղաքապետարանի, Ա(Ա)ԻՊ Ադիգենիի հանրային առողջության կենտրոնի և Լ. Սակվարելիձեի անվան Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի աջակցությամբ Ադիգենի ավանում մեկնարկել է անվճար սկրինինգային արշավ՝ «Հիվանդությունների վաղ հայտնաբերում և սկրինինգ» պետական ծրագրի շրջանակում։ Արշավի նպատակն է նպաստել հիվանդությունների վաղ ախտորոշմանը, բնակչության առողջության պահպանմանը և կանխարգելիչ բժշկության զարգացմանը։ Ծրագրի շրջանակում քաղաքացիները հնարավորություն ունեն անվճար անցնելու…

Read More

Իրակլի Կոբախիձեն աշխատանքային այցով մեկնել է Սինգապուր

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աշխատանքային այցով մեկնել է Սինգապուր, հայտարարել է կառավարության աշխատակազմը։ Այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը կհանդիպի Սինգապուրի նախագահ Թարման Շանմուգարատնամի, վարչապետ Լոուրենս Վոնգի և Սինգապուրի խորհրդարանի խոսնակ Սիա Կիան Պենգի հետ։ Նախատեսվում է նաև հանդիպում ֆինանսական տեխնոլոգիաների ընկերությունների հետ, որի հիմնական թեման կլինի Վրաստանի ներդրումային հնարավորությունները։ Վարչապետը Սինգապուր է մեկնել փոխվարչապետ և արտաքին…

Read More

Վրաստանի քննչական ծառայությունը բացահայտել է 19 տոննա ժամկետանց և վտանգավոր սառեցված մսամթերքի վաճառքի փաստը

Վրաստանի քննչական ծառայությունը բացահայտել է 19 տոննա ժամկետանց և վտանգավոր մսամթերքի վաճառքի փաստը։ Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը հրապարակել է այս մասին տեղեկատվություն։ Ըստ նրանց՝ մեղադրյալը օտարերկրյա քաղաքացուց գնել է 19 տոննա ժամկետանց և վտանգավոր սառեցված մսամթերք, որը պահել է Թբիլիսիի սառնարանային տնտեսություններից մեկում և աստիճանաբար տեղափոխել իր սեփական մսի խանութ՝ վաճառքի համար։ «Վրաստանի դատախազության հետ…

Read More
Ադիգենիում քննարկվել են գյուղատնտեսական պետական ծրագրերն ու ֆերմերների գրանցման գործընթացը

Ադիգենիում քննարկվել են գյուղատնտեսական պետական ծրագրերն ու ֆերմերների գրանցման գործընթացը

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Կիմաձեն, փոխքաղաքապետ Արսեն Բալախաշվիլիի հետ միասին, հանդիպել է Գյուղական զարգացման գործակալության Ադիգենիի տեղեկատվական և խորհրդատվական կենտրոնի ղեկավար Վասիլ Մինաձեի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են Գյուղական զարգացման գործակալության կողմից իրականացվող գյուղատնտեսական ֆինանսավորման պետական ծրագրերը և դրանցից օգտվելու հնարավորությունները։ Տեղեկատվական հանդիպման շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև գյուղական բնակավայրերում գործող ֆերմերային տնտեսությունների և…

Read More
Բորժոմիի մունիցիպալիտետում քննարկվել են գյուղերի հասցեավորման և փողոցների անվանակոչման հարցերը

Բորժոմիի մունիցիպալիտետում քննարկվել են գյուղերի հասցեավորման և փողոցների անվանակոչման հարցերը

Բորժոմիի մունիցիպալ խորհրդի նախագահ Գիորգի Փերաձեն, խորհրդի անդամների հետ միասին, աշխատանքային հանդիպում է անցկացրել Սակիրե և Տաձրիսի գյուղերի բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են գյուղերի տարածքային հասցեավորման և փողոցների անվանակոչման գործընթացին առնչվող արդիական հարցերը։ Նշվել է, որ նախաձեռնության իրականացումը կարևոր նշանակություն ունի համայնքների կազմակերպված զարգացման, բնակավայրերի արդյունավետ կառավարման և վարչական գործընթացների կատարելագործման տեսանկյունից։…

Read More
Ախալցխայում շարունակվում է Թամարաշվիլի փողոցի հրապարակների վերականգնումը

Ախալցխայում շարունակվում է Թամարաշվիլի փողոցի հրապարակների վերականգնումը

Ախալցխայի մունիցիպալ խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլին, մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, քաղաքապետի տեղակալ Նոդար Տատալիշվիլին, քաղաքային խորհրդի մեծամասնական պատգամավոր Դավիթ Սամսոնիձեն և խորհրդի ենթակառուցվածքների հարցերով մասնագետ Դավիթ Գուրգենիձեն տեղում ծանոթացել են Թամարաշվիլի փողոցում իրականացվող հրապարակի վերականգնման աշխատանքների ընթացքին։ Նախագծի շրջանակում վերականգնվում են Թամարաշվիլի փողոցի 2, 4 և 6 հասցեներին հարակից հրապարակները։ Աշխատանքները ներառում են տարածքների ամբողջական…

Read More
Ախալքալաքում շարունակվում է գյուղական համայնքների հանրային տարածքների բարեկարգումը

Ախալքալաքում շարունակվում է գյուղական համայնքների հանրային տարածքների բարեկարգումը

Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արա Մովսիսյանը և վերահսկողության ծառայության պետ Արթուր Դավթյանը տեղում ծանոթացել են Կոթելիա գյուղում իրականացվող հրապարակի կառուցման և բարեկարգման աշխատանքների ընթացքին։ Իրականացվող ենթակառուցվածքային նախագիծը նախատեսում է ժամանակակից հանրային տարածքի ստեղծում, որը կծառայի բնակիչների հանգստի, ժամանցի և համայնքային միջոցառումների կազմակերպման համար։ Ծրագրի շրջանակում կառուցվում է բաց տաղավար, կազմակերպվում…

Read More
Ադիգենիի կենտրոնական այգում կայացավ «Բորջոմի» երգչախմբի տպավորիչ համերգը

Ադիգենիի կենտրոնական այգում կայացավ «Բորջոմի» երգչախմբի տպավորիչ համերգը

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեն, մշակույթի ծառայության ղեկավար Զուրա Բեթխոշվիլին և տեղական ինքնակառավարման ներկայացուցիչները ներկա են գտնվել Ադիգենի ավանում կազմակերպված «Բորջոմի» երգչախմբի վոկալ անսամբլի մենահամերգին։ Համերգը կազմակերպվել էր Ադիգենիի քաղաքապետարանի, Վրաստանի մշակույթի նախարարության և «Ստեղծագործ Վրաստան» ծրագրի համատեղ նախաձեռնությամբ։ Միջոցառումը տեղի է ունեցել Ադիգենիի կենտրոնական այգում, որտեղ անսամբլը հանդիսատեսին ներկայացրել է բազմաժանր և գունեղ երաժշտական…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Խանդո գյուղում կառուցվում է ժամանակակից մարզադահլիճ

Ախալքալաքի մունիցիպալիտետի Խանդո գյուղում կառուցվում է ժամանակակից մարզադահլիճ

Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արա Մովսիսյանը և վերահսկողության ծառայության պետ Արթուր Դավթյանը տեղում ծանոթացել են Խանդո գյուղում կառուցվող մարզադահլիճի շինարարական աշխատանքների ընթացքին։ Իրականացվող ենթակառուցվածքային նախագիծը նպատակ ունի խթանել առողջ ապրելակերպը, զարգացնել մարզական ենթակառուցվածքները և ստեղծել բարենպաստ պայմաններ երեխաների ու երիտասարդների ֆիզիկական ակտիվության և սպորտային զբաղվածության համար։ Նախագծի շրջանակում կառուցվում է…

Read More
Ախալցխայում կանցկացվեն անվճար սկրինինգային հետազոտություններ

Ախալցխայում կանցկացվեն անվճար սկրինինգային հետազոտություններ

Հուլիսի 22-23-ին Ախալցխայում կանցկացվեն անվճար բժշկական հետազոտություններ՝ «Հիվանդությունների վաղ հայտնաբերման և սկրինինգի պետական ծրագրի» քաղցկեղի սկրինինգային բաղադրիչի շրջանակում։ Հուլիսի 22-ին հետազոտություններն իրականացվելու են Ախալցխայի ռեֆերալ հիվանդանոցում (Ռուսթավելիի փողոց N105ա), իսկ հուլիսի 23-ին՝ «Թբիլիսիի ազգային սկրինինգային կենտրոնի» շարժական կլինիկայում, որը տեղակայված կլինի Կեցխովելի փողոցի վարչական շենքի հարակից տարածքում։ Հետազոտությունները կանցկացվեն ժամը 10:00-ից մինչև 18:00-ը։ Ծրագրի շրջանակում…

Read More
Ախալքալաքում շարունակվում են Սուրբ Նինո փողոցի ճանապարհաշինարարական աշխատանքները

Ախալքալաքում շարունակվում են Սուրբ Նինո փողոցի ճանապարհաշինարարական աշխատանքները

Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն և քաղաքապետարանի վերահսկողության ծառայության ղեկավար Արթուր Դավթյանը տեղում ծանոթացել են քաղաքի Սուրբ Նինո փողոցում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքին։ Սուրբ Նինո փողոցը գտնվում է կիրճին հարակից հատվածում և քաղաքի կենտրոնի հետ կապող կարևոր ճանապարհներից է։ Հատկապես ձմեռային եղանակային պայմաններում բնակիչների տեղաշարժն այստեղ հաճախ դժվարանում է, ուստի իրականացվող նախագիծը կարևոր նշանակություն ունի…

Read More
Ախալցխայի ղեկավարությունը հյուրընկալել է Վրաստանում Թուրքիայի դեսպանին

Ախալցխայի ղեկավարությունը հյուրընկալել է Վրաստանում Թուրքիայի դեսպանին

Ախալցխայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին և քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին ընդունել են Վրաստանում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուստաֆա Թյուրքերին։ Ծանոթության և աշխատանքային հանդիպման ընթացքում մունիցիպալիտետի ղեկավարները դեսպանին ներկայացրել են Ախալցխայի մունիցիպալիտետում իրականացվող, ընթացիկ և նախատեսվող խոշոր ենթակառուցվածքային նախագծերը։ Քննարկվել են նաև համայնքի զարգացման առաջնահերթությունները, քաղաքապետարանի կողմից իրականացվող ծառայություններն ու բնակչության բարեկեցությանն ուղղված ծրագրերը։…

Read More
Ասպինձայում շարունակվում են քաղաքային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերը

Ասպինձայում շարունակվում են քաղաքային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերը

Սամցխե-Ջավախքի պետական հանձնակատարի առաջին տեղակալ Գիորգի Քոչիաշվիլին, Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռոստոմ Մաղրաքվելիձեն և քաղաքապետի առաջին տեղակալ Դավիթ Պապաշվիլին տեղում ծանոթացել են Ասպինձա ավանում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերի ընթացքին։ Այցի շրջանակում պաշտոնյաներն ուսումնասիրել են Վարձիա և Ռուսթավելի փողոցներում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի ճակատային հատվածների վերանորոգման աշխատանքները։ Նախագիծը նախատեսում է երկու շենքերի ճակատների ամբողջական արդիականացում՝ «Ալյուկոբոնդ» ճակատային նյութի…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Ազավրեթ գյուղում գտնվող իր տանը հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դիակ

Ախալքալաքի մունիցիպալիտետի Ազավրեթ գյուղում գտնվող իր տանը հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դիակ

55-ամյա տղամարդու դիակ է հայտնաբերվել Ախալքալաքի մունիցիպալիտետի Ազավրեթի գյուղում գտնվող իր տանը։ Ըստ տեղեկությունների՝ տղամարդուն կոկորդին դանակահարել են, ենթադրաբար՝ սառը զենքով։ Ինչպես  հայտնում  են Ներքին գործերի նախարարությունից, միջադեպի վերաբերյալ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը վերաբերում է կանխամտածված սպանությանը։ Դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ։

Read More
Ասպինձայի մունիցիպալիտետում շարունակվում են գյուղական ճանապարհների վերականգնման աշխատանքները

Ասպինձայի մունիցիպալիտետում շարունակվում են գյուղական ճանապարհների վերականգնման աշխատանքները

Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռոստոմ Մաղրաքվելիձեն, Սակրեբուլոյի նախագահ Բեսիկ Բերիձեն և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները տեղում ծանոթացել են Ձվելի և Ճոբարեթ գյուղերում իրականացվող ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ընթացքին։ Իրականացվող նախագծերի շրջանակում ակտիվորեն ընթանում են գյուղերի ներքին ճանապարհների վերականգնումը, ինչպես նաև ճանապարհային անհրաժեշտ ենթակառուցվածքների կազմակերպման աշխատանքները, որոնք միտված են բնակիչների համար առավել անվտանգ և հարմարավետ երթևեկության պայմանների…

Read More
Ախալցխայում պարգևատրվել են առողջ ապրելակերպին նվիրված էսսեների մրցույթի հաղթողները

Ախալցխայում պարգևատրվել են առողջ ապրելակերպին նվիրված էսսեների մրցույթի հաղթողները

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին պարգևատրել է «Հոգեներգործուն նյութերի օգտագործման վնասը և դրա այլընտրանքը՝ առողջ ապրելակերպ» թեմայով էսսեների մրցույթի հաղթողներին։ Մրցույթը կազմակերպվել էր Ախալցխայի քաղաքապետարանի Մշակույթի, կրթության և սպորտի բաժնի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով երիտասարդների շրջանում բարձրացնել առողջ ապրելակերպի կարևորության վերաբերյալ իրազեկվածությունը, խրախուսել ստեղծագործական մտածողությունն ու հասարակական պատասխանատվությունը։ Մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեին Ախալցխայի մունիցիպալիտետում բնակվող 12–17…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Մուրջախեթ գյուղում շարունակվում են ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները

Ախալքալաքի մունիցիպալիտետի Մուրջախեթ գյուղում շարունակվում են ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները

  Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեն և քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության ղեկավար Արա Մովսիսյանը տեղում ծանոթացել են Մուրջախեթ գյուղում իրականացվող ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ընթացքին։ Իրականացվող նախագծի շրջանակում վերանորոգվում է ճանապարհի շուրջ 4 կիլոմետր երկարությամբ հատվածը, ինչը զգալիորեն կբարելավի բնակիչների տեղաշարժի պայմանները, կբարձրացնի տրանսպորտային հասանելիությունը և կապահովի առավել անվտանգ ու հարմարավետ երթևեկություն։…

Read More
Ասպինձայում հայտնաբերվում են վաղ և միջին բրոնզի դարի բացառիկ հնագիտական գտածոներ

Ասպինձայում հայտնաբերվում են վաղ և միջին բրոնզի դարի բացառիկ հնագիտական գտածոներ

Ասպինձայի մունիցիպալիտետի Ձվելի գյուղում գտնվող Ռաբաթի բազմաշերտ հնագիտական բնակավայրում ակտիվորեն շարունակվում են պեղումները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանի հնագույն պատմության ուսումնասիրության համար։ Ընթացիկ աշխատանքներին տեղում ծանոթացել է Ասպինձայի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Լևան Բերիձեն, որին մասնագետները ներկայացրել են պեղումների ընթացքը, արդեն իսկ արձանագրված արդյունքները և հետագա աշխատանքների ծրագրերը։ Հնագիտական հետազոտություններն իրականացվում են Վրաստանի ազգային թանգարանի և…

Read More
Ախալցխայի Ռաբաթի բերդում մեծ շուքով նշվեց Վարդավառի տոնը

Ախալցխայի Ռաբաթի բերդում մեծ շուքով նշվեց Վարդավառի տոնը

Հուլիսի 14-ին Ախալցխայի Ռաբաթի բերդի տարածքում մեծ հանդիսավորությամբ նշվեց հայ ժողովրդի ամենասիրված եկեղեցական տոներից մեկը՝ Վարդավառը։ Ախալցխայի Հոգևոր Տեսչության նախաձեռնությամբ կազմակերպված տոնական միջոցառմանը մասնակցեցին Հոգևոր Տեսչության հովանու ներքո և տարածաշրջանում գործող հայկական և վրացական  պարերի, երաժշտության խմբերն ու համույթները՝ հանդիսատեսին ներկայացնելով ազգային մշակույթն ու արվեստը խորհրդանշող բազմազան կատարումներ։ Տոնական ծրագիրը համախմբեց բազմաթիվ հյուրերի, արվեստասերների և…

Read More
Ախալքալաքի քաղաքապետարանում քննարկվել են մունիցիպալիտետի զարգացման առաջնահերթություններն ու «Գյուղի աջակցության ծրագրի» իրականացումը

Ախալքալաքի քաղաքապետարանում քննարկվել են մունիցիպալիտետի զարգացման առաջնահերթություններն ու «Գյուղի աջակցության ծրագրի» իրականացումը

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեի հետ միասին, աշխատանքային հանդիպում է անցկացրել քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և վարչական միավորներում քաղաքապետի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում Մելքոն Մակարյանը մանրամասն ծանոթացել է վարչական միավորներում առկա իրավիճակին։ Քաղաքապետի ներկայացուցիչները ներկայացրել են գյուղերում իրականացվող աշխատանքները, բնակչության առաջնահերթ խնդիրներն ու կարիքները՝ անդրադառնալով համայնքների զարգացման համար կարևոր հարցերին։ Աշխատանքային…

Read More
Բազմակի Եվրոպայի և Ասիայի չեմպիոն Նաիրի Մելիքյանը՝ Ախալքալաքի քաղաքապետարանում

Բազմակի Եվրոպայի և Ասիայի չեմպիոն Նաիրի Մելիքյանը՝ Ախալքալաքի քաղաքապետարանում

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է Ախալքալաքի մարզիկ, հաջողակ բռնցքամարտիկ և խառը մարտարվեստի վարպետ Նաիրի Մելիքյանին՝ արժևորելով նրա միջազգային և ազգային մարզական նվաճումները։ Նաիրի Մելիքյանը մարզական հարուստ կենսագրություն ունի․ նա բռնցքամարտի և խառը մարտարվեստի կրկնակի Եվրոպայի և կրկնակի Ասիայի չեմպիոն է, Վրաստանի քառակի և Հայաստանի հնգակի չեմպիոն։ Հատկանշական է, որ մարզիկը շարունակում է…

Read More