Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 217 նոր դեպք, ապաքինվել է ևս 592 պացիենտ
		03.04.2022 . Վրաստան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 217 նոր դեպք, ապաքինվել է ևս 592 պացիենտ 03.04.2022 . Վրաստան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 217 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 13 061 թեստ, այստեղից 9 714-ը՝ հակագենի արագ թեստով և 3 347-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. օրական – 1,66%, վերջին 14 օրը – 2,88%, վերջին 7 օրը – 2,24%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր…

Read More
Սլովակիան հանդես է եկել ռուսական գազի դիմաց վճարման հարցում ԵՄ դիրքորոշման համակարգման նախաձեռնությամբ
		02.04.2022 . Միջազգային

Սլովակիան հանդես է եկել ռուսական գազի դիմաց վճարման հարցում ԵՄ դիրքորոշման համակարգման նախաձեռնությամբ 02.04.2022 . Միջազգային

Սլովակիան հանդես է եկել ռուսական բնական գազի դիմաց վճարման հարցում Եվրամիության երկրների դիրքորոշումների համակարգման նախաձեռնությամբ: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Էդուարդ Հեգերը: «Սլովակիայի շնորհիվ սկսվել է ռուսական գազի դիմաց վճարելու հարցում Եվրամիության մոտեցման համակարգում»,- նշել է Հեգերը՝ անհրաժեշտ համարելով պահպանել ԵՄ երկրների միասնությունը բնական գազի գնման հարցում։ Սլովակիայի վարչապետի համոզմամբ՝ Ռուսաստանը ձգտում է խաթարել…

Read More
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը դիտարկում է Ուկրաինա մեկնելու հնարավորությունը
		02.04.2022 . Միջազգային

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը դիտարկում է Ուկրաինա մեկնելու հնարավորությունը 02.04.2022 . Միջազգային

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտնել է, որ դիտարկում է Ուկրաինա մեկնելու հնարավորությունը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է NBC NEWS-ի լրագրող Կլաուդիո Լավանգան, որը Մալթա մեկնող ինքնաթիռում քահանայապետին հարցրել է, թե արդյոք նա կմեկնի՞ Կիև: «Այո՛, այդ առաջարկը սեղանին է»,- ասել է սրբազան քահանայապետը: Նախորդ ամիս Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն և ուկրաինացի մի շարք քաղաքական…

Read More
Գերմանիայի փոխկանցլերը դեմ է արտահայտվել Ուկրաինային ռազմական աջակցության ավելացմանը
		02.04.2022 . Միջազգային

Գերմանիայի փոխկանցլերը դեմ է արտահայտվել Ուկրաինային ռազմական աջակցության ավելացմանը 02.04.2022 . Միջազգային

Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության հարցերով նախարար Ռոբերտ Հաբեքը դեմ է արտահայտվել Ուկրաինային ռազմական աջակցության ավելացմանը: «Այն ամենի հետ մեկտեղ, ինչ մենք անում ենք, շատ ուշադիր հետևում ենք, որ անխոհեմ քայլ չանենք, որը կարող է Գերմանիան վերածել Ռուսաստանի կողմից հարձակման թիրախի»,- հայտարարել է Հաբեքը Rheinische Post թերթին տված հարցազրույցում: Նրա կարծիքով՝ Ուկրաինայի համար դժվար…

Read More
Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին
		02.04.2022 . Հայաստան

Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին 02.04.2022 . Հայաստան

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:  Վարչապետը ծաղիկներ է խոնարհել ապրիլյան պատերազմի զոհերի, սպարապետ Վազգեն Սարգսյանի և զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,…

Read More
Գեղամ Ստեփանյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ զրույցում անդրադարձել է Արցախում առկա հումանիտար իրավիճակին
		01.04.2022 . Արցախ

Գեղամ Ստեփանյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ զրույցում անդրադարձել է Արցախում առկա հումանիտար իրավիճակին 01.04.2022 . Արցախ

Ապրիլի 1-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ գրասենյակից: Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից համակարգված, ուղղորդված և հետևողականորեն իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունը, որը նպատակ է հետապնդում հայրենազրկելու Արցախի ժողովրդին, ինչպես նաև բռնազավթված տարածքներում հայկական…

Read More
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներն ընդգծել են ԼՂ հակամարտության կարգավորման ինտենսիվացման անհրաժեշտությունը ՄԽ համանախագահության շրջանակում
		01.04.2022 . Արցախ

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներն ընդգծել են ԼՂ հակամարտության կարգավորման ինտենսիվացման անհրաժեշտությունը ՄԽ համանախագահության շրջանակում 01.04.2022 . Արցախ

Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Բրյուսելում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հանդիպումները Եվրոպական միության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարի պարտականությունները կատարող Մացեյ Պոպովսկիի, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Իզաբել Սանտոշի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դեվինի, ԵՄ Արտաքին գործերի և…

Read More
Քարագլխի հիմնական բարձունքը, ամենաբարձր կետը գտնվում է մեր վերահսկողության տակ. Արցախի նախագահ
		01.04.2022 . Արցախ

Քարագլխի հիմնական բարձունքը, ամենաբարձր կետը գտնվում է մեր վերահսկողության տակ. Արցախի նախագահ 01.04.2022 . Արցախ

Ինչպես տեղեկացրել էինք՝ Արցախի նախագահ Հարությունյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի հերթական նիստն է անցկացվել՝ ընդլայնված կազմով: Բացման խոսքում երկրի ղեկավարը, նախ, նշել է, որ վերջին օրերին Անվտանգության խորհրդի նիստերի հաճախակի անցկացումը պայմանավորված է Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակով և հատկապես Արցախի արևելյան հատվածում տեղի ունեցող զարգացումներով:   Անդրադառնալով կատարվածին և անելիքներին՝ նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Պաշտպանության…

Read More
Որոշ երկրներ հոգնածություն ունեն հակառուսական պատժամիջոցների հարցում. Կուլեբա
		01.04.2022 . Միջազգային

Որոշ երկրներ հոգնածություն ունեն հակառուսական պատժամիջոցների հարցում. Կուլեբա 01.04.2022 . Միջազգային

Որոշ երկրներ դժկամություն են ցուցաբերում նոր հակառուսական պատժամիջոցներ կիրառելու հարցում։ Լեհական TVN24 հեռուստաալիքի եթերում նման կարծիք է հայտնել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան։ Նա պարզաբանել է, որ մի շարք երկրներ հոգնել են Մոսկվայի վրա ազդեցության այս միջոցներից, ինչպես նաև չկա լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու պատրաստակամություն, որոնք կարող են հարվածել ռուսական տնտեսությանը։ Մասնավորապես, նա հիասթափություն է…

Read More
ԵԱՏՄ երկրների քաղաքացիներն ապրիլի 1-ից կարող են Ռուսաստան մուտք գործել՝ առանց կորոնավիրուսի թեստ հանձնելու
		31.03.2022 . Միջազգային

ԵԱՏՄ երկրների քաղաքացիներն ապրիլի 1-ից կարող են Ռուսաստան մուտք գործել՝ առանց կորոնավիրուսի թեստ հանձնելու 31.03.2022 . Միջազգային

«Ռոսպոտրեբնադզորն» առաջարկում է ապրիլի 1-ից չեղարկել կորոնավիրուսային հիվանդության թեստ հանձելու պահանջը ցամաքային ճանապարհով Ռուսաստան ժամանող ՌԴ և Եվրասիական տնտեսական միության այլ երկրների քաղաքացիների համար: Առաջարկվում է նաև հրաժարվել Ռուսաստան ժամանելուն պես Պետական ծառայությունների հարթակում այդ երկրների քաղաքացիների համար հարցաթերթիկի լրացման պահանջից: «Ռոսպոտրեբնադզորից» հայտնել են, որ փաստաթուղթը նպաստում է ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների անարգել տեղաշարժի համար…

Read More
ԱՄՆ նոր պատժամիջոցները հակասում են միջուկային գործարքին վերադառնալու մասին հայտարարություններին. Խաթիբզադե
		31.03.2022 . Միջազգային

ԱՄՆ նոր պատժամիջոցները հակասում են միջուկային գործարքին վերադառնալու մասին հայտարարություններին. Խաթիբզադե 31.03.2022 . Միջազգային

Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների ընդունումը հակասում է միջուկային գործարքի կատարմանը վերադառնալու մտադրության մասին ամերիկյան կողմի հայտարարություններին: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։ Գերատեսչության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պաշտոնյան ԱՄՆ-ին մեղադրել է միջուկային գործարքի պաշտպանության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը խախտելու համար: «Այդ գործողությունները վկայում են, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը, հակառակ…

Read More
Թուրքիան աշխատում է Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ. Չավուշօղլու
		31.03.2022 . Միջազգային

Թուրքիան աշխատում է Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ. Չավուշօղլու 31.03.2022 . Միջազգային

Թուրքիան աշխատանքներ է տանում Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների նոր հանդիպման կազմակերպման ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: «Ստամբուլում կայացած բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն այս փուլում մենք չենք տեսնում այն արդյունքների իրագործումը»,- նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա մեկ-երկու…

Read More
Արցախում հրադադարի էական խախտումներ չեն գրանցվել
		31.03.2022 . Արցախ

Արցախում հրադադարի էական խախտումներ չեն գրանցվել 31.03.2022 . Արցախ

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ մարտի 30-ի լույս 31-ի գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ը, Արցախի առաջնագծի բոլոր հատվածներում օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված: Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Արցախի իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերը՝ ուղղված շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն: Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ հրապարակումներով հանրությանը…

Read More
Խաղաղ ու պատերազմական ժամանակահատվածում յուրաքանչյուր փրկարար ծառայող հստակ գիտի իր անելիքը. ուսումնավարժանքներ՝ Արցախում
		31.03.2022 . Արցախ

Խաղաղ ու պատերազմական ժամանակահատվածում յուրաքանչյուր փրկարար ծառայող հստակ գիտի իր անելիքը. ուսումնավարժանքներ՝ Արցախում 31.03.2022 . Արցախ

Ներքին անվտանգության ապահովումը, բնակչության բոլոր ահազանգերին ժամանակին արձագանքելն ու անհրաժեշտ օգնության ցուցաբերումը ՆԳ նախարարության կարևորագույն գործառույթն է, որն իրականացվում է Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով, ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի ամենօրյա հետևողականությամբ, հաճախակի կազմակերպվող ուսումնավարժություններով ու պարապմունքներով։ Խաղաղ ու պատերազմական ժամանակահատվածում յուրաքանչյուր փրկարար ծառայող հստակ գիտի իր անելիքը։ Դրան նպաստում է նաև հաճախակի կազմակերպվող դասընթացներն…

Read More
Վրաստանի խորհրդարանի առջեւ խորհրդանշական ակցիա է անցկացվում՝ ի հիշատակ ուկրաինական պատերազմի հետեւանքով զոհված երեխաների
		30.03.2022 news Հասարակություն

Վրաստանի խորհրդարանի առջեւ խորհրդանշական ակցիա է անցկացվում՝ ի հիշատակ ուկրաինական պատերազմի հետեւանքով զոհված երեխաների 30.03.2022 news Հասարակություն

Վրաստանի խորհրդարանի առջեւ խորհրդանշական ակցիա-ներկայացում է անցկացվում՝ ի հիշատակ ուկրաինական պատերազմի հետեւանքով զոհված երեխաների։ Օրենսդիր մարմնի շենքի առջև է բերվել 145 զույգ կոշիկ և դրվել այնտեղ՝ ի նշան այն բանի, որ 145 երեխա արդեն դարձել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի զոհը։ Ակցիայի կազմակերպիչներն են 5 ներկա և նախկին լրագրողներ՝ Թիկո Փեյկրիշվիլին, Թամար Գվինիանիձեն, Էկա Կադագիշվիլին,…

Read More
Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում. դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
		30.03.2022 . Արցախ

Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում. դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել 30.03.2022 . Արցախ

Մարտի 29-30-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված:   Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում, և դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:   Արցախի Հանրապետության իշխանությունները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ և…

Read More
Ադրբեջանն օգտվում է միջազգային իրադրությունից՝ հարձակում գործելով Արցախի վրա. Ինյարիտու
		29.03.2022 . Արցախ

Ադրբեջանն օգտվում է միջազգային իրադրությունից՝ հարձակում գործելով Արցախի վրա. Ինյարիտու 29.03.2022 . Արցախ

Ադրբեջանն օգտվում է միջազգային մամուլի կենտրոնացումից Ուկրաինայի շուրջ՝ հարձակում գործելով Արցախի վրա: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր, բասկ քաղաքական գործիչ Ջոն Ինյարիտուն: «Ադրբեջանի զինված ուժերն արդեն մի քանի շաբաթ է՝ խախտում են հրադադարի մասին 2020 թ. նոյեմբերի համաձայնությունը։ Միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի «սատրապ» Ալիևին»,- նշել է Ինյարիտուն։ Ելույթ…

Read More
Մոսկվան և Վաշինգտոնը վաղ թե ուշ պետք է քննարկեն ռազմավարական կայունության հետ կապված հարցերը. Պեսկով
		29.03.2022 . Միջազգային

Մոսկվան և Վաշինգտոնը վաղ թե ուշ պետք է քննարկեն ռազմավարական կայունության հետ կապված հարցերը. Պեսկով 29.03.2022 . Միջազգային

Այսօր կամ վաղը պարզ կդառնա՝ ռուս-ուկրաինական բանակցությունները հեռանկարայի՞ն են, թե՞ ոչ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Բանակցությունների ճակատագրի հարցն իսկապես հետաքրքիր է։ Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, դրա հիմնական նպատակներից մեկը ապազգայնականացումն է»,- նշել է Պեսկովը: Կրեմլի խոսնակն անդրադարձել է նաև Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններին։ Նրա խոսքով՝ Մոսկվան և Վաշինգտոնը…

Read More
Ստամբուլում բանակցություններ են ընթանում ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև
		29.03.2022 . Վրաստան

Ստամբուլում բանակցություններ են ընթանում ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև 29.03.2022 . Վրաստան

Թուրքիայի Ստամբուլի Դոլմաբահչե պալատում պաշտոնական բանակցություններ են ընթանում ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև։ Պատվիրակությունների կազմը չի փոխվել: Ուկրաինական պատվիրակությունը ներկայացնում են Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, ինչպես նաև իշխող խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Միխայիլ Պոդոլյակը։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Բանակցությունների հիմնական նպատակը հրադադարի հասնելն է։…

Read More
Չկա վճարում՝ չկա գազ. Պեսկովը՝ գազի դիմաց ռուբլով վճարման անհամաձայնությունների մասին
		29.03.2022 . Միջազգային

Չկա վճարում՝ չկա գազ. Պեսկովը՝ գազի դիմաց ռուբլով վճարման անհամաձայնությունների մասին 29.03.2022 . Միջազգային

Ռուսաստանը մտադիր չէ բնական գազը Եվրոպա մատակարարել անվճար. եթե Եվրամիությունը հրաժարվի մատակարարումների դիմաց ռուբլով վճարելուց, Մոսկվան կուսումնասիրի իրավիճակն ու համապատասխան որոշումներ կկայացնի։ Այդ մասին PBS հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Չկա վճարում, չկա գազ»,- նախազգուշացրել է Պեսկովը։ Նա անդրադարձել է նաև Վլադիմիր Պուտինի մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարություններին՝ դրանք որակելով…

Read More
ԱՄՆ Պետդեպարտամենտը ծրագրում է 2023 թվականի բյուջեի նախագծով Վրաստանին հատկացնել 88 միլիոն դոլար
		29.03.2022 . Վրաստան

ԱՄՆ Պետդեպարտամենտը ծրագրում է 2023 թվականի բյուջեի նախագծով Վրաստանին հատկացնել 88 միլիոն դոլար 29.03.2022 . Վրաստան

ԱՄՆ Պետդեպարտամենտի 2023 թվականի բյուջեի նախագծով Վրաստանին նախատեսվում է հատկացնել 88 մլն դոլար։ Փաստաթուղթը հրապարակում է Պետդեպարտամենտը։ «ԱՄՆ օգնությունը կնպաստի Վրաստանի ժողովրդավարական, տնտեսական զարգացմանը, եվրատլանտյան ինտեգրմանը, ինչպես նաև կամրապնդի նրա ճկունությունը՝ դիմակայելու Կրեմլի վնասակար ազդեցությանը։ Ֆինանսավորումը կամրապնդի ինստիտուցիոնալ վերահսկողության և հավասարակշռության սկզբունքը և օրենքի գերակայությունը, կաջակցի Վրաստանի քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված ժողովրդավարական և տնտեսական զարգացման…

Read More
Ադրբեջանական Հանրապետությունը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար. ՀՀ ԱԽ
		28.03.2022 news Հայաստան

Ադրբեջանական Հանրապետությունը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար. ՀՀ ԱԽ 28.03.2022 news Հայաստան

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդն այսօր կայացած նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակն` այն գնահատելով խիստ լարված: Իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանական Հանրապետությունը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ: Անվտանգության…

Read More
G7-ի երկրները գազի դիմաց ռուբլով չեն վճարի
		28.03.2022 . Միջազգային

G7-ի երկրները գազի դիմաց ռուբլով չեն վճարի 28.03.2022 . Միջազգային

G7-ի երկրները՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Կանադան, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, ռուբլով չեն վճարի ռուսական նավթի, գազի և ածխի համար։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի էներգետիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը և հավելել՝ պետությունները պատրաստ են բոլոր սցենարներին, այդ թվում՝ գազի մատակարարումների դադարեցմանը՝ հայտնում է Associated Press-ը: Մինչ այս հայտարարությունը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել…

Read More
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի «ԻԳՈՐԾ»-ԱԿԱՆՆԵՐԸ
		28.03.2022 . Սփյուռք

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի «ԻԳՈՐԾ»-ԱԿԱՆՆԵՐԸ 28.03.2022 . Սփյուռք

Այսօր պատմում ենք ՀՀ նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի մեր «իԳործ»-ականների մասին: Լիբանանահայ Կասիա Սամուէլեանը և ռուսաստանահայ Ռուզաննա Գրիգորյանն աշխատում են մեկ այլ սփյուռքահայ Հայկ Մարգարյանի ղեկավարության ներքո։ Հայկը «իԳործ» 2020-ի մասնագետներից է: Նրանք համատեղել են ջանքերը Հայաստանի Հանրապետությունում տրանսֆեր տեխնոլոգիաների առաջին պետական գրասենյակի բացման ուղղությամբ։ Այսպիսի համագործակցությունները գնալով ավելի են ընդլայնում սփյուռքահայ մասնագետների ցանցը։…

Read More
Վրաց-ռուսական ցամաքային սահմանը փակ է ձնահոսքի պատճառով
		28.03.2022 . Հասարակություն, Վրաստան

Վրաց-ռուսական ցամաքային սահմանը փակ է ձնահոսքի պատճառով 28.03.2022 . Հասարակություն, Վրաստան

Վրաց-ռուսական ցամաքային սահմանը փակ է ձնահոսքի պատճառով։ Վերին Լարսով երթևեկությունը փակ է տրանսպորտի բոլոր տեսակների համար։ Աշխատանքների վերսկսման ժամկետները հայտնի չեն և կախված կլինեն եղանակից։ Առաջիկա երկու շաբաթների ընթացքում տաքացման և ձնահոսքի վտանգի պատճառով հնարավոր են ճանապարհների կանոնավոր փակումներ։  

Read More
Մենք ոչ միայն ուժային, այլև իմաստուն դիվանագիտությամբ պետք է աշխատենք բոլորի հետ. Արթուր Թովմասյանի ուղերձը Արցախի ժողովրդին
		28.03.2022 . Արցախ

Մենք ոչ միայն ուժային, այլև իմաստուն դիվանագիտությամբ պետք է աշխատենք բոլորի հետ. Արթուր Թովմասյանի ուղերձը Արցախի ժողովրդին 28.03.2022 . Արցախ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձ է հղել Արցախի ժողովրդին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետությանը վերաբերող սկզբունքային բոլոր հարցերը որոշվում են Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդում։ Այնպես չէ, որ ստեղծված իրավիճակում պատասխանատուն միայն երկրի նախագահն է, որը միաժամանակ նաև Անվտանգության խորհրդի նախագահն է, կամ Անվտանգության խորհրդի քարտուղարը, պատասխանատու են Անվտանգության խորհրդի…

Read More
Մարտի 29-ից Արցախում գազամատակարարման վերականգնման լուրը ապատեղեկատվություն է
		27.03.2022 . Արցախ

Մարտի 29-ից Արցախում գազամատակարարման վերականգնման լուրը ապատեղեկատվություն է 27.03.2022 . Արցախ

Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել առ այն, թե իբր ադրբեջանական «Ազերիգազ»-ը վերացրել է Արցախի գազաբաշխիչ գծի վրա տեղի ունեցած վթարի հետևանքները, և մարտի 29-ից Արցախում գազամատակարարումը կվերականգնվի։ Այդ մասին ասված է Արցախգազ ՓԲԸ-ի Ֆեյսբուքի էջում:   «Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ հայտարարությունը կեղծ ու սադրիչ բնույթի ապատեղեկատվություն է, որը հետապնդում է ստեղծված բարդ…

Read More
Իրականացվում են ինտենսիվ աշխատանքներ Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ. Արայիկ Հարությունյան
		27.03.2022 . Արցախ

Իրականացվում են ինտենսիվ աշխատանքներ Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ. Արայիկ Հարությունյան 27.03.2022 . Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում հանդիպել է պատգամավորների հետ և ներկայացրել երկրի ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները: Այդ մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Երկրի ղեկավարը նշել է, որ բոլոր մակարդակներում իրականացվում են ինտենսիվ աշխատանքներ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական, հումանիտար և հոգեբանական ագրեսիվ գործողությունները դադարեցնելու և Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում Արայիկ…

Read More
Սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» ծրագիրը մեկնարկում է
		26.03.2022 news Սփյուռք

Սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» ծրագիրը մեկնարկում է 26.03.2022 news Սփյուռք

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «Քայլ դեպի տուն» 2022 երկշաբաթյա ծրագրի հայտադիմումների ընդունումը: 13-18 տարեկան 400 սփյուռքահայ պատանիները կբացահայտեն Հայաստանը, կբարելավեն հայոց լեզվի՝ արևելահայերենի և արևմտահայերենի գիտելիքները, կսովորեն հայկական երգ ու պար, կայցելեն պատմամշակութային տարբեր վայրեր, կրթական հաստատություններ, կունենան հետաքրքիր հանդիպումներ և երեկոներ: Հայտադիմումներն ընդունվում են մինչ սույն թվականի մայիսի 15-ը: Ծրագրի…

Read More
Արցախի նախագահը ստեղծված իրավիճակին նվիրված խորհրդակցություն է հրավիրել
		26.03.2022 . Արցախ

Արցախի նախագահը ստեղծված իրավիճակին նվիրված խորհրդակցություն է հրավիրել 26.03.2022 . Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակին։ Հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարները, քննարկվել են, մասնավորապես, շրջաններում առկա խնդիրները, հստակեցվել հետագա անելիքները։ Երկրի ղեկավարը…

Read More