Արցախում հրադադարի էական խախտումներ չեն գրանցվել 31.03.2022 . Արցախ

Արցախում հրադադարի էական խախտումներ չեն գրանցվել
		31.03.2022 . Արցախ


Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ մարտի 30-ի լույս 31-ի գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ը, Արցախի առաջնագծի բոլոր հատվածներում օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված: Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Արցախի իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերը՝ ուղղված շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն: Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ հրապարակումներով հանրությանը տեղյակ կպահվի: