ԵՄ Խորհրդի նախագահությունն անցնում է Հունգարիային

Հուլիսի 1-ից  առաջիկա վեց ամիսների ընթացքում Հունգարիան դառնում է ԵՄ Խորհրդի նախագահող երկիր: Թվարկելով իր ծրագրում առաջնահերթությունները՝ Հունգարիան առաջին տեղում է դրել Եվրոպայի մրցունակության բարձրացումը, հաջորդը՝ եվրոպական պաշտպանական քաղաքականության ամրապնդումը: Առաջնահերթությունների թվում են նաև «հետևողական և ձեռքբերումների վրա հիմնված ԵՄ-ի ընդլայնման քաղաքականությունը», անօրինական միգրացիայի կանխումը, համախմբման ապագա քաղաքականության ձևավորումը՝ տարածաշրջանային տարբերությունների նվազեցման և տնտեսական, սոցիալական…

Read More

Ֆրանսիայում քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրության երկրորդ փուլին

Ֆրանսիայի ՆԳՆ-ն հրապարակել է խորհրդարանի ընտրության առաջին փուլի վերջնական արդյունքները։ Ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորումը»՝ հանրապետականների առաջնորդ Էրիկ Սիոտիի հետ դաշինքով, ստացել է ձայների 33,1%-ը։ Երկրորդ տեղում «Նոր ժողովրդական ճակատ» ձախ կոալիցիան է՝ 28 տոկոս, իսկ նախագահ Մակրոնի «Միասին հանուն հանրապետության» կենտրոնամետ դաշինքը ստացել է ընդամենը 20 տոկոս ձայն։ Կիրակի անցկացված քվեարկությունը տեղի է ունեցել ընտրողների…

Read More

Ֆրանսիայի ՆԳՆ-ն հրապարակել է խորհրդարանի արտահերթ ընտրության նախնական արդյունքները

Մարին Լը Պենի ծայրահեղ աջ «Ազգային միավորումը» հաղթանակ է տանում Ֆրանսիայի խորհրդարանի արտահերթ ընտրության առաջին փուլում: Այս մասին հայտնում է երկրի ներքին գործերի նախարարությունը:   Նշվում է, որ միավորմանն իր աջակցությունն է հայտնել ընտրողների 32,2%-ը:   Երկրորդ տեղում ձախ կուսակցությունների նորաստեղծ «Նոր ժողովրդական ճակատն» է, որի օգտին քվեարկել է ֆրանսիացիների 29,1%-ը:   Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին՝ հանուն…

Read More

ՀՀ-ն ընթանում է ժողովրդավարական զարգացման ուղիով. Արարատ Միրզոյան

Հունիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ նախարար Էլմեդին Կոնակովիչի հետ։ Քննարկվել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր։ Երկու երկրների ԱԳ նախարարներն անդրադարձել են քաղաքական երկխոսության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին՝ ընդգծելով դրանց լավագույնս իրացման պատրաստակամությունը։ Մտքեր են փոխանակվել Եվրոպական միության հետ համագործակցության խորացման…

Read More

Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Դուբրովնիկի ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ։ Շարունակելով տարվեսկզբին ՀՀ ԱԳ նախարարի՝ Խորվաթիա այցի ժամանակ կայացած քննարկումները՝ զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը և առաջիկա անելիքներին: Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ: Գորդան Ռադմանը ներկայացրել…

Read More

Բուխարեստում մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը

Բուխարեստում աշխատանքն է սկսել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ)  տարեկան նստաշրջանը։ Այդ մասին հաղորդում է «Մեդիաֆաքս» գործակալությունը։ 31-րդ նստաշրջանի թեման է «ԵԱՀԿ-ի դերը ներկայիս անվտանգության ճարտարապետության մեջ. խորհրդարանական հեռանկարը»: Նստաշրջանում, որը կշարունակվի մինչև հուլիսի 3-ը, նախատեսվում է ընդունել Բուխարեստի հռչակագիրը՝ անվտանգության, մարդու իրավունքների, տնտեսական և բնապահպանական խնդիրների վերաբերյալ առաջարկություններով, և ընտրել կազմակերպության…

Read More

ԵՄ խորհուրդն արգելել է Բելառուսից ոսկու, ադամանդի և օգտակար հանածոների ներկրումը

ԵՄ խորհուրդը շաբաթ օրը հայտարարել է Բելառուսից ոսկու, ադամանդի, հելիումի և օգտակար հանածոների, այդ թվում՝ հում նավթի ներմուծումն արգելելու վերաբերյալ որոշման մասին։ Այդ միջոցառումների ուժի մեջ մտնելու ստույգ ժամկետը չի նշվել։ Հայտարարության մեջ ընդգծվել է, որ նոր սահմանափակող միջոցները ներդրվում են Ռուսաստանի կողմից եվրոպական պատժամիջոցները շրջանցելու դեմ պայքարի շրջանակում և «Ռուսաստանի ու Բելառուսի տնտեսությունների ինտեգրման…

Read More

Գիշերը Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել

Գիշերը Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց տարածքներին, կան զոհեր և վիրավորներ: Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերը հրթիռային հարված են հասցրել Դնեպրին, ինչի հետևանքով ինը հարկանի բնակելի շենք է փլուզվել։ Հայտնի է խաղաղ բնակչության շրջանում վիրավորների և մեկ զոհի մասին: Ուկրաինայի նախագահն արձագանքել է տեղի ունեցածին, կոչ արել գործընկերներին ՀՕՊ համակարգեր…

Read More

Լավրովը և Բաղերի Քանին քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հեռախոսազրույցը: Օրակարգային կարևոր հարցը եղել է Մերձավոր Արևելքում իրավիճակը։ «Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել տարածաշրջանում վտանգավոր էսկալացիայի առնչությամբ, ընդգծել միջազգային դերակատարների աջակցությամբ առկա խնդիրները քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու առաջնահերթությունը»,-…

Read More

ԵՄ առաջնորդները պայմանավորվել են բարձր պաշտոնների հարցում

Եվրամիության երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հաստատել են դաշինքի առաջիկա հինգ տարվա ղեկավարության թեկնածուներին։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կմնա Եվրահանձնաժողովի նախագահ, Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Կոշտան կփոխարինի Շառլ Միշելին Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնում, իսկ Էստոնիայի ներկայիս վարչապետ Կայա Կալլասը կփոխարինի ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։ Ըստ ԶԼՄ-ների, պահպանվել է աշխարհագրական և գենդերային հավասարակշռությունը՝…

Read More

Միրզոյանն Ալբանիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի ԱԳ նախարար Իգլի Հասանիի հետ։ Հանդիպումը կայացել է Խորվաթիայում անցկացվող Դուբրովնիկ ֆորումի շրջանակներում։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր՝ միտված երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ընդլայնմանը, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների լավագույնս իրացմանը։ Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի։ Հայաստանի և Ալբանիայի ԱԳ նախարարները…

Read More

Թուրքիան բաց է Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման համար․ Էրդողան

Թուրքիան բաց է հարևան Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունների համար՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։ «Մենք բաց ենք Սիրիայի հետ կարգավորման նախաձեռնությունների համար։ Դիվանագիտական հարաբերություններ չհաստատելու պատճառներ չկան։ Մենք կարող ենք միասին աշխատել, ինչպես նախկինում: Մենք Սիրիայի ներքին գործերին միջամտելու մտադրություն չունենք»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Օրեր առաջ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ Դամասկոսը…

Read More

Ֆիդանը հանդիպել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի և պաշտպանության նախարարի հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ: Այդ մասին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։ Հանդիպումների բովանդակության մասին մանրամասներ չեն հաղորդվում:

Read More

Իրանի քաղաքացիները նախագահ են ընտրում

Իրանի նախագահի արտահերթ ընտրության քվեարկության համար 59 հազար ընտրատեղամաս է բացվել երկրում և աշխարհի 95 երկրում։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Թեհրանի ընտրատեղամասում քվեարկել է առաջին րոպեներին։ Նա իրանցիներին հորդորել է քվեարկությանը մասնակցել՝ որպես իրենց երկրի համար «հստակ անհրաժեշտություն»: Թեմայի շարունակությունը և տարածաշրջանային, միջազգային այլ նորություններ Մերի Ներսիսյանն է ներկայացնում:

Read More

Կայացել է Բայդենի և Թրամփի առաջին հեռուստաբանավեճը

ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում՝ CNN-ի տաղավարում, տեղի է ունեցել նախընտրական առաջին բանավեճը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի առաջատար հավակնորդների՝ գործող նախագահ Ջո Բայդենի և նախկին նախագահ Դոնալդ Թրամփի միջև: Ընդհանուր առմամբ, բանավեճը տևել է մեկուկես ժամից մի փոքր ավելի՝ ներառյալ երկու գովազդային դադարները։ Թրամփը և Բայդենը մտքեր են փոխանակել գնաճի, աշխատատեղերի և հարկային քաղաքականության վերաբերյալ: Անդրադարձ…

Read More

Ուկրաինան և Եվրամիությունն անվտանգության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Ուկրաինան և Եվրամիությունը Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի շրջանակում անվտանգության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Եվրամիությունը պարտավորվել է կանխատեսելի, երկարաժամկետ և կայուն աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության ոլորտում։ Դա ներառում է 50 մլրդ եվրոյի աջակցություն, որը նախատեսված է ԵՄ-ի բյուջեով՝ առաջիկա 4 տարիներին Ukraine Facility ծրագրի շրջանակներում։ Բացի այդ, կողմերը պետք է կենտրոնանան Ուկրաինային ռազմական տեխնիկայի…

Read More

Իրանում հունիսի 28-ին կընտրեն նախագահի. նախընտրական պայքարի մեջ է 4 թեկնածու

Իրանում վաղը նախագահի ընտրություն է, ընտրապայքարում մնացել է 4 թեկնածու։ Նրանցից 3-ը պահպանողական են, մյուս թեկնածուն՝ բարեփոխական։ Պահպանողականները քարոզարշավի ընթացքում առաջարկում էին հանդես գալ մեկ թեկնածուով, և այս ընթացքում որոշները հանել են իրենց թեկնածությունը՝ հօգուտ իրենց գաղափարակիցների։ Իրանի արտաքին քաղաքական վեկտորի ի՞նչ փոփոխություններ սպասել այս արտահերթից հետո, իրանագետի տեսակետը՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։

Read More

Կոբախիձեն ու Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Վրաստանի կառավարությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են երկու երկրների ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ։ Անդրադարձ է եղել տնտեսական համագործակցությանը և տարածաշրջանային նշանակության նախագծերին։ Ընդգծվել է ենթակառուցվածքային և էներգետիկ խոշոր ծրագրերի իրականացման գործում համատեղ ջանքերի կարևորությունը։

Read More

Ուկրաինան և Եվրամիությունը անվտանգության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Ուկրաինան և Եվրամիությունը Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի շրջանակում անվտանգության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Եվրամիությունը պարտավորվել է կանխատեսելի, երկարաժամկետ և կայուն աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության ոլորտում։ Դա ներառում է, 50 մլրդ եվրոյի աջակցություն, որը նախատեսված է ԵՄ-ի բյուջեում՝ առաջիկա 4 տարիներին Ukraine Facility ծրագրի շրջանակներում։ Բացի դրանից՝ կողմերը պետք է կենտրոնանան Ուկրաինային ռազմական տեխնիկայի…

Read More

Բոլիվիայում հեղաշրջման փորձը ձախողվել է

Բոլիվիայի փաստացի մայրաքաղաքը հանդիսացող Լա Պաս քաղաքի Մուրիլյո հրապարակում, որտեղ տեղակայված են կառավարական շենքերը, զինվորականների կուտակումներ են եղել: Հրապարակ է բերվել Հատուկ տեխնիկա։ Զինվորականները գեներալ Խուան Խոսե Սունիգայի գլխավորությամբ, որն ավելի վաղ հեռացվել էր բանակի հրամանատարի պաշտոնից, փորձել են զրահափոխադրիչի միջոցով ներխուժել նախագահական պալատ: Բոլիվիայի ղեկավար Լուիս Արսեն կոչ է արել պահպանել ժողովրդավարությունը և տեղի…

Read More

Թեհրանի և Բաքվի հարաբերությունների ընդլայնումն անհրաժեշտ է բարիդրացիական քաղաքականության առաջմղման համար․ Բաղերի Քանի

Ադրբեջանի փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի հետ հանդիպմանը Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին հայտարարել է, որ երկու երկրների հարաբերությունների ընդլայնումն անհրաժեշտ է բարիդրացիական քաղաքականության առաջմղման համար: Բաղերի Քանին այդ հանդիպումը որակել է արդյունավետ և կառուցողական: «Թեհրանն ու Բաքուն կարող են խորացնել համագործակցությունը, քանի որ շատ ընդհանրություններ ունեն»,- հավելել է իրանցի պաշտոնյան։

Read More

Կոմիի Հանրապետությունում գնացքի վթարից հետո արտակարգ դրություն է սահմանվել

Կոմիի Հանրապետությունում երեկ տեղի ունեցած գնացքի վթարի հետևանքով արտակարգ դրություն է սահմանվել։ Երեկ Վորկուտա-Նովոռոսիյսկ մարդատար գնացքի տասնչորս վագոններից ինը դուրս են եկել գծերից: Կոմիի նահանգապետի տվյալով՝ գնացքում եղել է 195 ուղևոր և երկաթուղու 20 աշխատակից: Կողաշրջված վագոններից մեկի տակ հայտնաբերվել է տղամարդու դի։ Կան վիրավորներ․ նրանց թիվը չի հստակեցվում։ Նախնական տվյալով՝ ինը վագոնի վթարի պատճառ…

Read More

ԱՄՆ-ը շարունակում է ջանքերը՝ Հարավային Կովկասում մի շարք խնդիրներ լուծելու համար․ Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի՝ Ադրբեջան նախատեսվող այցին։ «Մենք շարունակում ենք դիվանագիտական ջանքեր գործադրել տարածաշրջանում մի շարք կարևոր խնդիրներ լուծելու համար: Այդ ուղղությամբ մենք տևական ժամանակ աշխատել ենք: Պետքարտուղարի օգնականը պարբերաբար մեկնում է այնտեղ»,- ասել է Միլլերը: Պետքարտուղարի օգնականը այսօր մեկնում է Բաքու։…

Read More

Պետքարտուղար Բլինքենը հրապարակել է Միջազգային կրոնական ազատությունների մասին ամենամյա զեկույցը

Պետքարտուղար Բլինքենը հրապարակել է Միջազգային կրոնական ազատությունների մասին ամենամյա զեկույցը, որտեղ ամփոփվել է կրոնական ազատության հետ կապված իրավիճակը մոտ 200 երկրում և տարածքում։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ Զեկույցը նաև ներկայացնում է Միացյալ Նահանգների կողմից կրոնական ազատության խթանման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը։ Զեկույցի Հայաստանին վերաբերող բաժինը՝ այստեղ։

Read More

Բոլիվիայում զինվորականները հավաքվել են կառավարության շենքի մոտ․ հաղորդվում է հեղաշրջման փորձի մասին

Բոլիվիայի կառավարության նստավայր մայրաքաղաք Լա-Պասում զինվորականները հավաքվել են կառավարության շենքի առջև։ Երկրի բանակի նախկին հրամանատար Խուան Խոսե Սունյիգան հայտարարել է «հայրենիքը վերադարձնելու» մտադրության մասին։ Բոլիվիական բանակի ստորաբաժանումներն ուժով ներխուժում են շենք։ Տեղեկություններ կան նաև, որ զրահամեքենա է մուտք գործել նախագահական պալատի տարածք։ Բոլիվիայի կառավարության և խորհրդարանի շենքում աշխատող քաղաքացիները տարհանվել են։ Նշենք, որ բանակի նախկին…

Read More

Ռուսաստանը դատապարտել Է Սերբիայի դիրքորոշումը երրորդ երկրներին զենք վաճառելու հարցում

Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը դատապարտել է Սերբիայի դիրքորոշումը երրորդ երկրներին զենք վաճառելու վերաբերյալ: Ավելի վաղ Սերբիայի վարչապետ Միլոշ Վուկչևիչը հայտարարել էր, որ սերբական ընկերություններին արգելված չէ զինամթերք վաճառել երրորդ երկրներին: «Ես չեմ ցանկանում արգելել ընկերություններին վաճառել մեր արկերը Իսպանիային, Չեխիային, ԱՄՆ-ին, Ադրբեջանին, ԱՄԷ-ին, քանի որ դա արգելված չէ»,- նշել է…

Read More

ԵՄ-ում համաձայնեցրել են Բելառուսի դեմ նոր պատժամիջոցները

Չորեքշաբթի Եվրամիության մշտական ​​ներկայացուցիչները համաձայնության են եկել Բելառուսի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի հարցում, հայտնել է ԵՄ Խորհրդում Բելգիայի նախագահությունը։ Reuters-ը, վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին, հայտնել է, որ Բելառուսի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները վերաբերում են երկակի նշանակության ապրանքներին, ինչպիսիք են չիպերը՝ կենցաղային էլեկտրոնիկայի արտադրության համար։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև ռազմական արտադրանքի ու բարձր տեխնոլոգիական ապրանքների դեմ։ Ըստ…

Read More

Սեուլի մերձակայքի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է Հյուսիսային Կորեայից աղբ տեղափոխող օդապարիկների պատճառով

Չորեքշաբթի Հարավային Կորեայի Ինչհոնի միջազգային օդանավակայանը ժամանակավորապետ դադարեցրել է աշխատանքը՝ տարածքում աղբատար օդապարիկների հայտնաբերման պատճառով, որոնք թռել էին ԿԺԴՀ-ից, գրում է The Guardian-ը։ Աղբյուրը նշում է, որ նման միջադեպերն Ինչհոնի օդանավակայանում առաջին անգամ չեն։ Այն գտնվում է Հյուսիսային Կորեայի հետ սահմանից ընդամենը 40 կմ հեռու։ Վերջին օրերին Հյուսիսային Կորեայի տարածքից դեպի հարավ բաց է թողնվել…

Read More

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել դատարանի դահլիճից

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ հարուցված գործը կարճվել է: Նրան սպառնում էր 175 տարվա ազատազրկում: CNN-ը գրում է, որ Ասանժի ազատ արձակումը հնարավոր է դարձել ԱՄՆ արդարադատության նախարարության հետ գործարքի շրջանակում: Դատարանում Ասանժն իրեն մեղավոր է ճանաչել լրտեսության մասին օրենքը խախտելու, ազգային անվտանգության համար վտանգ ներկայացնող տեղեկություն ստանալու և տարածելու համար: Դատավորն Ասանժին դատապարտել է…

Read More