ԵՄ Խորհրդի նախագահությունն անցնում է Հունգարիային
Հուլիսի 1-ից առաջիկա վեց ամիսների ընթացքում Հունգարիան դառնում է ԵՄ Խորհրդի նախագահող երկիր: Թվարկելով իր ծրագրում առաջնահերթությունները՝ Հունգարիան առաջին տեղում է դրել Եվրոպայի մրցունակության բարձրացումը, հաջորդը՝ եվրոպական պաշտպանական քաղաքականության ամրապնդումը: Առաջնահերթությունների թվում են նաև «հետևողական և ձեռքբերումների վրա հիմնված ԵՄ-ի ընդլայնման քաղաքականությունը», անօրինական միգրացիայի կանխումը, համախմբման ապագա քաղաքականության ձևավորումը՝ տարածաշրջանային տարբերությունների նվազեցման և տնտեսական, սոցիալական…
