Ախալցխայի քաղաքապետարանը շարունակում է աջակցել բազմազավակ ընտանիքներին

Ախալցխայի քաղաքապետարանը շարունակում է աջակցել բազմազավակ ընտանիքներին

Ախալցխայի քաղաքապետարանը շարունակում է համայնքում գրանցված բազմազավակ ընտանիքների սոցիալական աջակցության ծրագիրը՝ նրանց համար նախատեսելով միանվագ ֆինանսական օգնություն։ Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին ծրագրից օգտվել է 53 բազմազավակ ընտանիք, որոնց ընդհանուր առմամբ տրամադրվել է 28 000 լարի դրամական օգնություն։ Միանվագ սոցիալական օգնությունից կարող են օգտվել Ախալցխայի մունիցիպալիտետում գրանցված այն բազմազավակ ընտանիքները, որոնց սոցիալական վարկանիշային միավորը կազմում է…

Read More

Վրաստանում անվտանգության գոտիները կարող են պարտադիր դառնալ տրանսպորտային միջոցների հետևի նստատեղերին

Վրաստանում անվտանգության գոտիները կարող են պարտադիր դառնալ տրանսպորտային միջոցների հետևի նստատեղերին։ Այս պարտավորության ներդրումը և կարգավորումը քննարկվում է 2026-2030 թվականների ազգային ճանապարհային անվտանգության ռազմավարության մեջ, որը կառավարությունը հաստատել է օգոստոսի 5-ի որոշմամբ։ Փաստաթղթում ընդգծվում է, որ ժամանակակից ճանապարհային անվտանգության համատեքստում անվտանգության գոտիների օգտագործումը համարվում է ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ մահերի և լուրջ վնասվածքների կանխարգելման հիմնական գործիքներից…

Read More

Վրաստանում մանկական ավտոնստատեղերը կարող են պարտադիր դառնալ նախադպրոցական տարիքի երեխաների համար

Վրաստանում նախատեսվում է օրենսդրական փոփոխություն, որի շրջանակներում մանկական ավտոնստատեղերի օգտագործումը պարտադիր կդառնա նախադպրոցական տարիքի երեխաների համար սկզբնական փուլում։ Այս մասին նշված է օգոստոսի 5-ին կառավարության կողմից հաստատված 2026-2030 թվականների ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության մեջ։ «Ճանապարհային երթևեկության մասնակիցների ամենախոցելի խմբերն են հետիոտները, երեխաները, երկանիվ տրանսպորտային միջոցներ (մոտոցիկլետներ, մոպեդներ, էլեկտրական սկուտերներ և այլն) վարող անձինք և հաշմանդամություն…

Read More
Ադիգենիի մունիցիպալիտետի աղետի գոտիներում իրականացվել է ինժեներա-երկրաբանական գնահատում

Ադիգենիի մունիցիպալիտետի աղետի գոտիներում իրականացվել է ինժեներա-երկրաբանական գնահատում

Ադիգենիի մունիցիպալիտետի Գոմարո և Շոկա գյուղերում տեղի ունեցած բնական աղետների վերաբերյալ Ազգային շրջակա միջավայրի գործակալության երկրաբանության բաժնի մասնագետները պատրաստել են ինժեներա-երկրաբանական զեկույց։ Մասնագետների գնահատմամբ՝ 2026 թվականի հուլիսի 23-ին Գոմարո և Շոկա գյուղերի կիրճերի ակունքներում տեղացած առատ տեղումների հետևանքով առաջացել են ափամերձ սողանքային գործընթացներ, որոնք վերածվել են խոշորածավալ սելավային հոսքերի։ Աղետի հետևանքով վնասվել են բնակելի տներ,…

Read More
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Խոջաբեկ գյուղը տոնեց իր հիմնադրման օրը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Խոջաբեկ գյուղը տոնեց իր հիմնադրման օրը

Օգոստոսի 10-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի  Խոջաբեկ գյուղում տիրում էր տոնական և ջերմ մթնոլորտ։ Գյուղի բնակիչները հավաքվել էին մեկ հարկի տակ՝ նշելու հարազատ գյուղի հիմնադրման օրը։ Տարիների ընթացքում ձևավորված այս գեղեցիկ ավանդույթը վերածվել է յուրահատուկ տոնախմբության, որը բնակիչները խնամքով պահպանել և սերնդեսերունդ փոխանցել են։ Տոնական օրվա մեկնարկը տրվել է Սուրբ Ղալաչայի լանջին։ Հավատարիմ մնալով նախնիներից փոխանցված ավանդույթին՝…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանի առողջապահական ծրագրերը շարունակում են աջակցել քաղաքացիներին

Ախալցխայի քաղաքապետարանի առողջապահական ծրագրերը շարունակում են աջակցել քաղաքացիներին

Ախալցխայի քաղաքապետարանը շարունակում է իրականացնել առողջապահական մի շարք ենթածրագրեր, որոնց շրջանակում քաղաքացիներին ֆինանսական աջակցություն է տրամադրվում տարբեր բժշկական ծառայությունների և անհրաժեշտ դեղորայքի ձեռքբերման համար։ Ծրագրերի հիմնական նպատակն է ապահովել քաղաքացիների համար բժշկական օգնության ժամանակին և արդյունավետ հասանելիությունը։ Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին քաղաքապետարանի կողմից իրականացվող առողջապահական ծրագրերից օգտվել է շուրջ 1500 քաղաքացի։ Ծրագրերի ֆինանսավորման համար տեղական…

Read More
Ախալցխայում քննարկվել են բարձրլեռնային բնակավայրի բնակչի կարգավիճակ ստանալու 20 դիմում

Ախալցխայում քննարկվել են բարձրլեռնային բնակավայրի բնակչի կարգավիճակ ստանալու 20 դիմում

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրիի ղեկավարությամբ կայացել է «Բարձր լեռնային բնակավայրերի բնակիչների կարգավիճակի կառավարման խորհրդի» նիստը։ Նիստի ընթացքում խորհրդի անդամները քննարկել են բարձրլեռնային բնակավայրերում մշտապես բնակվող անձի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ ներկայացված 20 դիմում։ Խորհրդի անդամները անհրաժեշտության դեպքում պարբերաբար գումարում են նիստեր՝ քննարկելու քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները և դրանց վերաբերյալ համապատասխան առաջարկություններ ներկայացնելու նպատակով։ «Բարձր լեռնային…

Read More
Հայաստանի և Վրաստանի սահմանային համագործակցությունն ու անցակետերում կուտակումների կանխարգելումը՝ քննարկման օրակարգում

Հայաստանի և Վրաստանի սահմանային համագործակցությունն ու անցակետերում կուտակումների կանխարգելումը՝ քննարկման օրակարգում

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ և պարեկային ծառայության ղեկավար Լևան Մաիսուրաձեի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական համագործակցության շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով սահմանային կառավարման ոլորտին։ Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան–Վրաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային ակտիվ սեզոնի ընթացքում առաջացող մեծ հոսքերին և դրանց հետևանքով առաջացող…

Read More
Ախալցխայի մունիցիպալիտետի Ծուղրուտ գյուղում շարունակվում են հեղեղման հետևանքների վերացման աշխատանքները

Ախալցխայի մունիցիպալիտետի Ծուղրուտ գյուղում շարունակվում են հեղեղման հետևանքների վերացման աշխատանքները

Ախալցխայի մունիցիպալիտետի Ծուղրուտ գյուղում ուժեղ անձրևների հետևանքով առաջացած հեղեղման հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են արդեն երկրորդ օրն անընդմեջ։ Խնդիրը հնարավորինս արագ կարգավորելու նպատակով տեղում մոբիլիզացվել է հատուկ տեխնիկա, և իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ։ Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, քաղաքապետի տեղակալ Գիորգի Մելիքիձեն և քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները տեղում ծանոթացել են ստեղծված իրավիճակին և իրականացվող աշխատանքների ընթացքին։…

Read More
Ախալցխայում 280 ընտանիք արդեն օգտվել է սննդի վաուչերային սոցիալական աջակցության ծրագրից

Ախալցխայում 280 ընտանիք արդեն օգտվել է սննդի վաուչերային սոցիալական աջակցության ծրագրից

Ախալցխայի մունիցիպալիտետում շարունակվում է սոցիալական աջակցության ծրագիրը, որն իրականացվում է «Ախալցխայի մունիցիպալիտետի 2026 թվականի բյուջեից սոցիալական օգնության տրամադրման կանոնների» շրջանակում։ Ծրագրի միջոցով վաուչերային համակարգով աջակցություն են ստանում մունիցիպալիտետի տարածքում գրանցված սոցիալապես անապահով ընտանիքները, ինչպես նաև ժամանակավորապես գրանցված ներքին տեղահանված անձանց (ՆՏԱ) և մարդասիրական կարգավիճակ ունեցող անձանց ընտանիքները։ 2026 թվականի ընթացքում ծրագրից արդեն օգտվել է 280…

Read More
Ախալցխայի մունիցիպալիտետի Ծուղրուտ գյուղում հեղեղվել են տներ, բակեր և ճանապարհներ ուժեղ անձրևի հետևանքով

Ախալցխայի մունիցիպալիտետի Ծուղրուտ գյուղում հեղեղվել են տներ, բակեր և ճանապարհներ ուժեղ անձրևի հետևանքով

Այսօրվա հորդառատ անձրևների հետևանքով Ախալցխայի մունիցիպալիտետի Ծուղրուտ գյուղում ձորը դուրս է եկել հունից՝ պատճառելով զգալի վնասներ բնակիչների գույքին և ենթակառուցվածքներին։ Հեղեղի հետևանքով վնասվել է Քրիստինա Սեփանյանի բակը, բերքը և նրա տուն տանող ճանապարհը։ Ընտանիքի կողմից նախկինում օգտագործվող ճանապարհն ամբողջությամբ ողողվել է, ինչի պատճառով տեղաշարժը դարձել է անհնար։ Քրիստինա Սեփանյանի խոսքերով՝ տանը գտնվում են իր փոքր…

Read More
«Ամառային օրեր 2026». Ախալքալաքում կկայանա մեծ համերգային երեկո

«Ամառային օրեր 2026». Ախալքալաքում կկայանա մեծ համերգային երեկո

Հուլիսի 25-ին Ախալքալաքում, Վրաստանի կառավարության, Վրաստանի մշակույթի նախարարության և «Ստեղծագործ Վրաստան» ծրագրի աջակցությամբ, կանցկացվի «Ամառային օրեր 2026» մշակութային միջոցառումը։ Միջոցառման վայրը՝ Ախալքալաքի կենտրոնական այգի։ Ժամը 20:00-ին կմեկնարկի մեծ համերգային ծրագիրը՝ վրացական էստրադայի հայտնի կատարողների մասնակցությամբ։ Բեմում հանդես կգան՝ Էկա Կվալիաշվիլի, Նուկա Կվալիաշվիլի, Անա Բախտաձե, Մարիամ Քացարավա, Լադո Ջանելիձե, «Իբերիա» խումբ, «Ռեզո և երեխաներ» խումբ։ Երեկոյի…

Read More
Անվճար առողջապահական հետազոտություններ՝ Ադիգենիի բնակիչների համար

Անվճար առողջապահական հետազոտություններ՝ Ադիգենիի բնակիչների համար

Ադիգենիի քաղաքապետարանի, Ա(Ա)ԻՊ Ադիգենիի հանրային առողջության կենտրոնի և Լ. Սակվարելիձեի անվան Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի աջակցությամբ Ադիգենի ավանում մեկնարկել է անվճար սկրինինգային արշավ՝ «Հիվանդությունների վաղ հայտնաբերում և սկրինինգ» պետական ծրագրի շրջանակում։ Արշավի նպատակն է նպաստել հիվանդությունների վաղ ախտորոշմանը, բնակչության առողջության պահպանմանը և կանխարգելիչ բժշկության զարգացմանը։ Ծրագրի շրջանակում քաղաքացիները հնարավորություն ունեն անվճար անցնելու…

Read More
Ադիգենիում քննարկվել են գյուղատնտեսական պետական ծրագրերն ու ֆերմերների գրանցման գործընթացը

Ադիգենիում քննարկվել են գյուղատնտեսական պետական ծրագրերն ու ֆերմերների գրանցման գործընթացը

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Կիմաձեն, փոխքաղաքապետ Արսեն Բալախաշվիլիի հետ միասին, հանդիպել է Գյուղական զարգացման գործակալության Ադիգենիի տեղեկատվական և խորհրդատվական կենտրոնի ղեկավար Վասիլ Մինաձեի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են Գյուղական զարգացման գործակալության կողմից իրականացվող գյուղատնտեսական ֆինանսավորման պետական ծրագրերը և դրանցից օգտվելու հնարավորությունները։ Տեղեկատվական հանդիպման շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև գյուղական բնակավայրերում գործող ֆերմերային տնտեսությունների և…

Read More
Բորժոմիի մունիցիպալիտետում քննարկվել են գյուղերի հասցեավորման և փողոցների անվանակոչման հարցերը

Բորժոմիի մունիցիպալիտետում քննարկվել են գյուղերի հասցեավորման և փողոցների անվանակոչման հարցերը

Բորժոմիի մունիցիպալ խորհրդի նախագահ Գիորգի Փերաձեն, խորհրդի անդամների հետ միասին, աշխատանքային հանդիպում է անցկացրել Սակիրե և Տաձրիսի գյուղերի բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են գյուղերի տարածքային հասցեավորման և փողոցների անվանակոչման գործընթացին առնչվող արդիական հարցերը։ Նշվել է, որ նախաձեռնության իրականացումը կարևոր նշանակություն ունի համայնքների կազմակերպված զարգացման, բնակավայրերի արդյունավետ կառավարման և վարչական գործընթացների կատարելագործման տեսանկյունից։…

Read More
Ախալցխայի Ռաբաթի բերդում մեծ շուքով նշվեց Վարդավառի տոնը

Ախալցխայի Ռաբաթի բերդում մեծ շուքով նշվեց Վարդավառի տոնը

Հուլիսի 14-ին Ախալցխայի Ռաբաթի բերդի տարածքում մեծ հանդիսավորությամբ նշվեց հայ ժողովրդի ամենասիրված եկեղեցական տոներից մեկը՝ Վարդավառը։ Ախալցխայի Հոգևոր Տեսչության նախաձեռնությամբ կազմակերպված տոնական միջոցառմանը մասնակցեցին Հոգևոր Տեսչության հովանու ներքո և տարածաշրջանում գործող հայկական և վրացական  պարերի, երաժշտության խմբերն ու համույթները՝ հանդիսատեսին ներկայացնելով ազգային մշակույթն ու արվեստը խորհրդանշող բազմազան կատարումներ։ Տոնական ծրագիրը համախմբեց բազմաթիվ հյուրերի, արվեստասերների և…

Read More
Ախալքալաքի քաղաքապետարանում քննարկվել են մունիցիպալիտետի զարգացման առաջնահերթություններն ու «Գյուղի աջակցության ծրագրի» իրականացումը

Ախալքալաքի քաղաքապետարանում քննարկվել են մունիցիպալիտետի զարգացման առաջնահերթություններն ու «Գյուղի աջակցության ծրագրի» իրականացումը

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեի հետ միասին, աշխատանքային հանդիպում է անցկացրել քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և վարչական միավորներում քաղաքապետի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում Մելքոն Մակարյանը մանրամասն ծանոթացել է վարչական միավորներում առկա իրավիճակին։ Քաղաքապետի ներկայացուցիչները ներկայացրել են գյուղերում իրականացվող աշխատանքները, բնակչության առաջնահերթ խնդիրներն ու կարիքները՝ անդրադառնալով համայնքների զարգացման համար կարևոր հարցերին։ Աշխատանքային…

Read More
Տարածաշրջանային զարգացման փոխնախարարը ծանոթացել է Ախալցխայում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային նախագծերին

Տարածաշրջանային զարգացման փոխնախարարը ծանոթացել է Ախալցխայում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային նախագծերին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման փոխնախարար Զազա Կվիցիանին, Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրիի, պետական հանձնակատարի առաջին տեղակալ Գիորգի Քոչիաշվիլիի և քաղաքապետի առաջին տեղակալ Նոդար Տատալիշվիլիի ուղեկցությամբ, այցելել է Ախալցխա և տեղում ծանոթացել քաղաքում ընթացող կարևոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ընթացքին։ Այցի ընթացքում քաղաքապետ Վարլամ Ցիկլաուրին փոխնախարարին ներկայացրել է քաղաքապետարանում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ենթակառուցվածքային նախագծերը՝ ընդգծելով դրանց նշանակությունը…

Read More
Ախալքալաքի մուտքը նոր տեսք կստանա. Ռուսթավելիի հուշարձանի հարակից տարածքը վերածվում է ժամանակակից հանրային գոտու

Ախալքալաքի մուտքը նոր տեսք կստանա. Ռուսթավելիի հուշարձանի հարակից տարածքը վերածվում է ժամանակակից հանրային գոտու

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեն և սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը տեղում ծանոթացել են քաղաքի մուտքի մոտ՝ Շոթա Ռուսթավելիի հուշարձանին հարակից տարածքում իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքին։ Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության ղեկավար Արա Մովսիսյանի և նախագծի իրականացնող ընկերության ներկայացուցիչների հետ միասին, գնահատել են կատարված աշխատանքները և քննարկել նախագծի հետագա փուլերը՝…

Read More

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը առաջարկություններ է հրապարակում տզերից և այլ միջատներից պաշտպանվելու համար

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը առաջարկություններ է հրապարակում տզերից և այլ միջատներից պաշտպանվելու համար Տաք ամիսների գալուստով Վրաստանում տզերի ակտիվությունը և դրանց կողմից տարածվող վտանգավոր վարակների, այդ թվում՝ Ղրիմի-Կոնգոյի հեմոռագիկ տենդի և Լայմի հիվանդության ռիսկը կտրուկ աճում են: Տզերից և այլ միջատներից պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում օգտագործել հատուկ պաշտպանիչ միջոցներ և պատշաճ կերպով մշակել հագուստը,…

Read More
Ախալցխայում կվերականգնվեն Կոստավա փողոցի բակային հանգստի գոտին և մինի-մարզադաշտը

Ախալցխայում կվերականգնվեն Կոստավա փողոցի բակային հանգստի գոտին և մինի-մարզադաշտը

Ախալցխայի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ՝ Կոստավա փողոցի 179 և 184 համարների (այսպես կոչված՝ հինգհարկանի շենքերի) հարակից տարածքում գտնվող հրապարակի և մինի-մարզադաշտի վերականգնման աշխատանքների իրականացման համար։ Նախագծի շրջանակում բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում ամբողջությամբ կվերանորոգվեն հանգստի և ժամանցի ենթակառուցվածքները։ Նախատեսվում է կառուցել տաղավար, ստեղծել մանկական ժամանցի գոտի՝ նոր ատրակցիոններով, ինչպես նաև լիովին վերականգնել մարզադաշտը։ Բացի այդ, տարածքում…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Ալաթուման գյուղում մեկնարկել է նոր հանրային կենտրոնի շինարարությունը

Ախալքալաքի մունիցիպալիտետի Ալաթուման գյուղում մեկնարկել է նոր հանրային կենտրոնի շինարարությունը

Ախալքալաքի  մունիցիպալիտետի Ալաթուման գյուղում սկսվել է նոր հանրային կենտրոնի շինարարությունը, որը նպատակ ունի բարելավել բնակիչների համար նախատեսված ծառայությունների հասանելիությունն ու ստեղծել համայնքային գործունեության համար հարմարավետ միջավայր։ Ենթակառուցվածքային նախագիծը պլանավորվել և իրականացվում է՝ հաշվի առնելով բնակչության կարիքներն ու շահերը։ Շինարարական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել է քաղաքապետարանի վերահսկողության ծառայության ղեկավար Արթուր Դավթյանը՝ գնահատելով ծրագրի իրականացման ընթացքն ու…

Read More

Վրաստանում արագության գերազանցման համար տուգանքները մեղմացվում են․ խորհրդարանում ներկայացրել են նոր փոփոխություններ

Վրաստանի Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կիրցխալիայի հայտարարության համաձայն՝ Վարչական իրավախախտումների օրենսգրքում նախատեսվում են փոփոխություններ, որոնք կվերաբերեն արագության գերազանցման համար սահմանված վարչական պատասխանատվությանը։ Կիրցխալիայի խոսքերով՝ առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ պատժամիջոցների համակարգը կդառնա ավելի տարբերակված և համաչափ։ Ինչպես բացատրեց մեծամասնության առաջնորդը, 15 կմ/ժ-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 30 կմ/ժ արագության գերազանցման համար տուգանքը կսահմանվի 50 լարի՝ 100…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանում ներդրվել է սննդի վաուչերների նոր համակարգ սոցիալապես խոցելի ընտանիքների համար

Ախալցխայի քաղաքապետարանում ներդրվել է սննդի վաուչերների նոր համակարգ սոցիալապես խոցելի ընտանիքների համար

Ախալցխայի քաղաքապետարանում ներդրվել է վաուչերային համակարգ՝ «Սոցիալական օգնություն կարիքավոր բնակչությանը» և «Հարկադրաբար տեղահանված մարդկանց — փախստականի և մարդասիրական  կարգավիճակ ունեցող անձանց» գործող սոցիալական ենթածրագրերի շրջանակներում։ Ծրագրում ներառված նորամուծությունը վարչական միավորների ներկայացուցիչներին ներկայացրել են Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, քաղաքապետի տեղակալ Ռուբեն Կարապետյանը և քաղաքապետարանի համապատասխան բաժինների ներկայացուցիչները։ Ծայրահեղ կարիքավոր ընտանիքներին տարեկան երկու անգամ կտրամադրվեն սննդի վաուչերներ։…

Read More
Երեխաների պաշտպանության միջազգային օրը Ախալքալաքում

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Ախալքալաքում

Ախալքալաքի կենտրոնական այգում տոնական միջոցառմամբ նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կողմից կազմակերպված տոնի կապակցությամբ երեխաներին շնորհավորեցին քաղաքապետի տեղակալներ Թեյմուրազ Մչեդլիձեն և Մկրտիչ Մղդեսյանը։ Մունիցիպալիտետի Քաղաքապետարանի կողմից կազմակերպված կենտրոնական այգում երեխաների համար կազմակերպվել էր անակնկալներով լի օր՝ ներկայացվեց տիկնիկային թատրոն, հեքիաթային հերոսներ, ժամանցային շոու ծրագիր, դեմքի նկարչություն և բազմաթիվ այլ ժամանցային միջոցառումներ։ Երեխաների…

Read More
Բորժոմիում Երեխաների պաշտպանության միջազգային օրը կնշվի տոնական բազմազան միջոցառումներով

Բորժոմիում Երեխաների պաշտպանության միջազգային օրը կնշվի տոնական բազմազան միջոցառումներով

Հունիսի 1-ին Բորժոմիի քաղաքապետարանը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպում է տոնական և ժամանցային բազմազան միջոցառումներ՝ փոքրիկների և նրանց ընտանիքների համար, որը տեղի կունենա Մերաբ Կոստավայի անվան այգում, ժամը՝ 15:00-ին։ Ծրագրում նախատեսված են ստեղծագործական, զվարճանքի և մշակութային բազմաթիվ միջոցառումներ։ Ստեղծագործական վարպետության դասեր և ակտիվություններ՝ դեմքի նկարչություն գուաշով, ծաղկեպսակների պատրաստում, զարդերի պատրաստում, ապակե տակդիրների նկարազարդում։ Հատուկ…

Read More
Ախալցխայի մունիցիպալիտետի Վալե քաղաքում անցկացվել է «Փերիների մրցույթ»

Ախալցխայի մունիցիպալիտետի Վալե քաղաքում անցկացվել է «Փերիների մրցույթ»

Ախալցխայի մունիցիպալիտետի Վալեի մշակույթի տանը անցկացվել է «Փերիների մրցույթը», որին մասնակցել են Վալեում բնակվող 4–6 տարեկան փոքրիկ աղջիկներ։ Մրցույթի ընթացքում մասնակիցները ներկայացել են տարբեր անվանակարգերին համապատասխան զգեստներով և հանդես եկել բազմազան ստեղծագործական համարներով՝ ցուցադրելով իրենց տաղանդը, ինքնատիպությունն ու բեմական հմտությունները։ Ժյուրիի որոշմամբ հաղթողներն են ճանաչվել՝ • «Միսս Փերի» և «Ժյուրիի ընտրություն»՝ Էմիլի Սուքիասյան • «Միսս…

Read More
Ախալցխայում անցկացվելու  է միջոցառում զբոսաշրջային սեզոնի բացման կապակցությամբ

Ախալցխայում անցկացվելու է միջոցառում զբոսաշրջային սեզոնի բացման կապակցությամբ

Ախալցխայի քաղաքապետարանի որոշմամբ, մայիսի 16-ին, 2026 թվականի զբոսաշրջային սեզոնի բացման կապակցությամբ, տրանսպորտը կգործի անվճար ինչպես Ախալցխա քաղաքում, այնպես էլ քաղաքապետարանի գյուղերում։ Վերջին երթուղին՝ գյուղերի ուղղությամբ, կգործի կայարանին հարակից տարածքից ժամը 22:00-ին։ Զբոսաշրջային սեզոնի բացումը կնշվի Ախալցխայի բերդի տարածքում տարբեր միջոցառումներով։ Միջոցառումների ծրագիր. 13:00 -15:00 — Մեդիա շրջագայություն; 15:00 -17:00 — Ախալցխայի երաժշտական ​​դպրոցի աշակերտների համերգ;…

Read More

Վարորդական իրավունքի վկայական ստանալու համար սահմանված 365-օրյա ժամկետը լրանալու քննությունների գրանցման գործընթացը կպարզեցվի

Վրաստանի Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը պարզեցնում է վարորդական իրավունքի վկայական ստանալու համար սահմանված 365-օրյա  ժամկետը լրանալու վարորդի թեկնածուների քննությունների գրանցման գործընթացը։ Ըստ գործակալության, վարորդական իրավունքի վկայական ստանալու համար սահմանված 365-օրյա   ժամկետը լրանալու  ավարտին կարող են ներկայացնել իրենց տեղեկությունները և օգտվել քննությունը հանձնելու հնարավորությունից՝ գործակալության թեժ գծի (1272) միջոցով։ Բացի այդ, գործակալությունը պարզաբանում է գործնական…

Read More
Ասպինձա-Ախալցխա ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է

Ասպինձա-Ախալցխա ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է

Ասպինձա-Ախալցխա ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մեկ մարդ զոհվել է։ Ըստ առկա տեղեկությունների՝ երկու հոգի  վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։ Ինչպես  հայտնում են Ներքին գործերի նախարարությունում՝ միջադեպի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը վերաբերում է երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտմանը։

Read More