ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի հետ

ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի հետ

Նոյեմբերի 11-ին Վրաստան’ում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոր Լիլուաշվիլիին։ Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի միջև անվտանգության ոլորտում համագործակցությանն ու համատեղ ծրագրերին: Ռուբեն Սադոյանը և Գրիգոլ Լիլուաշվիլին քննարկել են երկու երկրների առջև ծառացած մարտահրավերները և այդ համատեքստում շեշտել Հայաստանի և Վրաստանի անվտանգության ծառայությունների միջև համագործակցության կարևորությունը: Զրուցակիցները…

Read More
Դավիթ Տոնոյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 6-ին հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հարցեր, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանում անվտանգային իրավիճակի և մարտահրավերների վերաբերյալ: Երկու պետությունների պաշտպանության նախարարները կարևորել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ համագործակցության զարգացումը, պայմանավորվածություն են ձեռք բերել…

Read More
Տոկիոյում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի նախագահները

Տոկիոյում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի նախագահները

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Տոկիոյում հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Երկու երկրների նախագահները, բազմաթիվ համաշխարհային առաջնորդների հետ, Ճապոնիայի մայրաքաղաքում մասնակցում են կայսր Նարուհիթոյի գահակալության պաշտոնական արարողությանը։ «Մենք լավ հարևաններ ենք, և միշտ էլ հաճելի է հանդիպել բարեկամ երկրի նախագահի հետ»,- ողջունելով Սալոմե Զուրաբիշվիլիին՝ նշել է Հայաստանի նախագահը։ Ընդգծելով, որ հայ և…

Read More
Հանդիպել են ՀՀ  փոխվարչապետը և Վրաստանի խորհրդարանի նախագահը

Հանդիպել են ՀՀ  փոխվարչապետը և Վրաստանի խորհրդարանի նախագահը

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 22-ին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Ռուսլան Պողոսյանը և Սամվել Մանուկյանը։ Կողմերը մատնանշել են բարձրաստիճան փոխայցելությունների և հանդիպումների կարևորությունը հայ-վրացական հարաբերությունների շարունակական առաջխաղացման համար։ Նրանք գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական և առևտրատնտեսական կապերի զարգացման դրական դինամիկայի կապակցությամբ։ Տիգրան…

Read More
Հայերի՝ Վրաստան մուտքի արգելք, հայկական դպրոցներ և քարոզչություն․ զրույց Ջավախքի խնդիրների շուրջ

Հայերի՝ Վրաստան մուտքի արգելք, հայկական դպրոցներ և քարոզչություն․ զրույց Ջավախքի խնդիրների շուրջ

Civilnet.am-Այսօր Ջավախքի հայության առաջ ծառացած և անցյալից ժառանգած խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև խորանում են․ այս մասին ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանին պատմում է Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը։ Նա անդրադառնում է հայ լրագրողների ու հասարակական գործիչների՝ Վրաստան մուտքի արգելքին, Ջավախքի դպրոցներում հայերենի դասավանդմանը, դասագրքերի, ուսուցչական անձնակազմի պակասին, Հայաստանից ջավախահայության ակնկալիքներին։

Read More
Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

Հոկտեմբերի 1-ին Վրաստանում ՀՀ  դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Դեսպան Սադոյանը շնորհավորեց Իրակլի Ղարիբաշվիլիին պաշտոնի ստանձնման առթիվ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում էլ ավելի կխորանա պաշտպանական ոլորտում հայ-վրացական հարաբերությունները։ Իրակլի Ղարիբաշվիլին նշեց, որ հայ-վրացական եղբայրական հարաբերությունները դարերի պատմություն ունեն և զարգացման մեծ ներուժ։ Դեսպան Սադոյանը նախարար Ղարիբաշվիլիին ներկայացրեց Վրաստանում ՀՀ…

Read More
ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ

ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ

Սեպտեմբերի 24-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյան’ը հանդիպում ունեցավ Վրաստանինորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։ Վրաստանի վարչապետը նախ շնորհավորեց ողջ հայ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ՝ միաժամանակ նշելով, որ հայ և վրացի ժողովուրդների մոտ անկախության գաղափարն առանձնահատուկ նշանակություն ունի։ Դեսպան Սադոյանն էլ իր հերթին Գիորգի Գախարիային շնորհավորեց վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում…

Read More
Հայաստանի դեսպանը հանդիպել է Վրաստանի  խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ

Հայաստանի դեսպանը հանդիպել է Վրաստանի  խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ

Սեպտեմբերի 18-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին և միջխորհրդարանական համագործակցության օրակարգին առնչվող մի շարք հարցեր։ Դեսպան Սադոյանը և խորհրդարանի նախագահը կարևորեցին երկու բարեկամ երկրների խորհրդարանների միջև ակտիվ շփումն ու համագործակցությունը։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամության խմբի հայաստանյան պատվիրակության՝ Վրաստան կատարելիք առաջիկա…

Read More
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի Գախարիային կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի Գախարիային կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի Գախարիային կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նրան մաղթել հաջողություններ, բեղմնավոր աշխատանք ու ձեռքբերումներ կարևոր առաքելության մեջ։ Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-վրացական բարեկամական հարաբերություններին վերաբերող հարցերի: Կողմերը համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի պահպանել…

Read More
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ

Հուլիսի 25-ին պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցան Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Վրաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Գիորգի Վոլսկին, խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սոֆիո Քացարավան, Վրաստան-Հայաստան բարեկամության խմբի անդամներ Ռուսլան Պողոսյանը և Սամվել Մանուկյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության…

Read More
Հայ-վրացական հարաբերություններում դրական փոփոխությունները ժամանակի պահանջն ու հրամայականն են

Հայ-վրացական հարաբերություններում դրական փոփոխությունները ժամանակի պահանջն ու հրամայականն են

Հուլիսի 24-ից 25-ը Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով գտնվում էր Վրաստանում։ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Թիֆլիսում հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի եւ վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն, ինչպես մամուլի հետ շփումներում այնպես էլ Վրաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, հատուկ շեշտեց, որ իր գործընկերների հետ քննարկել է…

Read More
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ

Հուլիսի 24-ին Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: Վարչապետ Մամուկա Բախտաձեն և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձան հայ-վրացական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ երկուստեք համոզմունք հայտնելով, որ հետագա ակտիվ փոխգործակցությունը կնպաստի երկու հարևան ու բարեկամ պետությունների միջև մի շարք ուղղություններով համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը:…

Read More
Հայաստանի եւ Վրաստանի ԱԳ նախարարները հանդիպել են

Հայաստանի եւ Վրաստանի ԱԳ նախարարները հանդիպել են

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ հուլիսի 24-ին, հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա նաղդալյանը։ «Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Վրաստան մեկնարկել է։ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը  նշել է, որ իր առաջին պաշտոնական այցի…

Read More
Հայաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կայցելի Վրաստան

Հայաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կայցելի Վրաստան

Հուլիսի 24-ից 25-ը Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան’ը պաշտոնական այց կկատարի Վրաստան: Նախատեսվում են բանակցություններ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ, որի արդյունքներով երկու ԱԳ նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Նախարար Մնացականյանը հանդիպումներ կանցկացնի նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և Խորհրդարանի ղեկավար Արչիլ Թալակվաձեի հետ: ՀՀ ԱԳ նախարարը կհանդիպի նաև վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Read More
Ջավախքի հայությանը կոչ ենք անում չընկնել Մոսկվայի ծուղակը

Ջավախքի հայությանը կոչ ենք անում չընկնել Մոսկվայի ծուղակը

Վրաստանում զարգանում է ռուսական գաղութատիրությունից ազատագրվելու գործընթացի հերթական փուլը: Զուգահեռաբար՝ Վրաստանը ստիպված է մոբիլիզացվել ընդդեմ թուրք-ադրբեջանական ծավալման: Վրաստանի ապագաղութացումը զգալի չափով նպաստում է նաև Հայաստանի ապագաղութացմանը: Իսկ թուրք-ադրբեջանական ծավալման դեմ նրա հետ սերտ գործակցելու հեռանկարը նոր հորիզոն է բացելու մեր արտաքին անվտանգության ապահովման առումով: Որպես հակաքայլ՝ Մոսկվան հերթական անգամ ակտիվացնում է իր ավանդական «բաժանիր, որ…

Read More
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին ծննդյան տարեդարձի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին ծննդյան տարեդարձի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան’ը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին ծննդյան տարեդարձի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Ձեզ և ձեր ընտանիքի անդամներին ցանկանում եմ խաղաղություն, քաջառողջություն և երջանկություն: Հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում նաև Ձեր պատասխանատու ու անչափ կարևոր գործում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք առավել…

Read More
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ

ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ

Հունիսի 7-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքները և կարևորել դրա անցակցումը երկկողմ տնտեսական հարաբերությունների համատեքստում։ Կողմերը հատուկ կարևորել են միջազգային հարթակներում համագործակցությունը։ Դեսպան Սադոյանը և փոխնախարար Դարսալիան արժևորել են Վրաստանի հայ համայնքի նշանակալի…

Read More
Հայաստանը ՄԱԿ-ում առաջին անգամ չի քվեարկել Վրաստանի նախաձեռնած բանաձևի դեմ

Հայաստանը ՄԱԿ-ում առաջին անգամ չի քվեարկել Վրաստանի նախաձեռնած բանաձևի դեմ

Aliq. ge-գլխավոր ասամբլեան 73-րդ նիստին ևս մեկ անգամ ընդունել է Վրաստանի կողմից 2008 թվականից նախաձեռնած բանաձևը Աբխազիայի և Հվ. Օսիայի փախստականների կարգավիճակի մասին: Հայաստանը, որը ամեն տարի բանաձևի դեմ էր քվեարկում, այս տարի առաջին անգամ չի մասնակցել քվեարկության: Բանաձևին կողմ է քվեարկել 79 երկիր, դեմ՝ 15-ը, իսկ 57 պետություն ձեռնպահ է մնացել: Ալիք Մեդիա

Read More
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուկա Բախտաձեին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուկա Բախտաձեին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Դարերի խորքից եկող հայ-վրացական բարեկամական կապերը մշտապես աչքի են ընկել փոխադարձ հարգանքով և վստահությամբ, ինչն այսօր ամուր հիմք է մեր…

Read More
ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպեց Վրաստանի խորհդարանի փոխնախագահի հետ

ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպեց Վրաստանի խորհդարանի փոխնախագահի հետ

Մայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Գիորգի Վոլսկու հետ։ Գիորգի Վոլսկին, ողջունելով դեսպանին, նշեց, որ ուրախությամբ և մեծ ջերմությամբ է հյուրընկալում բարեկամ Հայաստանի դեսպանին։ Ռուբեն Սադոյանն, անդրադառնալով երկկողմ միջխորհրդարանական համագործակցությանը, նշեց, որ այն բարձր մակարդակի վրա է գտնվում՝ միաժամանակ առանձնահատուկ ընդգծելով Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության…

Read More
Հայաստան-Վրաստան միջկառավարական հանդիպումը կանցկացվի հունիսին․ Փաշինյան․ լուսանկարներ

Հայաստան-Վրաստան միջկառավարական հանդիպումը կանցկացվի հունիսին․ Փաշինյան․ լուսանկարներ

Aliq.ge-Հայա վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 8-ին՝ ամփոփելով վարչապետ ընտրվելու մեկ տարին՝ անցկացրեց հերթական մամուլի ասուլիսը։ Ասուլիսը մեկնարկեց ներկայացնելով 100 փաստ նոր Հայաստանի մասին։ Փաշինյանի հարյուր փաստը ներառում էր ընթացիկ տարվա բյուջետային եկամուտների գերակատարման ցուցանիշը, աշխատատեղերի ստվերից դուրս բերումը, աշխատավարձերի բարձրացումը, կոռուպցիայի դեմ ծավալած պայքարը և այլն։ «Իհարկե, այս փաստերը սպառիչ չեն, մենք կարող էինք…

Read More
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարությունների միջև

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարությունների միջև

Մայիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում քաղաքական խորհրդակցություններ անցկացվեցին Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, վրացական պատվիրակությունը՝ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին տարբեր մակարդակներում պարբերական հանդիպումների և քննարկումների անցկացումը։ Անդրադարձ…

Read More