Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները

Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի և Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաթթար Հաշեմիի մասնակցությամբ տեղի է ունեցել նախարարական հանդիպում՝ պանելային քննարկման ձևաչափով։ Այդ մասին հայտնում է ԲՏԱ նախարարությունը։ Քննարկման ընթացքում բանախոսներն անդրադարձել են ռոբոտաշինության զարգացման հեռանկարներին, տվյալների անվտանգությանը, կրթության և աշխատաշուկայի փոխակերպումներին, քննարկել բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության և…

Read More
Forbes միջազգային պարբերականի ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության նոր հնարավորությունները

Forbes միջազգային պարբերականի ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության նոր հնարավորությունները

Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են՝ կայացել է հանդիպում Forbes միջազգային պարբերականի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների ներկայացմանն ուղղված նախկին ծրագրերը։ 2026 թվականին արդեն իրականացվել է Հայաստանի մասին երկու համատեղ նախագիծ։ Քննարկվել են նաև համագործակցության նոր հնարավորություններն ու Հայաստանի՝ որպես զբոսաշրջային ուղղության, միջազգային լսարանին առավել արդյունավետ ներկայացնելու հեռանկարները։

Read More
Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը․ վարչապետ

Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետ Նաուաֆ Սալամին Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմագին շնորհավորանքներ ու անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Լիբանանի Հանրապետության Անկախության տոնի առիթով: Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և մեր ժողովուրդների կուռ բարեկամության վրա: Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ…

Read More
Վահան Կոստանյանը Իտալիայի խորհրդարանի ներկայացուցիչ Մաուրիցիո Գասպարիի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Վահան Կոստանյանը Իտալիայի խորհրդարանի ներկայացուցիչ Մաուրիցիո Գասպարիի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Վահան Կոստանյանն Իտալիայի խորհրդարանի ներկայացուցիչ Մաուրիցիո Գասպարիի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները Նոյեմբերի 20-ին Նեապոլում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մաուրիցիո Գասպարիի հետ։ Զրուցակիցներն ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների հետագա զարգացման գործում և քննարկել են միջխորհրդարանական…

Read More
Տաթև Ասլանյանն ընդունել է Սլովակիայի պատվիրակությանը. քննարկվել են ԱԲ ենթակառուցվածքների զարգացման և տեխնոլոգիական համագործակցության հնարավորությունները

Տաթև Ասլանյանն ընդունել է Սլովակիայի պատվիրակությանը. քննարկվել են ԱԲ ենթակառուցվածքների զարգացման և տեխնոլոգիական համագործակցության հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության ներդրումների, տարածաշրջանային զարգացման և տեղեկատվայնացման նախարարության գլխավոր քարտուղար Յան Գայդոշի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Սլովակիայի միջև բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, թվայնացման, նորարարությունների և ստարտափ էկոհամակարգերի զարգացման ուղղություններով համագործակցության հնարավորությունները։ Տաթև…

Read More
Թուրքիան պատերազմից չի վախենում, բայց, ամենայն հավանականությամբ, Իսրայելի հետ ուղղակի բախումից կխուսափի․ Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Թուրքիան պատերազմից չի վախենում, բայց, ամենայն հավանականությամբ, Իսրայելի հետ ուղղակի բախումից կխուսափի․ Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մենք մի ժողովուրդ ենք, որ գիտի, թե ինչ է պատերազմը, մենք շատ պատերազմներ ենք անցել։ Տա Աստված, որ պատերազմը մեզ շրջանցի, բայց եթե բանը հասնի ռազմական գործողություններին, դա մեզ համար ծանոթ թեմա կլինի։ Այս մասին նոյեմբերի 21-ին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը։ Ֆիդանը մասնակցել է TGRT Haber հեռուստաընկերության սրահում Մերձավոր Արևելքի իրավիճակի մասին…

Read More
ԱԺ 3 պատգամավոր կգործուղվի Աթենք՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին

ԱԺ 3 պատգամավոր կգործուղվի Աթենք՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը և պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Արայիկ Հարությունյանը կգործուղվեն Հունաստանի մայրաքաղաք Աթենք՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) մշտական կոմիտեի և 66-րդ Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստերին։ Այս մասին նշված է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի նոյեմբերի 17-ի կարգադրության մեջ։ Գործուղումը նախատեսված է նոյեմբերի 23-26-ը, իսկ Բաբկեն…

Read More
Վահան Կոստանյանը Պաղեստինի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի վերջին զարգացումները

Վահան Կոստանյանը Պաղեստինի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի վերջին զարգացումները

Նոյեմբերի 20-ին Նեապոլում անցկացվող «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Վարսեն Աղաբեկյան Շահինի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Պաղեստին հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ կատարել Հայաստանի կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերին։ Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում իրավիճակի…

Read More
Զելենսկին նշել է 15 բնակավայր, որոնց համար առաջարկվում է հումանիտար առաքելություններ կազմակերպել Օլեշեկիի օրինակով

Զելենսկին նշել է 15 բնակավայր, որոնց համար առաջարկվում է հումանիտար առաքելություններ կազմակերպել Օլեշեկիի օրինակով

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել է Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում 15 բնակավայր, որոնց համար Ուկրաինան առաջարկում է հումանիտար առաքելություններ կազմակերպել Օլեշկիից տարհանման օրինակով։ «Մենք ևս մեկ անգամ շնորհակալ ենք ԱՄՆ առաջին տիկնոջը՝ Օլեշկիի մեր մարդկանց՝ Ուկրաինայի քաղաքացիների ապաշրջափակման և տարհանման համար։ Մենք քննարկում ենք ունեցել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Միխայիլ Դրապատիի հետ և այսօր…

Read More
Իրանը մտադիր է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ հայցեր ներկայացնել միջազգային դատարաններ. Ղարիբաբադի

Իրանը մտադիր է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ հայցեր ներկայացնել միջազգային դատարաններ. Ղարիբաբադի

Իրանը մտադիր է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ հայցեր ներկայացնել միջազգային դատարաններ, հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի իրավական հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին։ «ԱՄՆ-ն և Իսրայելը 12-օրյա և 40-օրյա պատերազմների ընթացքում Իրանի դեմ կիրառել են զանգվածային ոչնչացման զենք և ամենաառաջադեմ ռազմական տեխնոլոգիաներ, սակայն արդյունքում պարտություն են կրել։ Մոտ ժամանակներս աշխատանքը կսկսի միջազգային իրավական փաստաթղթերի պատրաստման և կառավարության…

Read More
Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ.  Դավիթ Թադևոսյան

Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաթթար Հաշեմիի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունից։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Դավիթ Թադևոսյանը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդումն ու բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, տեղեկատվական…

Read More
Վարչապետը NVIDIA-ի փոխնախագահի հետ մասնակցում է ԱԲ թեմայով բաց քննարկմանը

Վարչապետը NVIDIA-ի փոխնախագահի հետ մասնակցում է ԱԲ թեմայով բաց քննարկմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է՝ Digitec 2026-ի շրջանակում «Հայաստանի հնարավորությունները արհեստական բանականության ոլորտում. տեսլականից մինչև գործողություն» թեմայով բաց քննարկման է մասնակցում NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ։ Վարչապետին ուղեկցում է տիկինը՝ Աննա Հակոբյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Read More
Վահագն Ալեքսանյանը և Վիլեն Գաբրիելյանը Բեռլինում մասնակցում են ՆԱՏՕ ԽՎ-ի աշխատանքներին

Վահագն Ալեքսանյանը և Վիլեն Գաբրիելյանը Բեռլինում մասնակցում են ՆԱՏՕ ԽՎ-ի աշխատանքներին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է՝ Բեռլինում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանի և Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ մասնակցում է ՆԱՏՕ ԽՎ-ի աշխատանքներին։

Read More
Բուխարեստում Դավիթ Կարապետյանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ ձևավորված նոր իրողությունները և տնտեսական հնարավորությունները

Բուխարեստում Դավիթ Կարապետյանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ ձևավորված նոր իրողությունները և տնտեսական հնարավորությունները

Նոյեմբերի 19-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը Բուխարեստի ֆորումի շրջանակներում մասնակցել և ելույթով է հանդես եկել «Կապակցվածություն և ուժ. մրցակցություն ռազմավարական կախվածությունների միջոցով» խորագրով պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում է ԱԳՄԱ նախարարությունը։ Իր խոսքում Դավիթ Կարապետյանն անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ ձևավորված նոր իրողություններին և տնտեսական հնարավորություններին՝ ընդգծելով դրանց…

Read More
ԵՄ-ն Ուկրաինային ևս 1 մլրդ եվրո ռազմական օգնություն կտրամադրի

ԵՄ-ն Ուկրաինային ևս 1 մլրդ եվրո ռազմական օգնություն կտրամադրի

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Կիևին աջակցության նոր փաթեթին՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում։ Միջոցները կուղղվեն անօդաչու թռչող սարքերի, ՀՕՊ համակարգերի, զինամթերքի, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների, ռադարների և այլ սպառազինության գնմանը։ Մատակարարումները նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականի վերջը։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ օգնությունը կոչված է ամրապնդելու Ուկրաինայի դիրքերը ինչպես մարտի դաշտում, այնպես…

Read More
Դեկտեմբերի 1-ից Էստոնիան կփակի Ռուսաստանի հետ սահմանը

Դեկտեմբերի 1-ից Էստոնիան կփակի Ռուսաստանի հետ սահմանը

Էստոնիայի կառավարությունը որոշում է կայացրել փակել Ռուսաստանի հետ սահմանը: Վարչապետ Քրիստեն Միխալի խոսքով՝ դեկտեմբերի 1-ին՝ առավոտյան կփակվեն սահմանային բոլոր անցակետերը՝ երկուսը Նարվայում և երկուսը՝ Էստոնիայի հարավ-արևելքում։ Նա հավելել է՝ վեց ամիս անց կառավարությունը կգնահատի անվտանգային իրավիճակը և կորոշի՝ արդյոք անցակետերը պետք է փակ մնան։ Միխալը խոստացել է, որ իշխանությունները կդիտարկեն սահմանի փակման հետևանքով սոցիալական և…

Read More
Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան

Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վահան Հունանյանին նշանակել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա)»,-…

Read More
Թեհրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել թույլ չտալ իրենց տարածքի օգտագործումն Իրանի դեմ գործողություններում

Թեհրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել թույլ չտալ իրենց տարածքի օգտագործումն Իրանի դեմ գործողություններում

Թեհրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել թույլ չտալ իրենց տարածքի, ռազմաբազաների և այլ օբյեկտների օգտագործումն Իրանի դեմ ամերիկյան գործողությունների նախապատրաստման և իրականացման համար: Իրանը զգուշացրել է, որ ԱՄՆ-ին նման աջակցությունը կարող է դիտարկվել որպես ագրեսիա և Իրանին պատասխան պաշտպանական միջոցներ ձեռնարկելու իրավունք է տալիս։ Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ընդգծվում է, որ տարածաշրջանի պետությունները…

Read More
Այսպիսի ընդդիմություն ունենալը պարզապես երազանք է. վարչապետ

Այսպիսի ընդդիմություն ունենալը պարզապես երազանք է. վարչապետ

Էստեղ խոսում են ՀԷՑ-ի մասին, բա ինչի՞ ՀԷՑ-ի պարտքերի մասին չեք խոսում։ ՀԷՑ-ը էնքան պարտքեր է ներգրավել, որ հիմա մենք ազգայնացման պրոցեսում մի «Վարչաֆեստի» բյուջեի չափ փող ենք տալու, ամբողջը գնենք, որովհետև այդ ընկերությունը պարտքային բեռի պաատճառով, ըստ էության, գին չունի, իր գինը ձգտում է զրոյի։ Այդ մասին Ազգային ժողովում 2027 թվականի պետբյուջեի մասին քննարկման…

Read More
Առաջարկվում է Հայաստանի և Ղազախստանի միջև իրավական մեխանիզմ ստեղծել գաղտնի տեղեկությունների անվտանգ փոխանակման համար

Առաջարկվում է Հայաստանի և Ղազախստանի միջև իրավական մեխանիզմ ստեղծել գաղտնի տեղեկությունների անվտանգ փոխանակման համար

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ղազախստանի Հանրապետության Կառավարության միջև գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պահպանության և պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող, ԱԱԾ տնօրենի տեղակալ Եսայի Մկրտչյանի խոսքով՝ կողմերի միջև համաձայնագիրը ստորագրվել է 2025 թ. նոյեմբերի 21-ին՝ Աստանայում։ Համաձայնագրի վավերացումը փոխադարձ պարտավորություններով ամրագրված հստակ իրավական մեխանիզմ կստեղծի երկու երկրների…

Read More
Օլիմպիական կոմիտեն շարունակում է մնալ օլիգարխիկ՝ համատարած վախ տարածելով սպորտի որոշ ուղղություններով և ֆեդերացիաներում․ Արայիկ Հարությունյան

Օլիմպիական կոմիտեն շարունակում է մնալ օլիգարխիկ՝ համատարած վախ տարածելով սպորտի որոշ ուղղություններով և ֆեդերացիաներում․ Արայիկ Հարությունյան

Ես շատ ցավում եմ, որ այս քննարկումների ժամանակ, այդ թվում՝ ընդդիմության կողմից, այս թեմայի վերաբերյալ խոսակցություն չեղավ, որովհետև ես կարծում եմ՝ սա շատ կարևոր թեմա է։ Ժողովրդի ամրության, առողջության, կենսունակության, լավագույն ցուցիչներից մեկը սպորտն է, որը տարբեր ատյաններում ցույց է տալիս, թե մենք ուր ենք հասել մասնավորապես սպորտում, որտեղ բարձրանում է Հայաստանի դրոշը, հնչում Հայաստանի…

Read More
Դանիայի խորհրդարանը վավերացրել է ԱՄՆ-ի հետ Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնագիրը

Դանիայի խորհրդարանը վավերացրել է ԱՄՆ-ի հետ Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնագիրը

Դանիայի խորհրդարանը միաձայն քվեարկել է ԱՄՆ-ի հետ Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնագրի վավերացման օգտին։ Փաստաթուղթը թույլ է տալիս ամերիկյան կողմին լրացուցիչ ուժեր տեղակայել Գրենլանդիայում, միևնույն ժամանակ հաստատում է կղզու նկատմամբ Դանիայի ինքնիշխանությունը և գրենլանդացիների ինքնորոշման իրավունքը։ Գրենլանդիայի խորհրդարանը փաստաթուղթը վավերացրել էր 2026 թվականի նոյեմբերի 3-ին։ Համաձայնագիրը լրացնում է կղզում ԱՄՆ-ի ռազմական ներկայության վերաբերյալ 1951 թվականի պայմանագիրը։ Դանիայի…

Read More
ԱԺ 2 պատգամավոր նոյեմբերի 25-27-ը կգործուղվի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովին

ԱԺ 2 պատգամավոր նոյեմբերի 25-27-ը կգործուղվի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովին

Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Լևոնյանը և Միքայել Խաչատրյանը նոյեմբերի 25-27-ը կգործուղվեն Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաք՝ մասնակցելու ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստին։ Այս մասին նշված է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի նոյեմբերի 17-ի կարգադրության մեջ։ Պատգամավորներին կուղեկցի պատվիրակության քարտուղար, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանը։

Read More
Հայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում

Հայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիյասինի հետ։ ՇՄՆ-ից հայտնում են՝ Մարիյասինը շնորհավորել է Հայաստանին Երևանում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) պատշաճ մակարդակով կազմակերպելու և հյուրընկալելու կապակցությամբ՝ ընդգծելով համաժողովի կարևորությունը կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական օրակարգի առաջմղման գործում։ Վերջինս շնորհակալություն է հայտնել շրջակա միջավայրի…

Read More
Քննարկեցինք առանցքային հարցեր և Ուկրաինայի կարիքները. Զելենսկին՝ «Պատրաստակամների կոալիցիայի» հանդիպման մասին

Քննարկեցինք առանցքային հարցեր և Ուկրաինայի կարիքները. Զելենսկին՝ «Պատրաստակամների կոալիցիայի» հանդիպման մասին

Բեռլինում մեկնարկել է «Պատրաստակամների կոալիցիայի» հանդիպումը, որին մասնակցում են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը, ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։ «Քննարկեցինք առանցքային հարցեր և Ուկրաինայի կարիքները՝ ռուսական «Շահեդ» անօդաչու թռչող սարքերին և հրթիռներին հակազդեցությունը, էներգետիկայի և ենթակառուցվածքների պաշտպանությունը, ինչպես նաև մեր դիվանագիտական գործունեությունը։ Կարևոր է,…

Read More
Պուտինն ամփոփել է Շենժենում կայացած եռակողմ հանդիպումը

Պուտինն ամփոփել է Շենժենում կայացած եռակողմ հանդիպումը

Շենժենում ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամփոփել է արդյունքները։ Գործընկերների հետ բանակցությունները նա որակել է օգտակար։ Քննարկված թեմաների թվում Կրեմլի ղեկավարը նշել է ուկրաինական ճգնաժամը, իրավիճակը Մերձավոր Արևելքում և Կորեական թերակղզում։ «Նախագահ Թրամփն անկեղծորեն ձգտում է կարգավորել հակամարտությունները, ներառյալ ուկրաինական…

Read More
Գալուզինն ու Զուրաբաշվիլին քննարկել են Ռուսաստանի և Վրաստանի միջև օրակարգային հարցեր

Գալուզինն ու Զուրաբաշվիլին քննարկել են Ռուսաստանի և Վրաստանի միջև օրակարգային հարցեր

Ռուս-վրացական վերսկսված ուղիղ երկխոսության շրջանակում Մինսկում տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի և Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի գծով հատուկ ներկայացուցիչ, Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գիորգի Զուրաբաշվիլու հանդիպումը: ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում երկկողմ փոխգործակցության արդիական հարցերի շուրջ, առանձնացվել է առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցությունը:…

Read More
Թրամփը՝ Իրանի հետ բանակցությունների մասին

Թրամփը՝ Իրանի հետ բանակցությունների մասին

Շենժենում ընթացող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն ուսումնասիրում է քիմիական և կենսաբանական զենքի ստեղծման հնարավորությունը, քանի որ Միացյալ Նահանգները փակել է Թեհրանի ճանապարհը դեպի միջուկային զենք։ Նա նաև պնդել է, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի ռազմածովային ուժերը և շարքից հանել նրա ռազմաօդային ուժերը։ Սպիտակ տան ղեկավարը նշել…

Read More
Մեկնարկել է Սի Ծինփինի, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը

Մեկնարկել է Սի Ծինփինի, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը

Շենժենում ընթացող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում մեկնարկել է Սի Ծինփինի, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը։ Ավելի վաղ երկկողմ հանդիպումներ են տեղի ունեցել ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև։ ՌԴ նախագահի հետ հանդիպմանը Դոնալդ Թրամփը նշել է, որ Վլադիմիր Պուտինն իր ընկերն է, և իրենք հիանալի հարաբերություններ են ունեցել երկար տարիներ։ Կողմերի հանդիպումը…

Read More