Ախալքալաքում դափնեպսակով դիմավորեցին Եվրոպայի չեմպիոնին

Այսօր՝ մայիսի 8-ին Ախաքլալաքի քաղաքապետարանի բակում հաղթական դափնեպսակով ՏԻՄ ներկայացուցիչները դիմավորեցին վերջերս բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն դարձած Գոռ Այվազյանին։ Ներկա էին քաղաքապետ Մելքոն Մակարյանը, փոխքաղաքապետերը եւ քաղաքապետարանի այլ աշխատակիցներ, Շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, մարզական համալիրի տնօրինությունը եւ այլ աշխատակիցների հետ։ Քաղաքապետ Մելքոն Մակարյանը շնորհավորում է երիտասարդ մարզիկին, մաղթելով բարձունքներ ու միմիայն հաղթանակներ։ Գոռ Այվազյանը Եվրոպայի…

Read More

ԵՄ-ն չի կարողանա համաձայնության գալ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցում. Politico

Տարաձայնությունների պատճառով ԵՄ-ն մոտ ապագայում չի կարողանա համաձայնության գալ հակառուսական նոր պատժամիջոցների հարցում: Նոր փաթեթը ներառում է երկու ցուցակ, մեկը՝ պետությունները, որոնք իբր օգնում են Ռուսաստանին շրջանցել սահմանափակումները, երկրորդը՝ ապրանքներ են, որոնք հայտնվել են պատժամիջոցների տակ, գրում է Politico-ն՝ վկայակոչելով պաշտոնյաներին ու դիվանագետներին։ Պարբերականը նշում է, որ որոշ դիվանագետներ արդեն ակտիվորեն դեմ են նոր պատժամիջոցների…

Read More

Արևմուտքը պետք է սկսի ավելի մեծ ուշադրություն դարձնել աշխարհի մյուս մասի խնդիրներին. Բորել

Ուկրաինայի հակամարտությունը ցույց տվեց Արևմուտքի հակասություններն աշխարհի մյուս մասերի հետ, ասել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Այս մասին նա գրել է իր բլոգում։ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը վերամիավորեց անդրատլանտյան դաշինքը, միևնույն ժամանակ բացահայտեց տարաձայնություններն աշխարհի մյուս հատվածների հետ: Վտանգ կա, որ այդ անհամապատասխանությունները կխորանան և կվերածվեն զգալի ճեղքի»,- ասվում է հրապարակման մեջ։ Բորելը…

Read More

Տեխասում հարձակումներ են եղել խաղաղ բնակչության վրա, կան զոհեր

Շաբաթ օրը Տեխաս նահանգի Դալլաս քաղաքից հյուսիս գտնվող Ալեն քաղաքի առևտրի կենտրոնում 33-ամյա հրաձիգը կրակել և սպանել է 8 մարդու, այդ թվում՝ երեխաների, ևս 7-ը գտնվում են հիվանդանոցում, նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, հայտնում է BBC-ն: Ականատեսների վկայությամբ՝ զինված հանցագործն ինքնաձիգով անկանոն կրակ է բացել մարդկանց ուղղությամբ։ Հարյուրավոր մարդիկ տարհանվել են առևտրի կենտրոնից։ Հանցագործին…

Read More

Սերբիայի կրթության նախարարը հրաժարական է տվել դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո

Սերբիայի կրթության նախարար Բրանկո Ռուզիչը հրաժարական է տվել Բելգրադի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգությունից հետո, որի հետևանքով 9 մարդ զոհվեց: Այս մասին կիրակի հայտնել է Tanjug-ը։ Գերատեսչության ղեկավարը նամակ է հղել հանրապետության վարչապետ Անե Բրնաբիչին՝ հրաժարականի խնդրանքով, ինչպես նաև «խորին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հարազատներին»։ Մայիսի 3-ին Սերբիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող դպրոցում դեռահասը…

Read More

Կառավարության նիստում հավանության է արժանացել նախագիծը, որը սահմանում է պարապլաներային սպորտի հետ կապված խնդիրներն ու անվտանգության չափանիշները

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց նախագիծը, որով սահմանվում են պարապլաներային սպորտի հետ կապված խնդիրներն ու անվտանգության չափանիշները։ Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշվել է, որ այս ոլորտը անվտանգության տեսակետից կապված է էական ռիսկերի հետ և մինչև համապատասխան օրենսդրական ակտի ընդունումը պարապլաներային թռիչքների իրավական կարգավորման անհրաժեշտություն կա, հիմնվելով ժամանակավոր կանոնի վրա։ Ներկայացված նախագծով հաստատվում է պարապլաներային…

Read More

Մայիսի 9-ն Ուկրաինայում այսուհետև կնշվի որպես Եվրոպայի օր

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հրամանագրով մայիսի 9-ն Ուկրաինայում այսուհետև կնշվի ոչ թե որպես Հաղթանակի, այլ՝ Եվրոպայի օր։ Մայիսի 8-ն էլ ուկրաինացիները կնշեն Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ հաղթանակի և հիշատակի օր։ Այս փոփոխության մասին Զելենսկու օրինագիծը Ռադան կընդունի արագացված ռեժիմով:

Read More

Ադրբեջանական շրջափակման հասցրած վնասը. Սարսանգի ջրամբարը գրեթե դատարկ է

Երեք ամսից ավելի է, ինչ Ադրբեջանը խոչընդոտում է Աղավնո-Բերձոր հատվածում Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի վթարը վերացնել: Էներգետիկ ճգնաժամը խորացնելու նպատակով Ադրբեջանը պարբերաբար Հայաստանից Արցախ մտնող գազատարի աշխատանքներն էր խափանում․ վերջին անջատումից արդեն անցել է 2 ամիս։ Ի հետևանք՝ Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ը էներգետիկ ճգնաժամը մեղմելու միակ տարբերակն էր, և ձմռանը էլեկտրաէներգիա ստանալու…

Read More

Վրաստանում Ուկրաինայի դեսպանն անընդունելի է անվանել Թբիլիսիում Ուկրաինայի դրոշի պղծումը

Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովն անընդունելի է համարել Թբիլիսիում տեղի ունեցած միջադեպը, երբ անհայտ անձը պոկել է մայրաքաղաքի Վակեի այգում ամրացված Ուկրաինայի դրոշը։ «Ուկրաինական խորհրդանիշների պղծումը բացարձակապես անընդունելի է: Մենք այդ մասին արդեն տեղեկացրել ենք Ուկրաինայի ԱԳՆ-ին և իրավապահ մարմինների հետ կփորձենք ապահովել, որ մեղավորը պատասխանատվության ենթարկվի: Սրան անպայման կհետևի պաշտոնական արձագանքը»,- Կասյանովն…

Read More

Թուրքիայի ավելի քան 1,6 մլն քաղաքացի արտերկրում մասնակցել է համապետական ընտրություններին

Արտերկրում կազմակերպված նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցել է Թուրքիայի ավելի քան 1,6 մլն քաղաքացի։ Այդ մասին երկուշաբթի հայտնել է Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը, գրում է ТАСС-ը։ Քվեարկությունն ավարտվել է ԱՄՆ-ում, Կանադայում և եվրոպական շատ երկրներում քվեաթերթիկներ այս երկրներից արդեն հասել են Թուրքիա։ Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է 1 մլն 666 հազար 824 մարդ։ Նշվում է,…

Read More

Սիրիան վերականգնվել է Արաբական պետությունների լիգայում

Ավելի քան մեկ տասնամյակ հետո Սիրիան վերադարձավ ազդեցիկ Արաբական պետությունների լիգա, որտեղից դուրս էր մղվել երկրում բռնկված քաղաքացիական պատերազմի պատճառով, գրում է BBC-ն: Սիրիայի անդամակցության վերականգնումն Արաբական լիգայում, ըստ  BBC-ի, Դամասկոսի և արաբական այլ կառավարությունների միջև հարաբերությունների ջերմացման ևս մեկ վկայություն է: Կազմակերպության գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյթը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար…

Read More

Իրանի ԱԳՆ խոսնակը՝ իրանա-ադրբեջանական հարաբերությունների մասին

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ճեպազրույցի ընթացքում հաստատել է Իրանի կողմից չորս ադրբեջանցի դիվանագետի անցանկալի անձ ճանաչելու մասին լուրերը: «Իրանն Ադրբեջանի ոչ կառուցողական գործողությունների հետևանքով արտաքսել է ադրբեջանցի չորս դիվանագետի, երկուսին՝ Թեհրանում դեսպանատան անձնակազմից, երկուսին՝ Թավրիզում հյուպատոսարանի»։ Անդրադառնալով Իրանի վերաբերյալ Ալիևի վերջին հայտարարություններին՝ Քանանին նշել է․ «Մենք բազմիցս հայտնել ենք մեր տեսակետն Ադրբեջանի հետ հարաբերությունների…

Read More

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ներկայացուցիչը կոչ է արել ճանաչել ցեղասպանության փաստերը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հարց է բարձրացվել ճանաչելու ցեղասպանության փաստերը: «Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է ավելին անի ցեղասպանության փաստերը ճանաչելու համար, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է: Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս հարցում աջակցություն են հայտնում Ներկայացուցիչների պալատում, օրինակ՝ Բորիս Ջոնսոնին»,- ասել է բրիտանացի պատգամավոր Ջիլս Ուոթլինգը:

Read More

Շոշ համայնքի տարածքում կպայթեցվի հայտնաբերված զինամթերքը

Մայիսի 8-ին՝ ժամը 09:55-ին, ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում Շոշ համայնքի բնակչից հաղորդում է ստացվել, որ համայնքի տարածքում գտնվող անասնագոմում հայտնաբերվել է հրթիռակասետային ռումբ:     Ինչպես տեղեկացնում են Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից՝ չպայթած զինամթերքը վնասազերծելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻ պետական ծառայության սակրավորները: Տեղում հետախուզական աշխատանքներ իրականացնելու ընթացքում սակրավորները հայտնաբերել են ևս մեկ միավոր հրթիռակասետային…

Read More

Չինաստանի միջնորդությամբ ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունները կսկսվեն տարեվերջին. Քիսինջեր

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը կարծում է, որ Ուկրաինայի ներկայիս ճգնաժամը, հնարավոր է, մոտենում է շրջադարձային կետին: «Այժմ, երբ Չինաստանը մտել է բանակցությունների մեջ, կարծում եմ, որ մինչև տարեվերջ դրանք կհասնեն գագաթնակետին»,- ասել է նա CBS-ին՝ նշելով, որ խոսքը վերաբերում է բանակցային գործընթացներին և նույնիսկ իրական բանակցություններին: Երբ Քիսինջերին հարցրել են, թե արդյոք ամերիկացի առաջնորդի…

Read More

Արցախում հայտնաբերվել է շուրջ 169 միավոր ռազմամթերք. ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթը

2023 թվականի մայիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 1855 զանգ: Կանչերից 11-ը տեխնածին, 28-ը՝ կենցաղային բնույթի են:   Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ շաբաթվա ընթացքում արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը կատարել են փակված 7 դռան և 6 վերելակի բացում: Փրկարարների օգնությամբ…

Read More

ԱՄԷ-ն ստացել է երկխոսության գործընկերոջ կարգավիճակ Շանհայի համագործակցության կազմակերպությունում

Արաբական Միացյալ Էմիրությունները ստացել է Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) երկխոսության գործընկերոջ կարգավիճակ։ Այդ մասին շաբաթ օրը հայտնել է ԱՄԷ լրատվական գործակալությունը։ Ըստ լրատվականի՝ մայիսի 4-5-ը Հնդկաստանում կայացած կազմակերպության արտգործնախարարների հանդիպման շրջանակում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է ԱՄԷ-ի մասնակցությունն ասոցիացիայի աշխատանքներին որպես երկխոսության գործընկեր։ Փաստաթուղթը ստորագրել են ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինգը և Հնդկաստանում…

Read More

«Մաստերշեֆ»-ի իններորդ եթերաշրջանի հաղթողը դարձավ Ջոզին |

Հայտնի է Վրաստանի Առաջին ալիքի «Մաստերշեֆ» խոհարարական մեգաշոուի իններորդ եթերաշրջանի հաղթողի ինքնությունը։ Ջոզին արժանացել է երկրի լավագույն խոհարարի կոչմանը։ Հաղթողը հայտնի դարձավ եզրափակիչ շոուում։ «Մաստերշեֆ»-ի կոչման համար պայքարել են նաև Էկատերինե Բերիձեն և Վաժա Ծուլուկիձեն։ Վրացական հեռուստատեսային տարածքում միակ արտոնագրված միջազգային խոհարարական մեգա-շոուի «Masterchef»-ի իններորդ եթերաշրջանը մեկնարկել է մարտի 5-ին Վրաստանի առաջին ալիքով։ Այս մասին…

Read More