ԼՂ ԱԳ նախարարը Փարիզի քաղաքապետի խորհրդականի հետ քննարկել է հումանիտար ճգնաժամի հաղթահարման հնարավորությունները

Հուլիսի 27-ին ԼՂ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի խորհրդական Ժան-Իվ Քամյուին։ Այս մասին տեղեկացնում են ԼՂ ԱԳՆ-ից: «Հանդիպման սկզբում զրուցակիցները քննարկել են Արցախի լիակատար պաշարման հետևանքով առաջացած հումանիտար ծանրագույն իրավիճակը: Նախարարը մանրամասներ է ներկայացրել տարբեր ոլորտներում առաջացած հումանիտար բնույթի խնդիրների վերաբերյալ։ Ժան-Իվ Քամյուն Անն Իդալգոյի անունից մտահոգություն է հայտնել ստեղծված…

Read More

Հայաստանում Չեխիայի դեսպանը կոչ է արել ամբողջությամբ վերականգնել ԿԽՄԿ-ի գործունեությունը

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը Twitter-ի իր միկրոբլոգում մեջբերել է հատված ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանից․ «Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը՝ ապրանքներ մատակարարելու Աղդամ քաղաքով: Այն չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք»։ Դեսպանը հավելել է․ «ԵՄ-ն նաև նշում է, որ ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում…

Read More

Եվրախորհրդարանի պատգամավորը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը խոչընդոտում է մարդասիրական օգնության տեղափոխումը ԼՂ

Եվրախորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի նախագահ Լուկաս Ֆուռլասը լուրջ մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ Ադրբեջանը խոչընդոտում է մարդասիրական օգնության տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ։ Նա շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է գիտակցի անխոչընդոտ մատակարարումների հրատապ անհրաժեշտությունը։ «Առաջնահերթություն տալով տուժած բնակչության բարեկեցությանը՝ ներգրավված բոլոր կողմերը պետք է աշխատեն այնպիսի լուծման ուղղությամբ, որը մարդասիրական օգնության արդյունավետ մատակարարման…

Read More
Եվրապատգամավոր Վեյմերսը կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ մարդասիրական օգնությունը ԼՂ հասցնելու համար
		27.07.2023 . Արցախ

Եվրապատգամավոր Վեյմերսը կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ մարդասիրական օգնությունը ԼՂ հասցնելու համար 27.07.2023 . Արցախ

Եվրախորհրդարանի պատգամավոր Չառլի Վեյմերսը Եվրամիությանը կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս թույլ տա մարդասիրական օգնության մուտքը Լեռնային Ղարաբաղ։ «Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի հետ զրույցում Վեյմերսն անդրադարձել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանն ու հետադարձ հարցում արել․ «Եվ ի՞նչն է «խոչընդոտում» Լաչինի միջանցքի անցանելիությունը, պարո՛ն Բորել։ Դա ոչ…

Read More

Անկարան կշարունակի Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները․ Թուրքիայի ֆինանսների նախարար

Թուրքիան տրամադրված է շարունակել Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները և այդ ուղղությամբ առաջին քայլերն է ակնկալում ԵՄ-ից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը Զալցբուրգում ընթացող գործարար համաժողովի շրջանակում։ «Այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է, եվրաինտեգրման ճանապարհը շարունակելու հնարավորությունն է, որն այդքան արդիական է դարձել։ Մենք ԵՄ-ն դիտարկում ենք որպես փոփոխության ոգեշնչման աղբյուր»,- ասել է…

Read More

ՄԱԿ-ը կապ չի հաստատել Նիգերի նախագահին իշխանությունից հեռացրած զինվորականների հետ․ Գուտերեշ

ՄԱԿ-ը կապ չի հաստատել զինվորականների հետ, որոնք հայտարարել են Նիգերի նախագահին իշխանությունից հեռացնելու մասին։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ աջակցություն հայտնելով ճգնաժամի կարգավորմանն ուղղված Նիգերիայի նախաձեռնությանը: Նա նաև պահանջել է անհապաղ ազատ արձակել պատանդառված նախագահ Մոհամեդ Բազումին: Երեկ Նիգերի նախագահ Մոհամեդ Բազումին պատանդառած զինվորականներն ազգային հեռուստատեսությամբ հայտարարել են, որ երկրի ղեկավարը…

Read More

Իսրայելի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ կապերի ամրապնդման հեռանկարները

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ: Իսրայելի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու պետությունների պաշտպանական կառույցների միջև կապերի ամրապնդման հեռանկարները: Նախարարները պայմանավորվել են պահպանել երկխոսությունը տարածաշրջանում անվտանգության արդիական հարցերի շուրջ:

Read More

Ֆրանսիայի ԱԳՆ-ն աջակցություն է հայտնել Բորելի հայտարարությանը, կոչ արել Բաքվին` կատարել Հաագայի դատարանի վճիռը

Ֆրանսիան ցավում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման համար, ինչը հակասում է հրադադարի մասին համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վատ է անդրադառնում բանակցային գործընթացի վրա: Այդ մասին նշված է Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։ «Փարիզն իր լիակատար աջակցությունն է հայտնում Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի՝ հուլիսի 26-ի հայտարարությանը Լեռնային Ղարաբաղի բնակչության…

Read More

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրության ժամկետը երկարաձգել է ևս 90 օրով

Ուկրաինայի Գերագույն Ռադան երկրում ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի գործողության ժամկետը երկարաձգել է ևս 90 օրով՝ մինչև 2023 թվականի նոյեմբերի 15-ը։ Այս մասին հայտնել է Գերագույն Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։ Ռազմական դրության երկարաձգման պատճառով Ուկրաինայում խորհրդարանական ընտրությունները կհետաձգվեն և հոկտեմբերի վերջին չեն անցկացվի։ Սա Ուկրաինայում ռազմական դրության արդեն 8-րդ երկարաձգումն է։ Այն սահմանվել է 2022…

Read More

Ամիսներ շարունակ Ադրբեջանը խաբում էր միջազգային հանրությանը, թե Լաչինի միջանցքը բաց է․ Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։ «Ամիսներ շարունակ Ադրբեջանը խաբում էր միջազգային հանրությանը, թե Լաչինի միջանցքը բաց է դեպի պաշարված Լեռնային Ղարաբաղ և այնտեղից մարդկանց և ապրանքների հումանիտար տեղափոխման համար։ Մարդասիրական ավտոշարասյան կանգնեցումը միջանցքի մուտքի մոտ և արհամարհական հայտարարությունը, թե «խաղն ավարտված է», ապացուցում է, որ այս բոլոր ամիսների ընթացքում…

Read More

Հայաստանում Դանիայի դեսպանը հիշեցրել է Լաչինի միջանցքի տևական շրջափակման վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը

Լաչինի միջանցքի տևական շրջափակման վերաբերյալ Եվրամիության դիրքորոշումը հետևյալն է․ «Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են անհապաղ երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի անվտանգությունն ու ազատությունը և թույլ չտալ ճգնաժամի հետագա խորացում»։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում և Վրաստանում Դանիայի դեսպան Աննե Թոֆթ Սորենսենը՝ հիշեցնելով ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի երեկվա հայտարարությունը…

Read More

Միրիամ Լեքսմանը ողջունել է Բորելի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտության մասին

Ողջունում եմ Ժոզեպ Բորելի հստակ հայտարարությունն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտության մասին։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը։ «Բայց դրան կհասնենք միայն այն դեպքում, եթե ԵՄ-ն ճնշում գործադրի Ալիևի ռեժիմի վրա։ Մենք չենք կարող թույլ տալ, որ մարդկանց կյանքը վտանգի ենթարկվի Ալիևի ցինիկ խաղերում»,- հավելել է պատգամավորը:

Read More
Սանկտ Պետերբուրգում հուլիսի 27-28-ը կանցկացվի Ռուսաստան-Աֆրիկա երկրորդ գագաթնաժողովը
		27.07.2023 . Միջազգային

Սանկտ Պետերբուրգում հուլիսի 27-28-ը կանցկացվի Ռուսաստան-Աֆրիկա երկրորդ գագաթնաժողովը 27.07.2023 . Միջազգային

Սանկտ Պետերբուրգում հուլիսի 27-28-ը տեղի կունենա Ռուսաստան-Աֆրիկա երկրորդ գագաթնաժողովը, որին զուգահեռ կանցկացվի տնտեսական և հումանիտար համաժողով: Միջոցառման կարգախոսը կլինի «Հանուն խաղաղության, անվտանգության և զարգացման»: Գագաթնաժողովին ընդառաջ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ միջոցառման մասնակիցների թիվը կրճատվել է որոշ ղեկավարների աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով։ «Որոշակի դեր է խաղացել նաև, իհարկե, Արևմուտքի ճնշումը, ինչի մասին…

Read More

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը աջակցել է Լաչինի միջանցքում Բաքվի պարտականությունների մասով Բորելի հայտարարությանը

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը Twitter-ի իր միկրոբլոգում աջակցություն է հայտնել ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի երեկվա հայտարարությանը Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտության վերաբերյալ։ Դեսպանն առանձնացրել է հայտարարության հետևյալ հատվածը․ «Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են առաջիկայում երաշխավորել Լաչինի միջանցքում տեղաշարժի անվտանգությունն ու ազատությունը և թույլ չտալ ճգնաժամի հետագա խորացում»։

Read More

Թուրքիան և Ադրբեջանը կհամագործակցեն հինգերորդ սերնդի Kaan կործանիչի ստեղծման նախագծի շուրջ

Թուրքիան և Ադրբեջանը համաձայնության են հասել համագործակցել թուրքական հինգերորդ սերնդի Kaan կործանիչի ստեղծման նախագծի շուրջ: Այս պայմանավորվածությունը պաշտոնապես կձևակերպվի երկկողմ համաձայնագրով, որը նախատեսվում է ստորագրել Ստամբուլում անցկացվող IDEF-2023 պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի շրջանակում: Բաքվի մասնակցությունը նախագծին դիտարկվում է որպես ռուսական Миг-29 ինքնաթիռներով հագեցած Ադրբեջանի ռազմաօդային ուժերի արդիականացմանն ուղղված քայլ: Թուրքական լրատվամիջոցների տվյալով՝ կործանիչի ստեղծման նախագծին…

Read More

ԼՂ-ում տեղի ունեցող ցեղասպանության նկատմամբ միջազգային հանրության լռությունը հանցավոր է․ Պատրիկ Կարամ

Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի անդամ Պատրիկ Կարամը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել։ «Լեռնային Ղարաբաղում տեղի է ունենում ցեղասպանություն, որն իրականացվում է հանցավոր ռեժիմի կողմից։ Այն հաստատել է անողոք շրջափակում, որը հայ խաղաղ բնակիչներին զրկում է սննդից և դեղորայքից: Միջազգային հանրության լռությունը հանցավոր է»,- գրել է պաշտոնյան: Un génocide est en cours dans…

Read More

ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի դեմ․ Փալոն

Մեր աչքի առաջ տեղի է ունենում ԼՂ-ում էթնիկ զտման՝ Ալիևի կանխամտածված արշավը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը։ «Պետքարտուղարությունը և միջազգային հանրությունը պետք է ցույց տան, որ դա անընդունելի է, և պատժամիջոցներ սահմանեն։ Միջանցքը վերաբացելու անկարողությունն այժմ անհասկանալի հումանիտար ճգնաժամ կառաջացնի»,- գրել է կոնգրեսականը։ Aliyev’s deliberate ethnic…

Read More

Թույլատրելիից բարձր գնով վաճառող տնտեսվարողից ապրանքը հարկադրաբար վերցվելու և պետության կողմից սահմանված գնով իրացվելու է բնակչությանը. ԼՂ պետնախարար

ԼՂ կառավարության որոշմամբ` այսօրվանից շուկայում ապրանքի վաճառքի թույլատրելի գնից բարձր գնով վաճառք իրականացնող տնտեսվարողից վաճառվող ապրանքը հարկադրաբար վերցվելու և պետության կողմից սահմանված գնով իրացվելու է բնակչությանը: Այս մասին հայտնում է ԼՂ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: «Թեև Արցախի շրջափակման մերօրյա պայմաններում շուկայում իրացման ենթակա ապրանքները գրեթե սպառված են, այդուհանդերձ, եղածն էլ մեր շարքերում գտնվող նյութապաշտների կողմից բացահայտ…

Read More

Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է որակել ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու ՀՀ նախաձեռնությունը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԼՂ-ին հումանիտար աջակցություն տրամադրելու ՀՀ որոշմանը: Այս քայլն Ադրբեջանի ԱԳՆ-ն «շոու» է անվանել և «սադրանք»` նշելով, թե իբր Հայաստանում «չեն կարողանում հաշտվել Լաչինի անցակետի գոյության հետ»: ««Հումանիտար բեռ» անվան տակ Հայաստանն Ադրբեջանի սուվերեն տարածք է ուղարկում ավտոշարասյուներ` առանց մեր երկրի հետ համաձայնեցնելու. սա ոտնձգություն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և սուվերենության նկատմամբ,…

Read More