Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ապաշրջափակել ԼՂ-ն
		31.07.2023 . Միջազգային

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ապաշրջափակել ԼՂ-ն 31.07.2023 . Միջազգային

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ապաշրջափակել Արցախը և բնակչությանը հասանելի դարձնել առաջին անհրաժեշտության մթերքները: «Քանի որ արգելափակված Արցախում հումանիտար ճգնաժամը հասնում է ողբերգական մակարդակի, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը վերահաստատում է իր դիրքորոշումն ու հայտարարությունները` միջազգային հանրության կողմից հրատապ ու անհապաղ գործողությունների անհրաժեշտության մասին»,-ասել է ԵՀԽ գլխավոր քարտուղար, դոկտոր, վերապատվելի Ջերրի Փիլլեյը:

Read More

Հույս ունենք` Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը օր առաջ կդադարեցվի միջազգային գործուն ու խիստ միջամտության արդյունքում. ԼՂ նախագահ

ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախում անվտանգային ու հումանիտար իրավիճակը օրեցօր ծանրանում է, իսկ Ադրբեջանը խստացնում է վտանգներն ու սահմանափակությունները մեր ժողովրդի նկատմամբ, որի վերջին դրսևորումը եղավ միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության տակ գտնվող Վագիֆ Խաչատրյանի առևանգումը ապօրինի անցակետից: Մյուս կողմից, որոշակի ակտիվացում է նկատվում իրավիճակի կարգավորման նպատակով…

Read More

Աբդոլլահիանը կոչ է արել Թուրքիային զորքերը դուրս բերել Սիրիայից

Թեհրանում տեղի է ունեցել Իրանի և Սիրիայի արտգործնախարարներ Հոսեյն  Ամիր Աբդոլլահիանի և Ֆեսյալ Միքդադի հանդիպումը, որից հետո կայացած մամուլի ասուլիսում արտգործնախարարները հանդես են եկել հայտարարություններով, հայտնում է Fars գործակալությունը: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կոչ է արել Թուրքիային զորքերը դուրս բերել Սիրիայից։ «Մենք կարծում ենք, որ օտարերկրյա պետությունների ուժերի ներկայությունը Սիրիայում չի նպաստում…

Read More

ԵԽԽՎ նախագահը կոչ է արել փաստահավաք առաքելություն ուղարկել՝ ԼՂ հայերի վիճակն ուսումնասիրելու համար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Կոքսը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար և մարդու իրավունքների իրավիճակի հետագա վատթարացումը՝ հիշեցնում եմ վեհաժողովի՝ հունիսի 20-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին ուղղված դիմումը՝ հնարավորինս արագ կազմակերպել փաստահավաք առաքելություն դեպի Ադրբեջան՝ գնահատելու այն իրավիճակը, որում հայտնվել են հայերը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր՝ Լաչինի…

Read More
Իրանն աջակցում է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման դիվանագիտական ջանքերին. Աշթիանի
		31.07.2023 . Տարածաշրջան

Իրանն աջակցում է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման դիվանագիտական ջանքերին. Աշթիանի 31.07.2023 . Տարածաշրջան

Իրանի պաշտպանության նախարար նախարար Մոհամմադ Ռեզա Աշթիանին ընդունել է Բելառուսի իր գործընկեր Վիկտոր Խրենինին, հայտնում է IRNA գործակալությունը։ Հանդիպման ավարտին երկու երկրի պաշտպանության նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։ Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգային խնդիրների վերաբերյալ, կարևորել Իրանի և Բելառուսի միջև հարաբերությունների մակարդակի բարելավումը։ Մեկնաբանելով ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք՝ Աշթիանին նշել է,…

Read More

Կիևը Մեծ Բրիտանիայում 2000 մարտիկ է պատրաստում՝ մինչև Սուրբ Ծնունդ Ղրիմը գրավելու համար. Daily Express

Մեծ Բրիտանիան Ուկրաինայի զինված ուժերի հատուկջոկատայիններին պատրաստում է մինչև Սուրբ Ծնունդ Ղրիմ ներխուժելու համար։ Այս մասին հայտնում է Daily Express-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Գործողությունը կներառի հարվածներ օդից, ցամաքից և ծովից, ընդ որում՝ ուկրաինացի հատուկջոկատայինները տեխնիկա են օգտագործելու ռուսական զորքերը պայթեցնելու և կաթվածահար անելու համար։ Այլ վայրերում զրահատանկային ստորաբաժանումները ճեղքելու են պաշտպանությունը, իսկ գործողությանը կաջակցեն…

Read More

Թբիլիսիի քաղաքապետը ՌԴ զբոսանավի դեմ բողոքն անվանել է հակապետական

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն կարծում է, որ բողոքի ակցիան, որը կազմակերպել էին ընդդիմության ներկայացուցիչները Բաթումում՝ կապված ՌԴ-ից Astoria Grande զբոսանավի ժամանման հետ, իրականում ուղղված էր հանրապետության խաղաղ զարգացման դեմ: «Վրաստանի դռները բաց են զբոսաշրջիկների համար։ Դրանք կարող են լինել ռուսներ, եվրոպացիներ, ամերիկացիներ։ Ես դրանում խնդիր չեմ տեսնում։ Թող…

Read More

Պակիստանում ահաբեկչության պատճառով կա առնվազն 45 զոհ

Պակիստանի և Աֆղանստանի սահմանային Բաջուր շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի, 200 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երեխաներ, հայտնում է Sky News-ը։ Նշվում է, որ զոհերի թիվը դեռ կարող է աճել, քանի որ տուժածներից շատերը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Պայթյունը տեղի է ունեցել կիրակի «Ջամաաթ-է-Իսլամի» իսլամիստական ​​կուսակցության կողմնակիցների համագումարի ժամանակ՝…

Read More

Ադրբեջանի ԱԳ նախարարը Թուրքիայում է

Ջեյհուն Բայրամովն Անկարայում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային և երկկողմ հետաքրքրության հարցեր: Հանդիպումից հետո՝ համատեղ մամուլի ասուլիսում, Թուրքիայի արտգործնախարարն առաջին անգամ մեկնաբանել է Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումները, նշել, թե իբր Բաքվի հասցեին հնչող մեղադրանքներն անարդար են։ «Բժշկական տարանցումն ապահովված է, մարդասիրական օգնություն է տրամադրվում, Լաչինի ճանապարհը ադրբեջանական տարածք է,…

Read More

Պատերազմն աստիճանաբար վերադառնում է Ռուսաստանի տարածք. Զելենսկի

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կիրակի գիշերը Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումն անվանել է «Կիևի ռեժիմի ահաբեկչական հարձակման փորձ»։ Ռազմական գերատեսչության տվյալներով՝ ընդհանուր առմամբ երեք անօդաչու թռչող սարք է խոցվել։ Դա Մոսկվայի շրջանի վրա չորրորդ նման հարձակումն է այս ամսվա ընթացքում և երրորդը՝ մեկ շաբաթվա ընթացքում։ Ուկրաինան չի ստանձնում Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների պատասխանատվությունը, սակայն նախագահ…

Read More

Երևանում կայացել է Ուկրաինայի հայերի միության համաժողովը

Երևանում կայացել է Ուկրաինայի հայերի միության համաժողովը: Այդ մասին հայտնում է kyivinform.net-ը: Համաժողովին ներկա են եղել գրեթե բոլոր մարզային համայնքների ղեկավարները, Допомога կազմակերպության ներկայացուցիչներ և հրավիրված հատուկ հյուրեր: Ողջույնի խոսքով հանդես են եկել Ուկրաինայի հայերի միության (ՈՒՀՄ) նախագահ Վիլեն Շատվորյանը, Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Տեր Մարկոս Եպիսկոպոս…

Read More

Կրեմլն արձագանքել է առանց Ռուսաստանի մասնակցության Ուկրաինայի հարցով բանակցություններ անցկացնելու Էր Ռիադի մտադրությանը

Ռուսաստանը կհետևի Ուկրաինայում խաղաղ կարգավորման հարցով մոտ 30 երկրի հանդիպում անցկացնելու՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունների նախաձեռնությանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեջբերում է РИА Новости-ն։ «Դեռ պետք է լիովին հասկանալ, թե ինչ նպատակներ են դրված, և իրականում ինչի մասին են պատրաստվում խոսել կազմակերպիչները», — ընդգծել են Կրեմլում։ Պեսկովը հիշեցրել է, որ…

Read More

Ռուս զբոսաշրջիկներով նավի ժամանումը Վրաստանում բողոքի ալիք է առաջացրել

Վրաստան է ժամանել ռուս զբոսաշրջիկներով Astoria Grande զբոսանավը, ինչն առաջացրել է տեղի ընդդիմադիրների բողոքը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Formula հեռուստաընկերությանը։ Աղբյուրը պարզաբանում է, որ նավը Բաթումի նավահանգիստ է մտել հուլիսի 31-ի առավոտյան։ Նախօրեին այնտեղ էին հավաքվել վրացի ընդդիմադիրներն ու ակտիվիստները, որոնք բողոքում են նավի ժամանման դեմ: Նշվում է, որ ոստիկանությունը ուժեղացրել…

Read More

ՌԴ-ն ցանկանում է մինչև տարեվերջ համաձայնություն ձեռք բերել ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի գոտու հարցում. Օվերչուկ

Ռուսաստանը կցանկանար, որ Եվրասիական տնտեսական միության և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնությունները ձեռք բերվեն մինչև տարեվերջ։ Այդ մասին Ռուսաստան-Աֆրիկա երկրորդ գագաթնաժողովի շրջանակում ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի գոտու բանակցությունները շարունակվում են։ ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական ասոցիացիա է, որի անդամներն են Ռուսաստանը,…

Read More

Ուկրաինայի հարցով առանց ՌԴ-ի խաղաղ բանակցություններ կանցկացվեն Սաուդյան Արաբիայում

Օգոստոսի սկզբին Սաուդյան Արաբիայում կանցկացվեն միջազգային բանակցություններ ուկրաինական պատերազմի խաղաղ կարգավորման շուրջ, հաստատել են Ուկրաինայի իշխանությունները։ Ըստ մամուլի՝ խորհրդակցություններին կմասնակցեն ոչ միայն Ուկրաինայի և նրա արևմտյան դաշնակիցների ներկայացուցիչներ, այլև զարգացող երկրների պատվիրակություններ։ Ռուսաստանը հրավիրված չէ գագաթնաժողովին, քանի որ դրա հիմնական թեման լինելու է Ուկրաինայի խաղաղության ծրագիրը, որը ներառում է Մոսկվայի համար անընդունելի՝ իր վերահսկողության տակ…

Read More

Արգենտինացի փաստաբանը պատրաստակամություն է հայտնել օգնելու ԼՂ հայությանը

Արգենտինացի փաստաբան, Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ (2003-2012) Լուիս Մորենո Օկամպոն մի քանի թվիթ է հրապարակել՝ հայտարարելով ԼՂ-ին օգնելու պատրաստակամության մասին: Նա մտադիր է նաև ԼՂ նախագահի խնդրանքով մեկ շաբաթից ԼՂ-ի դեմ Իլհամ Ալիևի գործողությունների մասին զեկույց հրապարակել։ Լուիս Մորենո Օկամպոն նշել է, որ իր համար մեծ պատիվ է օգնել ԼՂ-ի հայությանը:

Read More

Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։ Ըստ հաղորդագրության՝ «Այցի շրջանակներում նախարար Բայրամովը հանդիպումներ կունենա Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»:

Read More