Ղազախստանը սպառազինություն չի մատակարարում Ուկրաինային. Ղազախստանի ՊՆ

Ղազախստանը սպառազինություն չի մատակարարում Ուկրաինային՝ հայտնել են երկրի պաշտպանության նախարարությունից: «ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը, թե, իբր, Ղազախստանը բանակցություններ է վարում «Ուկրսպեցէքսպորտի» հետ Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար ռուսական ռազմական արտադրանք գնելու վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը»,- հայտնել են նախարարությունից: Գերատեսչությունից հավելել են՝ Ղազախստանում 2022 թվականից արգելված է սպառազինության և ռազմական տեխնիկայի արտահանումը։ Ղազախստանի ՊՆ-ն…

Read More

Ախալքալաքի քաղաքապետարանը նախատեսում է ավելի քան 1,100,000 լարի ծախսել ճանապարհների վերականգնման համար

Ախալքալաքի  քաղաքապետարանը նախատեսում է վերանորոգել չորս ճանապարհ, որի համար հատկացվել է ավելի քան 1 100 000 լարի, այս մասին տեղեկությունը հրապարակված է Պետական ​​գնումների գործակալության կայքում։ Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ Ախալքալաքի երեք փողոցների համար հատկացվել է ավելի քան 100 հազար լարի, իսկ Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհի վերականգնման համար՝ ավելի քան 1 մլն լարի։…

Read More

Օդեսայի հրթիռակոծությունը կապված չէ նախագահ Զելենսկու այցի հետ. Գումենյուկ

Օդեսայի հրթիռակոծությունը կապված չէ նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այցի հետ՝ հայտարարել է Ուկրաինայի Հարավային պաշտպանության ուժերի խոսնակ Նատալյա Գումենյուկը: «Այո, Օդեսային հրթիռային հարված է հասցվել, հավանաբար, բալիստիկ զենքով՝ հարվածելով նավահանգստի մոտակայքի ենթակառուցվածքի շինություններից մեկին։ Բայց դա որևէ կերպ կապված չէ կոնկրետ այցի հետ»,- ասել է նա։ Ռազմածովային ուժերի խոսնակ Դմիտրի Պլետենչուկը հայտնել է, որ Օդեսայի հրթիռակոծության…

Read More
Թուրքիան կարող է ամռանը Հյուսիսային Իրաքում խոշոր ցամաքային գործողություն անցկացնել. լրատվամիջոց
		07.03.2024 . Տարածաշրջան

Թուրքիան կարող է ամռանը Հյուսիսային Իրաքում խոշոր ցամաքային գործողություն անցկացնել. լրատվամիջոց 07.03.2024 . Տարածաշրջան

Թուրքիան կարող է ամռանը Հյուսիսային Իրաքում խոշոր ցամաքային գործողություն իրականացնել Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ՝ ստանալով Բաղդադի և Էրբիլի համաձայնությունը: Այս մասին գրել է թուրքական Hürriyet թերթը: Թերթի տվյալով՝ Թուրքիան արդեն պայմանավորվածություններ է ձեռք բերել Իրաքի կենտրոնական ղեկավարության և Էրբիլի վարչակազմի հետ։ Նշվում է, որ գործողության ծրագրի համաձայն՝ թուրքական ցամաքային զորքերը պետք է ոչնչացնեն գրոհայինների բոլոր…

Read More

Կիպրոսը եղել է և կմնա Հայաստանի հավատարիմ բարեկամը, վստահելի գործընկերը և ուժեղ աջակցություն արտահայտողը. Կոմբոս

Կիպրոսի արտգործնախարար Կոնստանտինոս Կոմբոսը շնորհակալություն է հայտնել արտգործնախարար Արարատ Միրզոյանին Երևանում ջերմ ընդունելության և հյուրընկալության համար: «Կիպրոսը եղել է և կմնա Հայաստանի հավատարիմ բարեկամը, վստահելի գործընկերը և ուժեղ աջակցություն արտահայտողը: Այս համատեքստում ուրախ էի տեղեկացնել, որ առաջիկա ամիսներին Կիպրոսը դեսպանություն կբացի Երևանում, ինչն էլ ավելի կամրապնդի մեր երկկողմ համագործակցությունը բոլոր ոլորտներում: Ես նաև հայտարարել եմ…

Read More

Շվեդիան այսօր պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Սպիտակ տուն

Շվեդիան այսօր պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի անդամ՝ նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ: Այսպիսով՝ թագավորությունը կդառնա դաշինքի 32-րդ անդամը: ԱՄՆ նախագահի վարչակազմում նշել են, որ Շվեդիան ամուր ժողովրդավարություն է՝ մարտունակ բանակով, որը կիսում է ՆԱՏՕ-ի արժեքներն ու խաղաղության տեսլականը: Ընդգծվում է, որ ՆԱՏՕ-ում Շվեդիայի ներկայությունը Միացյալ Նահանգներին և դաշնակիցներին է՛լ ավելի անվտանգ կդարձնի: Հունգարիայի նախագահ Թամաշ…

Read More

Ֆոն դեր Լայենը կգլխավորի ԵԺԿ-ի ցուցակը Եվրախորհրդարանի ընտրությունում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը կգլխավորի Եվրոպական ժողովրդական կուսակցության ցուցակը հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունում և, համապատասխանաբար, կդառնա ԵԺԿ թեկնածուն Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար: Որոշումն ընդունվել է Բուխարեստում տեղի ունեցած ԵԺԿ համագումարի ավարտին: Ֆոն դեր Լայենի թեկնածությանը կողմ է քվեարկել 400 պատվիրակ, դեմ՝ 89: Նա եղել է ԵԺԿ-ի միակ թեկնածուն։

Read More

Մոսկվայի և Բաքվի միջև բոլոր հարցերը լուծվում են բաց ու կառուցողական մթնոլորտում. Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միկայիլ Ջաբարովը Բաքվում ընդունել է Ռուսաստանի Դաշնության էկոնոմիկայի նախարար Մաքսիմ Ռեշետնիկովին: Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են տնտեսական ոլորտում համատեղ աշխատանքի մի շարք օրակարգային հարցեր: Քննարկել են նաև առևտրի և այլ ոլորտներում կապերի ընդլայնման հարցերը: Հանդիպումից հետո Ջաբարովը նշել է, որ երկու նախարարի երկխոսությունը լավ հնարավորություն է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության զարգացման…

Read More

Հութիների հարձակման հետևանքով Ադենի ծոցում մահացել է առնվազն 2 ամերիկացի նավաստի

Ամերիկյան նավի վրա hութիների հերթական հարձակման հետևանքով Ադենի ծոցում մահացել է առնվազն 2 ամերիկացի նավաստի: Հարձակման մասին նախօրեին հայտարարել էր հութիների ներկայացուցիչը: Ճեպազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատասխանատվության կենթարկի ապստամբ շարժմանը՝ հարձակման համար: Խոսնակը, այնուամենայնիվ, չի նշել, թե ինչպես է ԱՄՆ-ը նախատեսում արձագանքել հութիների հարձակումների հերթական ալիքին:

Read More

Բայրամովը Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալին ներկայացրել է Հայաստանի հետ գործընթացի վերջին զարգացումները

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Յասին Էքրեմ Սերիմին, տեղեկացրել նրան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ուղղությամբ ձեռնարկված վերջին քայլերի մասին: Բայրամովը կրկին պնդել է, թե, իբր, Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանi նկատմամբ: Նա նշել է, թե Երևանը, իբր, պետք է «հրաժարվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության…

Read More

Հնդկաստանը լայնածավալ զորավարժություններ կանցկացնի՝ հնդկական մշակման և արտադրության զենքի ցուցադրմամբ

Հնդկաստանի զինված ուժերը մարտի 12-ին ցամաքային զորքերի, ռազմաօդային և ռազմածովային ուժերի մասնակցությամբ կանցկացնեն Bharat Shakti լայնածավալ համալիր զորավարժություններ՝ հայտնել է The Times of India թերթը: Նշվում է, որ զորավարժություններն ուղղված են հնդկական մշակման և արտադրության զենքի փորձարկմանը: Թերթի տվյալով՝ զորավարժությունների ընթացքում կցուցադրվեն հնդկական ընկերությունների թողարկած շուրջ 60 սպառազինության համակարգերի մարտական հնարավորությունները, ներառյալ՝ BrahMos գերձայնային թևավոր…

Read More

Freedom House-ը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի իշխանություններին՝ ԶԼՄ-ների դեմ բռնաճնշումների համար

Ադրբեջանական Toplum TV հեռուստաընկերության դեմ բռնաճնշումները Ալիևի ռեժիմի վերջին անընդունելի հարձակումն են երկրում քննադատաբար տրամադրված անկախ ձայների վրա: Այդ մասին նշված է Freedom House կազմակերպության հայտարարության մեջ: «Ձերբակալված ավելի քան 10 աշխատակիցները համալրել են Ադրբեջանում լրատվամիջոցների տասնյակ այլ աշխատակիցների շարքը, որոնք թիրախավորվել են իրենց ռեպորտաժների համար: Մենք կշարունակենք ուշադիր հետևել քաղաքացիական հասարակության, ակտիվիստների և անկախ…

Read More

Թեհրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին. Իրանի պաշտպանության նախարար

Հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումն Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքներից է՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշթիանին: «Հարևանների հետ հարաբերությունների համատեքստում Հայաստանն առանձնահատուկ նշանակություն ունի Իրանի համար։ Հայաստանի անկախացումից ի վեր տարբեր ոլորտներում երկու երկրների հարաբերությունները միշտ զարգացել են»,- նշել է պաշտոնյան։ Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին՝ Աշթիանին շեշտել…

Read More

Պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում քաղաքական հետապնդումների կապակցությամբ

ԱՄՆ-ը խորապես մտահոգված է հաղորդագրություններով, որ Ադրբեջանի ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Toplum TV անկախ լրատվամիջոցի գրասենյակում, ինչպես նաև բազմաթիվ անկախ լրագրողների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների ձերբակալությունների մասին հաղորդագրություններով։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը: «Մենք պետք է մեր վճռական առարկությունը հայտնենք լրագրողներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և ընդդիմադիր գործիչներին ահաբեկելու, ճնշելու…

Read More