Կրկին խափանումներ` Facebook-ի և Instagram-ի աշխատանքներում
		20.03.2024 . Միջազգային

Կրկին խափանումներ` Facebook-ի և Instagram-ի աշխատանքներում 20.03.2024 . Միջազգային

Տարբեր երկրներում Facebook սոցիալական ցանցի օգտատերերը դժգոհում են ծառայության խափանումներից: Այդ մասին են վկայում հայտնի համացանցային ռեսուրսների աշխատանքի խափանումներին հետևող Downdetector կայքի տվյալները: Համաձայն կայքի` Facebook-ի աշխատանքում խնդիրների վերաբերյալ դժգոհություններ առավելապես ստացվում են ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից, ինչպես նաև Գերմանիայից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից և այլ երկրներից: Խափանումներ են նկատվում նաև Facebook-ի Messenger-ի և Instagram-ի աշխատանքներում: Բաժանորդագրվեք…

Read More

«Ավրորայի լուսաբացը»` Ֆրանկոֆիլմի XIV փառատոնի ժյուրիի գլխավոր մրցանակակիր

Ֆրանկոֆիլմի XIV փառատոնի շրջանակում Հայաստանն արժանացել է ժյուրիի գլխավոր մրցանակին Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի համար: Այս մասին հայտնում են Իտալիայում Հայաստանի դեսպանությունից: Հայաստանի ազգային կինոկենտրոնը հիշեցնում է, որ ֆիլմը ստացել է պետական ֆինանսական աջակցություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: «Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության ֆիլմ է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder…

Read More

ՄԱԿ-ը հրապարակել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցուցակը

Մարտի 20-ին ՄԱԿ-ը զեկույց է հրապարակել՝ նվիրված Երջանկության միջազգային օրվան։ Այն ներկայացնում է 2023 թվականի աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը։ Ֆինլանդիան յոթերորդ անգամ անընդմեջ զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Երկրորդ տեղում Դանիան է, երրորդում՝ Իսլանդիան: Նրանց հաջորդում են Շվեդիան, Իսրայելը, Շվեյցարիան, Նիդերլանդները, Կանադան, Նոր Զելանդիան և Ավստրալիան: Երջանկության վերաբերյալ զեկույցը հրապարակվում է 2012 թվականից։ Գնահատման համար հաշվի…

Read More

Բորժոմիում մեկնարկում է Ջեմալ Զեյնկլիշվիլիի անվան կենտրոնական ֆուտբոլի դաշտի ամբողջական վերականգնումը

Բորժոմիում մեկնարկում է Ջեմալ Զեյնկլիշվիլիի անվան կենտրոնական ֆուտբոլի դաշտի ամբողջական վերականգնումը։ Այս մասին տեղեկությունը տարածում է Բորժոմիի քաղաքապետարանը։ Նրանց խոսքով, շինարարական աշխատանքները կսկսվեն ապրիլի 1-ից եւ կշարունակվեն 18 ամիս։ Ծրագիրը ֆինանսավորվում է մարզերում իրականացվելիք ծրագրերի ֆոնդից և տեղական բյուջեից։ «Ծրագրի շրջանակներում նախատեսվում է՝ գործող շենքի վերակառուցում, բարեկարգման աշխատանքներ, որոնք լիովին կհամապատասխանեն Բարձրագույն խմբի չափանիշներին, վերականգնման…

Read More
Թուրքիան և ԱՄՆ-ն համաձայնության են եկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պահպանման հարցի վերաբերյալ
		20.03.2024 . Միջազգային

Թուրքիան և ԱՄՆ-ն համաձայնության են եկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պահպանման հարցի վերաբերյալ 20.03.2024 . Միջազգային

Թուրքիան և ԱՄՆ-ը պայմանավորվել են երկրորդային պատժամիջոցների պահպանման նոր սխեմայի շուրջ, որը կտարածվի Ռուսաստանի հետ համագործակցող ընկերությունների վրա։ Այդ մասին հայտնել է թուրքական Hurriyet թերթը։ Նոր պայմանավորվածության համաձայն՝ ԱՄՆ իշխանությունները Անկարային կտեղեկացնեն կասկած հարուցող ընկերությունների մասին, ինչպես նաև հարցում կանեն այդ կապակցությամբ: Թուրքիան պետք է հետաքննություն անցկացնի և արդյունքի մասին զեկուցի ԱՄՆ-ին, որից հետո «անհրաժեշտության…

Read More

Անկեղծորեն համոզված եմ, որ Երևանի հետ հարաբերությունները շարունակելու են զարգանալ դաշնակցային ուղով. Զախարովա

Մարիա Զախարովան մեկնաբանել է հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա դինամիկան: «Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացում դրական դինամիկա նկատվել է այն ժամանակ, երբ ակտիվ կերպով իրականացվում էին եռակողմ պայմանավորվածությունները։ Ամեն ինչ փոխվեց, երբ Արևմուտքը սկսեց ներթափանցել տարածաշրջանի իրավիճակ: Նրանք պարզապես ուզում էին վերահսկել օրակարգը, նրանց հանգիստ չէր տալիս, որ իրավիճակը թևակոխում է խաղաղ հուն, որ կա միջազգային…

Read More

Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման խնդիրը Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում է. Պատել

Վաշինգտոնը մեծ ուշադրություն է դարձնում Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման խնդրին՝ լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ պատերազմից խուսափելու համար անհրաժեշտ է հնարավորինս արագ սահմանազատում իրականացնել։ Միջազգային լրահոսը՝ տեսաշարում:  

Read More

Զախարովան՝ Հայաստանում «Միր» քարտերի դադարեցման մասին

Այսօր տեղի է ունեցել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ամենշաբաթյա ճեպազրույցը, որի ժամանակ նա մեկնաբանել է Հայաստանում «Միր» քարտերի դադարեցման մասին տեղեկությունը: «Մենք տեսել ենք այդ հաղորդագրությունները և հայկական կողմի համապատասխան բացատրությունները։ Սա լրացուցիչ պարզաբանում է պահանջում, ինչով էլ ներկայումս զբաղվում են մեր նախարարությունը, պրոֆիլային գերատեսչությունն ու կառավարությունն ամբողջությամբ»,- ասել է Զախարովան։ Բաժանորդագրվեք մեր…

Read More

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ողջունել է ՆԱՏՕ- Հայաստան գործընկերությունը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնն X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հայաստան կատարած այցին: «Ուրախ եմ տեսնել, որ Ենս Ստոլտենբերգը Երևանում վերահաստատում է ՆԱՏՕ-ի ու Հայաստանի միջև գործընկերությունը և ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Մենք պետք է շարունակենք աշխատել այդ հարաբերություններն ամրապնդելու, Հայաստանի և Արևմուտքի միջև համագործակցությունն ընդլայնելու և Կովկասում…

Read More

Եվրախորհրդարանում անցկացվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին նվիրված համաժողով

Եվրախորհրդարանի՝ Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևի նախաձեռնությամբ՝ Հայաստանի խորհրդարանի պատգամավորների և Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի մասնակցությամբ, Եվրախորհրդարանում տեղի է ունեցել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին նվիրված համաժողով։ Այն կազմակերպվել է քննարկելու Եվրախորհրդարանի կողմից հայ ռազմագերիների վերաբերյալ համապատասխան բանաձևի ընդունումից 3 տարի անց ստեղծված իրավիճակը: Հիմնական բանախոսներն են եղել միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե…

Read More
ԱՄՆ Գերագույն դատարանը Տեխասին թույլ է տվել ձերբակալել և բանտարկել միգրանտներին
		20.03.2024 . Միջազգային

ԱՄՆ Գերագույն դատարանը Տեխասին թույլ է տվել ձերբակալել և բանտարկել միգրանտներին 20.03.2024 . Միջազգային

ԱՄՆ Գերագույն դատարանը Տեխասի իշխանություններին թույլատրել է կիրառել ներգաղթի մասին ամենակոշտ օրենքներից մեկը, որն ընդունվել է վերջերս, գրում է BBC-ն: Այն թույլ է տալիս ոստիկանությանը ձերբակալել և հետապնդել այն անձանց, որոնք կասկածվում են Մեքսիկայի սահմանն անօրինական հատելու համար: Սպիտակ տունը օրենքը հակասահմանադրական է անվանել։ ԱՄՆ-ի սահմանն անօրինական հատելն արդեն դաշնային հանցագործություն է, սակայն գործերը սովորաբար…

Read More

Իրանի դեսպանը ՏԿԵ փոխնախարարի հետ հանդիպմանը հետաքրքրվել է ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի հնարավորություններից

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:   Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով հայ-իրանական համագործակցությունը և շեշտել, որ մեծ պոտենցիալ կա հանքարդյունաբերության ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցում։   Իրանի դեսպանը հետաքրքրվել է ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի հնարավորություններից, պղնձի, ոսկու, մոլիբդենի,…

Read More