«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանում ևս հինգ լրագրողի ձերբակալությունը

Մամուլի պաշտպանությամբ զբաղվող «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը քննադատել է Ադրբեջանում ևս հինգ լրագրողի ձերբակալությունը արտարժույթի մաքսանենգության շինծու մեղադրանքներով: Այս անգամ բռնաճնշումների զոհ է դարձել Toplum TV-ն: Ձերբակալված լրագրողներին սպառնում է 5-8 տարվա ազատազրկում: ««Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել լրագրողներին, ովքեր աշխատանք են կատարում հանուն հասարակության շահերի՝ հաղորդելով կոռուպցիայի դեպքերի…

Read More

Հայաստանի տարածքային ամբողջականությունն այսօր ենթարկվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքների. Սեժուրնե

Մենք խոսել ենք Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, որն այսօր ենթարկվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքների, և թույլ տվեք ձեզ ասել, թե որքան ենք մենք մտահոգված դրանով՝ հաշվի առնելով, որ Բաքվի հռետորաբանությունն ավելի ու ավելի անչափելի է դառնում։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն՝ Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի…

Read More
Հայաստանը խորապես մտահոգված է Իրանի հյուպատոսության վրա հարձակմամբ. ՀՀ ԱԳՆ
		02.04.2024 . Տարածաշրջան

Հայաստանը խորապես մտահոգված է Իրանի հյուպատոսության վրա հարձակմամբ. ՀՀ ԱԳՆ 02.04.2024 . Տարածաշրջան

Հայաստանը խորապես մտահոգված է Իրանի հյուպատոսության վրա հարձակմամբ` նշված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում: «Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա վերջին հարձակմամբ։ Դիվանագիտական ներկայացուցչությունների անձեռնմխելիությունը պարտավորություն է և չպետք է կասկածի տակ դրվի որևէ պարագայում: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում մահացածներին և ապաքինում մաղթում վիրավորներին»,- նշված է գրառման մեջ։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More

Աս-Սիսին երրորդ անգամ պաշտոնապես ստանձնել է Եգիպտոսի նախագահի պաշտոնը

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին սահմանադրական երդում է տվել խորհրդարանի անդամների առջև: Նա երրորդ անգամ պաշտոնապես ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը։ Արարողությունը տեղի է ունեցել Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում: Դեկտեմբերի 18-ին Եգիպտոսի ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ դեկտեմբերի 10-12-ը տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել աս Սիսին՝ հավաքելով ընտրողների ձայների գրեթե 90 %-ը։ Եգիպտոսի…

Read More

Ստամբուլում 16 հարկանի շենքում հրդեհ է բռնկվել. կան զոհեր

Ստամբուլի Շիշլի թաղամասում՝ Գայրեթեփե բիզնես կենտրոնում, հրդեհ է բռնկվել: Նշվում է, որ հրդեհը բռնկվել է ցերեկը 16 հարկանի շենքի նկուղում, որտեղ գիշերային ակումբի տարածքում վերանորոգման աշխատանք է ընթացել: Հրդեհն արագորեն տարածվել է մի քանի հարկում: Հրդեհի պատճառները պարզվում են։ Լրատվամիջոցների տվայլով՝ զոհերի թիվը հասել է 29-ի, կան վիրավորներ: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Պուտինը հանձնարարել է փոխել միգրացիոն քաղաքականության մոտեցումները
		02.04.2024 . Միջազգային

Պուտինը հանձնարարել է փոխել միգրացիոն քաղաքականության մոտեցումները 02.04.2024 . Միջազգային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է փոխել միգրացիոն քաղաքականության մոտեցումները: ՌԴ ներքին գործերի նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում նախագահը հիշեցրել է աշխատանքային միգրանտների կատարած հանցագործությունների մասին: «Մենք պետք է խորապես և արմատապես թարմացնենք միգրացիոն քաղաքականության մոտեցումները։ Խնդրում եմ ՆԳՆ-ին և այլ իրավապահ մարմիններին ու հատուկ ծառայություններին՝ կառավարության և նախագահի վարչակազմի հետ համատեղ, այս բոլոր հարցերը համալիր…

Read More

Հայաստանը ագրեսորը չէ և Ադրբեջանի վրա հարձակվելու ծրագիր չունի. Պետել

Հիմնվելով Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության դիտարկումների վրա՝ Տոյվո Կլաարը հստակ հայտարարել է, որ ՀՀ-Ադրբեջան սահմանի երկայնքով ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ չի նկատվել։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը: «Ժոզեպ Բորել, հրատապ է, որ Դուք խոսեք ԵՄ բարձր ձայնով՝ հաստատելու Ձեր հատուկ ներկայացուցչի հայտարարությունը. Հայաստանը…

Read More

Ալիևն ընդունել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահին

Ապրիլի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գերգյունի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնել են Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունից: Նշվում է, որ թուրքական պատվիրակության կազմում ընդգրկված են մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ:

Read More
Բլինքենը մի շարք հանդիպումներ կանցկացնի Ֆրանսիայում և Բելգիայում
		02.04.2024 . Միջազգային

Բլինքենը մի շարք հանդիպումներ կանցկացնի Ֆրանսիայում և Բելգիայում 02.04.2024 . Միջազգային

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Փարիզում է: Ֆրանսիա կատարած այցից հետո ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Բելգիա: Պետքարտուղարության հայտարարության համաձայն՝ Բլինքենը Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ քննարկելու գլոբալ հարցեր, ներառյալ՝ Ուկրաինային աջակցությունը, Գազայում շարունակվող հակամարտությունը: Բրյուսելում նա կմասնակցի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը, որը համընկնում է ՆԱՏՕ-ի 75-ամյակի հետ և կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի և…

Read More

Իսրայելի կառավարության խոսնակը բարձր է գնահատել ՑԱՀԱԼ-ի գործողությունը Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցում

Իսրայելի կառավարության խոսնակը բարձր է գնահատել ՑԱՀԱԼ-ի երկու շաբաթ շարունակվող ռազմական գործողությունը Գազայի ամենամեծ Ալ-Շիֆա հիվանդանոցային համալիրում, այն որակել որպես հաղթանակ ՀԱՄԱՍ-ի դեմ: «Հիվանդանոցը ահաբեկիչներից մաքրելու հատուկ նշանակության ուժերի գործողությունը կուսումնասիրվեն ապագա սերունդների կողմից՝ որպես ոսկե ստանդարտ»,- նշել է խոսնակը: Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ չեզոքացրել կամ կալանավորել են ՀԱՄԱՍ-ի հարյուրավոր զինյալների հիվանդանոցի տարածքում, առգրավել…

Read More

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն առաջին անգամ հարվածներ են հասցրել Թաթարստանի ուղղությամբ

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն առաջին անգամ հարձակվել են Թաթարստանի վրա: Հանրապետության ղեկավար Ռուստամ Միննիխանովի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԱԹՍ-ներն ընկել են Ելաբուգայում և Նիժնեկամսկում: Նշվում է, որ ուկրաինական դրոններից մեկը հարվածել է «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտու տարածքում գտնվող գործարանին, երկուսը՝ Ելաբուգայի ուսանողական հանրակացարանին: Իշխանությունների տվյալով՝ ձեռնարկությունների տեխնոլոգիական գործընթացը չի խաթարվել, սակայն հանրակացարանին հասցված հարվածի…

Read More

Իրանը վճռական պատասխան կտա Իսրայելին՝ Դամասկոսում իր հյուպատոսության վրա հարձակման համար. ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցչություն

Իրանն իրեն իրավունք է վերապահում վճռական պատասխան տալ Իսրայելին՝ Դամասկոսում Իսլամական Հանրապետության հյուպատոսության վրա հարձակման համար: Այդ մասին ասված է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության նամակում՝ ուղղված կազմակերպության գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին: Փաստաթղթում նշվում է, որ տեղի ունեցածի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրում է Իսրայելը։ Իրանը նաև կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ խստագույնս դատապարտել Իսրայելի…

Read More
Մենք շարունակում ենք խրախուսել տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության պայմանների ստեղծումը. Միլլեր
		02.04.2024 . Միջազգային

Մենք շարունակում ենք խրախուսել տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության պայմանների ստեղծումը. Միլլեր 02.04.2024 . Միջազգային

«Ադրբեջանական կողմը փորձում է առաջ քաշել վարկած, թե, իբր, հայկական կողմը իրավիճակի սրման փորձեր է անում, ինչը, սակայն, ԵՄ առաքելությունը չի հաստատել: Որքանով եք տեղեկացված` ի՞նչ է տեղի ունենում, արդյոք մտահո՞գ եք իրավիճակի հնարավոր սրմամբ, և ինչպիսին կլինի արձագանքը այդ դեպքում». այս հարցին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը պատասխանել է. «Հանգստյան օրերին մենք տեսանք Ադրբեջանի…

Read More

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հեռախոսազրույցը: Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Հարավային Կովկասում իրավիճակը: Դիվանագետներն ընդգծել են «3+3» ձևաչափի զարգացման կարևորությունը։ Ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության՝ անդրադարձ է եղել նաև ռուս-թուրքական գործակցությանը, տարբեր մակարդակներով առաջիկա շփումների ժամանակացույցին: Մանրամասները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում:

Read More