Ինչու հետաձգվեց Ռաբաթիում կամրջի վերականգնումը

Ախալցխայում՝ Ռաբաթի բնակավայրի զբոսաշրջիկների համար հետաքրքիր վայրերից մեկում կա կամուրջ, որը մի քանի գյուղեր կապում է Ախալցխայի հետ։ Որպես կանոն, նախնական հատակագծով տարածքը, որը տեսնում եք լուսանկարում, պետք է ավարտված լիներ անցած ամառ, թեև կամրջի շինարարությունը դեռ չի ավարտվել, ավելին, մի քանի շաբաթով աշխատանքները դադարեցվել են։ Այս պատմությունից կիմանաք, թե ինչու է ձգձգվել Միխ լիդիի…

Read More

Ալիև – Լայեն զրույցի ընթացքում անդրադարձ է եղել վաղը կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպմանը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ֆոն դեր Լայենը X-ի միկրոբլոգում գրել է, որ Ալիևի հետ հեռախոսազրույցում քննարկվել են ԵՄ-Ադրբեջան կարևոր հարաբերությունները՝ կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի համատեքստում: Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ անդրադարձ է եղել նաև վաղը նախատեսված Փաշինյան-Լայեն-Բլինքեն հանդիպմանը: Իլհամ Ալիևը հայտնել է ադրբեջանական կողմի դիրքորոշումը…

Read More

Թուրքիան դիրքորոշում է հայտնել ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպման վերաբերյալ

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ապրիլի 5-ին նախատեսված՝ Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն եռակողմ հանդիպման վերաբերյալ:   Ըստ գերատեսչության՝ տարածաշրջանում կայուն խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել, և կարևոր է, որ երրորդ կողմերը, հատկապես՝ արտատարածաշրջանային դերակատարները, անկողմնակալ մոտեցում որդեգրեն և չխանգարեն խաղաղության ջանքերին:    «Այս համատեքստում հարկ ենք համարում հստակ ընդգծել, որ եռակողմ հանդիպումը կխաթարի չեզոքության սկզբունքը, որը…

Read More
ՆԱՏՕ-ն նշել է հիմնադրման 75-ամյակը
		04.04.2024 . Միջազգային

ՆԱՏՕ-ն նշել է հիմնադրման 75-ամյակը 04.04.2024 . Միջազգային

Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) այսօր՝ ապրիլի 4-ին, նշել է իր հիմնադրման 75-ամյակը։ Ելույթ ունենալով Բրյուսելում՝ դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը խոսել է եվրոպացիների և ԱՄՆ-ի միասնության պահպանման անհրաժեշտության մասին։ «Ես հավատում եմ Ամերիկայի և Եվրոպայի միասնությանը, միասին մենք ավելի ապահով և ուժեղ ենք»,- ասել է նա՝ միաժամանակ կարևորել պաշտպանական ծախսերի «արդար բաշխումը»։ Դաշինքի ղեկավարը նաև խոսել…

Read More

ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է Պաղեստինի ինքնավարության՝ ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալու փորձերը

Միացյալ Նահանգների պետքարտողարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը խոսել է Պաղեստինի ինքնավարության՝ ՄԱԿ-ի լիիրավ անդամի կարգավիճակ ստանալու նոր փորձերի մասին՝ հայտնում է Европейская правда-ն։ ԱՄՆ արտաքին գերատեսչության ներկայացուցիչը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները դե՞մ է Պաղեստինի ինքնավարության՝ ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալու փորձերին. Պաղեստինի իշխանությունները ցանկանում են քվեարկություն անցկացնել ապրիլին։ «Մենք միշտ հստակ հասկացրել…

Read More

Բելգրադում խախտումների պատճառով կրկնակի ընտրություն է նշանակվել

Սերբիայի խորհրդարանի ղեկավար Անա Բռնաբիչը հունիսի 2-ին Բելգրադում վերընտրություն է նշանակել դեկտեմբերի 17-ի քվեարկության ժամանակ տեղի ունեցած խախտումներից հետո։ Նա բոլոր քաղաքական կուսակցություններին և կոալիցիաներին կոչ է արել ապահովել արդար և ճիշտ մրցակցություն։ 2023 թվականի դեկտեմբերի 17-ին Սերբիայում անցկացված արտահերթ ընտրությունների պաշտոնական արդյունքները ցույց են տվել, որ նախագահ Ալեքսանդր Վուչիչի կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ է տարել…

Read More

Ընդդիմադիր թեկնածուն հաղթել է Վանի քաղաքապետի ընտրությունում

Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) որոշել է, որ մարտի 31-ին Վանի քաղաքապետի ​​ընտրությունում հաղթել է քրդամետ DEM կուսակցության թեկնածու Աբդուլլահ Զեյդանը։ Նա ստացել էր ձայների 55,4 տոկոսը, սակայն ընտրական հանձնաժողովն անվավեր էր ճանաչել ընդդիմադիր թեկնածուի արդյունքները՝ պատճառաբանելով, որ նա առաջադրվելու իրավունք չուներ: Զեյդանին մեղադրում են նաև Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ առնչության համար: Արդյունքում Քաղաքապետի պաշտոնը…

Read More
Իսրայելում ընդդիմությունը կոչ է արել սեպտեմբերին խորհրդարանի արտահերթ ընտրություն անցկացնել
		04.04.2024 . Միջազգային

Իսրայելում ընդդիմությունը կոչ է արել սեպտեմբերին խորհրդարանի արտահերթ ընտրություն անցկացնել 04.04.2024 . Միջազգային

Իսրայելի ռազմական կաբինետի նախարար Բենի Գանցը չորեքշաբթի կոչ է արել խորհրդարանի արտահերթ ընտրություն անցկացնել սեպտեմբերին՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Գանցն ասել է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում այդ թեման քննարկել է քաղաքական առաջնորդների հետ, տեղեկությունը փոխանցել է վարչապետին և խոստացել, որ կշարունակի երկխոսությունն այդ թեմայով»,- գրում է թերթը։ Նախարարի խոսքով՝ ընտրությունը կօգնի շարունակել…

Read More

Երուսաղեմի ոստիկանները բռնի գործողություն են իրականացրել հայ հոգևորականների ու տեղացի հայերի նկատմամբ

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է Իսրայելի ոստիկանության ապօրինի գործողությունների մասին: Ըստ հաղորդագրության՝ ապրիլի 3-ին՝ մոտավորապես ժամը 11-ին, իսրայելցի ոստիկանները՝ Ասաֆ Հարել անունով սպայի գլխավորությամբ, հարձակվել են հոգևորականների ու տեղացի հայերի վրա, ոչնչացրել են պատրիարքարանի գույքը: Երբ ոստիկաններից հոգևորականներին և հայերին բռնի տեղահանելու, վտարելու, գույքը փչացնելու մասին արտոնագիր կամ դատարանի որոշում են…

Read More
Պաղեստինցիները ՄԱԿ-ին անդամակցելու նոր դիմում են ներկայացրել
		04.04.2024 . Միջազգային

Պաղեստինցիները ՄԱԿ-ին անդամակցելու նոր դիմում են ներկայացրել 04.04.2024 . Միջազգային

Պաղեստինցիները հույս ունեն հասնել ՄԱԿ-ի լիիրավ անդամակցության վերաբերյալ քվեարկության մինչև ապրիլի 9-ին Ռամազանի ավարտը, չնայած ԱՄՆ-ի ծրագրին՝ նախ բանակցել Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ: Այս մասին հայտնում է Associated Press-ը (AP): Ըստ լրատվականի՝ պաղեստինցիները ՄԱԿ-ին անդամակցելու նոր հայտ են ներկայացրել, քանի որ Իսրայելի և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման միջև պատերազմը ձգձգվում է, և…

Read More

Ռուսաստանը գիշերը Ուկրաինայի ուղղությամբ գործարկել է 20 անօդաչու թռչող սարք

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է, որ գիշերվա ընթացքում ռուսական զորքերը գործարկել են «Շահեդ» տեսակի 20 անօդաչու թռչող սարք, որից 11-ը խոցվել է: Ուկրաինայի ռազմաօդային ուժերը նաև տեղեկացրել են, որ անօդաչուները գործարկվել են Ռուսաստանի Կուրսկի շրջանից։ Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ շրջկենտրոնը ենթարկվել է 15 անօդաչու թռչող սարքի հարձակման։ Խարկովում…

Read More

Իրանում հարձակում է եղել ոստիկանական երկու բաժանմունքի վրա

«Ջեյշ ալ-Ադլ» (Արդարության բանակ) սուննի խմբավորման անդամները հարձակվել են Իրանի հարավ-արևելքում գտնվող Ռասք և Չաբահար քաղաքների երկու ոստիկանական բաժանմունքների վրա: Այդ մասին հայտնել է Սիստան և Բելուջիստան նահանգի փոխնահանգապետ Ալիրեզա Մարհամաթին: «Ահաբեկչություն է տեղի ունեցել Ռասքի և Չաբահարի ռազմական շտաբի վրա։ Իրավիճակը վերահսկելի է»,- ասել է նա: Ռասքում հարձակումը ձախողվել է, ընթանում է զինյալներից տարածքի…

Read More