Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար մեր օդային տարածքը բացելու հարց չի քննարկվում. Թուրքիայի նախագահի աշխատակազմ

Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար մեր օդային տարածքը բացելու հարց չի քննարկվում. Թուրքիայի նախագահի աշխատակազմ

Թուրքիան փակել է իր օդային տարածքն իսրայելական ինքնաթիռների համար, և Իսրայելի վարչապետ Բանիամին Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար օդային տարածքը բացելու հարց չի քննարկվում։ Այդ մասին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնից։ Նշենք, որ Նեթանյահուն Ադրբեջան կայցելի մայիսի 7-11-ը: Լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին, որ Թուրքիան կբացի օդային տարածքը Իսրայելի վարչապետի…

Read More
Կարծում եմ՝ կունենանք ԱՄՆ-ի պատմության մեջ ամենահզոր տնտեսությունը. Թրամփ

Կարծում եմ՝ կունենանք ԱՄՆ-ի պատմության մեջ ամենահզոր տնտեսությունը. Թրամփ

Դոնալդ Թրամփը NBC News-ի հետ հարցազրույցում չի բացառել, որ ԱՄՆ տնտեսությունը կարող է անկում ապրել։   «Ամեն ինչ կարող է պատահել, բայց կարծում եմ՝ կունենանք մեր երկրի պատմության մեջ ամենահզոր տնտեսությունը»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։   Նրա խոսքով՝ երկարաժամկետ հեռանկարում «ամեն ինչ հրաշալի կլինի», նույնիսկ եթե «անցումային շրջանում» տնտեսությունը կարճ ժամանակով անկում ապրի։  …

Read More
Կիևից ակնկալում ենք ոչ երկիմաստ արձագանք հրադադարի առաջարկին. Պեսկով

Կիևից ակնկալում ենք ոչ երկիմաստ արձագանք հրադադարի առաջարկին. Պեսկով

Զատկին, ինչպես նաև մայիսի 8-ի, 9-ի և 10-ի տոնական օրերին հրադադար հայտարարելու ռուսական նախաձեռնության նպատակը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարաժամկետ կայուն խաղաղության ուղիներ գտնելու Կիևի պատրաստակամության ստուգումն էր՝ հայտարարել է Կրեմլի  խոսնակը։ «Մենք Կիևից ակնկալում ենք ոչ երկիմաստ, այլ վերջնական հայտարարություններ, իսկ գլխավորը՝ տոնական օրերին հակամարտության ապաէսկալացիային ուղղված գործողություններ»,- նշել է Դմիտրի Պեսկովը: Նա Ուկրաինայի…

Read More
Զենքի ամենամեծ ներմուծողը Ուկրաինան է, արտահանողը՝ Միացյալ Նահանգները

Զենքի ամենամեծ ներմուծողը Ուկրաինան է, արտահանողը՝ Միացյալ Նահանգները

Ուկրաինան համարվում է զենքի ամենամեծ ներկրողը. ցուցանիշը վերջին 10 տարում աճել է 100 անգամ: 155 տոկոսով աճել են նաև Եվրոպական երկրների գնումները: Զենքի ամենամեծ արտահանող է համարվում Միացյալ Նահանգները: Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը զեկույց է հրապարակել համաշխարհային սպառազինության միտումների մասին, զեկույցի համահեղինակն անդրադարձել է նաև մեր երկրին: Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան  

Read More
Թուրքիան հինգ տարի անց թուրքմենական գազ կներմուծի Կասպից ծովի հատակով անցնող խողովակներով. Էրդողան

Թուրքիան հինգ տարի անց թուրքմենական գազ կներմուծի Կասպից ծովի հատակով անցնող խողովակներով. Էրդողան

Թուրքիան հինգ տարի անց Թուրքմենստանից բնական գազ կներմուծի Կասպից ծովի հատակով անցնող խողովակներով՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ Ստամբուլում բնական ռեսուրսների գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ: «Այս տարվա մարտից մենք թուրքմենական գազը Թուրքիա ենք տեղափոխում Իրանի տարածքով։ Մեր նպատակն է հինգ տարի հետո Թուրքմենստանից բնական գազ ներկրել Կասպից ծովի հատակով անցկացված խողովակներով»,- ընդգծել է նա։…

Read More
Իսրայելը հարվածել է Դամասկոսի մերձակայքի ռազմական օբյեկտներին

Իսրայելը հարվածել է Դամասկոսի մերձակայքի ռազմական օբյեկտներին

Իսրայելը կրկին հարվածել է Սիրիային: ԶԼՄ-ները գրում են, որ ավիահարվածներ են հասցվել Դամասկոսում և մայրաքաղաքի արվարձաններում գտնվող ռազմական օբյեկտներին և Թուրքիայի հետ կապ ունեցող ուժերին: Տեղական լրատվամիջոցների տվյալով՝ մեկ քաղաքացիական անձ է զոհվել, կան տուժածներ:   Երեկ էլ Իսրայելի վարչապետը և պաշտպանության նախարարը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ տեղեկացնելով Դամասկոսում նախագահական պալատի մոտ գտնվող թիրախին…

Read More
Հայաստանը վերահաստատում է ամուր նվիրվածությունը մամուլի ազատությանը. ԱԳՆ

Հայաստանը վերահաստատում է ամուր նվիրվածությունը մամուլի ազատությանը. ԱԳՆ

Մամուլի ազատության համաշխարհային օրը մենք վերահաստատում ենք մեր ամուր նվիրվածությունը մամուլի ազատությանը՝ որպես մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչ՝ նշել են ՀՀ արտգործնախարարությունից: «Նույն նպատակով մենք շարունակում ենք ապատեղեկատվությանը հակազդելու և տեխնոլոգիական արագ առաջընթացի հետ կապված խնդիրները լուծելու ջանքերը»,- ասված է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի՝ X-ի գրառման մեջ: ՀՀ ԱԳՆ-ից հիշեցրել են մամուլի ազատության…

Read More
Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքի կենտրոնում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ, հաղորդում է քաղաքային ոստիկանությունը։ Տուժել է առնվազն վեց մարդ։ Սև ամենագնաց Mercedes-ի վարորդը ձերբակալված է։

Read More