Թուրքիայում մարդատար ավտոբուսի վթարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայի Չանաքքալե քաղաքում ինքնաթափի, մարդատար ավտոմեքենայի հետ մարդատար ավտոբուսի բախման հետևանքով 8 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել: Լրատվամիջոցների տվյալով՝ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 13:00-ի սահմաններում: Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:

Read More

Վրաստանում եղանակը կվատանա

Վրաստանում եղանակը կվատանա։ Ըստ Ազգային շրջակա միջավայրի գործակալության՝ մայիսի 10-ի ուշ կեսօրից մինչև մայիսի 14-ը Վրաստանում սպասվում են ժամանակ առ ժամանակ անձրևներ, որոշ վայրերում ուժեղ, հնարավոր է կայծակ, կարկուտ և ուժեղ քամի։ Նրանց կարծիքով, սպասվող տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի վրա արագ հեղեղումների, ինչպես նաև երկրի բլրոտ և…

Read More
Ասպինձայի և Ախալքալաքի քաղաքապետարանները  նոր ավտոբուսներ են ձեռք բերելու

Ասպինձայի և Ախալքալաքի քաղաքապետարանները նոր ավտոբուսներ են ձեռք բերելու

Ասպինձայի և Ախալքալաքի մունիցիպալիտետների քաղաքապետերը հայտարարել են ավտոբուսների գնման մրցույթ։ Ախալքալաքը գնում է երկու ավտոբուս, իսկ Ասպինձան՝ մեկ միկրոավտոբուս։ Պետական ​​գնումների գործակալության տվյալներով՝ Ախալքալաքի քաղաքապետարանը հայտարարել է 424,178 լարիի, իսկ Ասպինձայի քաղաքապետարանը՝ 174,946 լարիի մրցույթ։ Այս փուլում անհայտ է, թե գնված տրանսպորտը որ երթուղիներով է բաշխվելու։

Read More

Պուտինը և Վիետնամի ղեկավարը համատեղ հռչակագիր են ընդունել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Տո Լամին, նշել՝ շատ ուղղություններով երկու երկրի համագործակցության զարգացման համար խթան է առաջացել։ Բանակցությունների ավարտին Պուտինը և Լամն ընդունել են համատեղ հռչակագիր նոր փուլում համապարփակ ռազմավարական գործընկերության հարաբերությունների հիմնական ուղղությունների մասին։ Պուտինն ընդունել է Վիետնամ այցելելու հրավերը:

Read More

Հնդկաստանը և Պակիստանը ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնության են եկել անհապաղ և ամբողջական հրադադարի շուրջ. Թրամփ

Հնդկաստանը և Պակիստանը Վաշինգտոնի միջնորդությամբ համաձայնության են եկել անհապաղ և ամբողջական հրադադարի շուրջ՝ հայտարարել է Դոնալդ Թրամփը: ԱՄՆ նախագահը նշել է, որ դա հնարավոր է դարձել գիշերը տեղի ունեցած երկար բանակցություններից հետո։   «Շնորհավորում եմ երկու երկրին՝ առողջ բանականությունը ընտրելու համար»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social-ի էջում։   Ավելի վաղ Պակիստանի կառավարությունը հայտարարել…

Read More

Ժնևում սկսվել են Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները առևտրատնտեսական հարցերի շուրջ

Ժնևում սկսվել են Չինաստանի և Միացյալ Նահանգների բանակցությունները առևտրատնտեսական հարցերի շուրջ՝ հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը: Չինական կողմը ներկայացնում է ՉԺՀ Պետխորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենը, իսկ ամերիկյան կողմը՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը: Ապրիլին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր էր սահմանել տասնյակ երկրների նկատմամբ։ Չինական ապրանքների համար սահմանվել է 145 % մաքսատուրք։ Ի պատասխան՝ չինական…

Read More

ԱՄՆ-ը միակողմանիորեն չի նվազեցնի չինական ապրանքների համար սահմանված մաքսատուրքերը. Սպիտակ տուն

Վաշինգտոնից հայտարարել են, որ ԱՄՆ նախագահը չի պատրաստվում միակողմանիորեն նվազեցնել չինական ապրանքների համար ավելի վաղ սահմանված մաքսատուրքերը: Սպիտակ տան խոսնակը շեշտել է՝ Պեկինը պետք է գնա զիջումների։ Քերոլայն Լևիտի խոսքերը հաջորդել են Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որ Չինաստանի դեմ ամերիկյան մաքսատուրքերը կարող են 145-ից հասցվել 80 %-ի: Ակնկալվում է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարը և առևտրային հարցերով…

Read More

Ադրբեջանական ինքնաթիռի շուրջ Ռուսաստանի հետ շփումները շարունակվում են. Բայրամով

Վթարի ենթարկված ադրբեջանական ինքնաթիռի շուրջ Ռուսաստանի հետ շփումները շարունակվում են՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: «Ռուսական կողմն ասում է, որ հետաքննությունը շարունակվում է»,- հայտնել է դիվանագետը: Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող AZAL ուղևորատար ինքնաթիռը կործանվել էր 2024 թ. դեկտեմբերի 25-ին՝ Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում։ Ինքնաթիռում գտնվող 67 մարդուց 38-ը զոհվել է, 29-ը՝ ողջ մնացել։

Read More

Ֆրանսիան և Լեհաստանը բարեկամության և համագործակցության ընդլայնման մասին համաձայնագիր են ստորագրել

Ֆրանսիայի նախագահը և Լեհաստանի վարչապետը բարեկամության և համագործակցության ընդլայնման մասին համաձայնագիր են ստորագրել: Նախատեսվում է ամրապնդել հարաբերությունները, մասնավորապես, պաշտպանության, էներգետիկայի, տնտեսության, արդյունաբերության, գիտության և մշակույթի ոլորտներում։    «Մենք ցանկանում ենք ստեղծել իսկապես ներառական պաշտպանական գործընկերություն, սա այլընտրանք չէ ՆԱՏՕ-ին կամ Եվրամիությանը»,- նշել է Էմանուել Մակրոնը:   Նրա խոսքով՝ պայմանագրում փոխադարձ ռազմական օգնության մասին կետի ներառումը…

Read More

Պակիստանը լայնամասշտաբ ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

Պակիստանը լայնամասշտաբ ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեպ, հաղորդում է Geo-ն։ Պակիստանյան բանակը պնդում է, որ ոչնչացրել է BrahMos հրթիռների պահեստը։ Հաղորդվում է նաև Ուդհամբուրում և Պատհանկոտում հնդկական ռազմական ավիաբազաների հրակոծման մասին։ Պակիստանը պնդում է, որ կիբերհարձակման շնորհիվ շարքից դուրս է եկել Հնդկաստանի էլեկտրացանցերի 70 տոկոսը։ Միաժամանակ Հնդկաստանի բնակիչներին զգուշացրել են հնարավոր հաքերային հարձակումների մասին։…

Read More

Պակիստանը հարվածներ է հասցրել Ջամմու և Քաշմիրին

Ջամմուի և Քաշմիրի հնդկական մի քանի շրջան Պակիստանի կողմից զանգվածային հրետակոծությանն է ենթարկվել, հաղորդում է Hindustan Times-ը։ Հարձակման թիրախում են հայտնվել Ուրի, Փունչ և Կուպվարա շրջանները, որոնք գտնվում են վերահսկողության գծի երկայնքով։ Այդ շրջանների քաղաքներում էլեկտրականություն անջատված է, աշխատում են շչակները։ Հնդկական PTI գործակալությունը հաղորդել է Պակիստանի կողմից Սրինագար օդանավակայանի վրա անօդաչուներով հարձակման մասին։ Reuters-ն,…

Read More

Պուտինը և Թրամփը շնորհավորանքներ են փոխանակել մայիսի 9-ի կապակցությամբ

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփն իրենց օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա 80-ամյակի կապակցությամբ, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ավելի վաղ Թրամփը մայիսի 8-ը հայտարարել էր Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի օր։ Նա ասել է, որ ամերիկյան զորքերը «գերիշխող ուժ» են եղել ֆաշիզմի դեմ պայքարում, իսկ խորհրդային զորքերը «կարևոր…

Read More