Եվրամիության հետ երկկողմ հարաբերությունները աշխարհում ամենաազդեցիկներից են. Չինաստանի նախագահ

Եվրամիության հետ երկկողմ հարաբերությունները աշխարհում ամենաազդեցիկներից են. Չինաստանի նախագահ

Սի Ծինփինը շնորհավորել է Պեկին-Բրյուսել դիվանագիտական հարաբերությունների 50-ամյակի կապակցությամբ։ Չինաստանի նախագահի խոսքով՝ Եվրամիության հետ երկկողմ հարաբերությունները աշխարհում ամենաազդեցիկներից են։ Նա ընդգծել է՝ առողջ և կայուն գործակցությունը նպաստում է ոչ միայն փոխադարձ նվաճումներին, այլև ամբողջ աշխարհի բարօրությանը։ «Պատրաստ ենք գործակցել ԵՄ առաջնորդների հետ՝ պատշաճ կերպով կարգավորելու առկա վեճերն ու տարաձայնությունները։ Պեկինը կոչ է անում կողմերին պաշտպանել…

Read More
Ախալցխայում  մեծ շուքով նշվեց Սուրբ Գևորգի տոնը

Ախալցխայում մեծ շուքով նշվեց Սուրբ Գևորգի տոնը

Մայիսի 6-ը Ախալցխայի՝ Փոքր Պամաճ գյուղի Սուրբ Գևորգ մատուռի ուխտի օրն է։ Ավանդույթի համաձայն, այս տարի ևս ուխտի տոնն Ախալցիխեի վերնամասում գտնվող Սուրբ Գևորգ մատուռում նշվեց մեծ շուքով և հանդիսավորությամբ։ Առավոտյան ժամը 11:00-ին մատուցվեց սուրբ և անմահ պատարագ։ Պատարագի ավարտին Ախալցիխեի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ Հոգշ Տ. Հակոբ Աբղ. Սահակյանը և Արժ. Տ. Թորգոմ…

Read More
Ուկրաինան և Ռուսաստանը գերիների հերթական փոխանակումն են իրականացրել

Ուկրաինան և Ռուսաստանը գերիների հերթական փոխանակումն են իրականացրել

Ուկրաինան և Ռուսաստանը գերիների հերթական փոխանակումն են իրականացրել՝ «205-ը 205-ի դիմաց» բանաձևով՝ հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից: Նշվում է, որ գերիների փոխանակումն իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։ Տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Գերիների նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել ապրիլի 19-ին։

Read More
Երևանում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հանդիպումը

Երևանում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հանդիպումը

Մայիսի 6-ին Երևանում Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հանդիպումը։ Հանդիպմանը քննարկվել է տնտեսության ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ «Մենք կարևորում ենք Հայաստանի և Վրաստանի տնտեսական հարաբերությունների խորացումը և անհրաժեշտ ենք համարում ձեռնարկել համատեղ քայլեր՝…

Read More
Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցեր

Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցեր

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Իրանի նախագահները: Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի հիման վրա ռուս-իրանական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել փոխշահավետ առևտրային և ներդրումային կապերի ընդլայնմանը, այդ թվում՝ տրանսպորտի և էներգետիկ ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացման միջոցով: Կարծիքներ են փոխանակվել միջազգային…

Read More
Զաալ Գելաշվիլին նշանակվել է Սամցխե-Ջավախքում   պետական նոր ​​հանձնակատար

Զաալ Գելաշվիլին նշանակվել է Սամցխե-Ջավախքում պետական նոր ​​հանձնակատար

Վրաստանի կառավարությունը հայտնել է, որ Բեսիկ Ամիրանաշվիլին փոխարինվել է Սամցխե-Ջավախեթիի պետական ​​հանձնակատարի պաշտոնում։ Տարածաշրջանում կառավարության նոր ներկայացուցիչը Զաալ Գելաշվիլին է։ Մինչև ներկայիս նշանակումը, նա մոտ երկու տարի զբաղեցրել է Բակուրիանիի զարգացման գործակալության վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնը։ Այս տեղեկությունը հաստատել են Բորժոմիի քաղաքապետ Օթար Արբոլաշվիլին և Բակուրիանիի զարգացման գործակալության ղեկավար Էկա Օրջոնիկիձեն։ Մենք կապ հաստատեցինք նախկին…

Read More
Թրամփը մեկնաբանել է մայիսի 9-ի կապակցությամբ եռօրյա հրադադար հաստատելու Ռուսաստանի առաջարկը

Թրամփը մեկնաբանել է մայիսի 9-ի կապակցությամբ եռօրյա հրադադար հաստատելու Ռուսաստանի առաջարկը

Հանգստյան օրերին լավ քննարկումներ ենք ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի հարցով՝ հայտարարել է Դոնալդ Թրամփը: ԱՄՆ նախագահը մտահոգություն է հայտնել, որ պատերազմող կողմերի միջև ատելությունը շատ մեծ է: Սպիտակ տան ղեկավարի կարծիքով՝ Կիևը պատրաստ է համաձայնության հասնել, Մոսկվան ևս՝ հաշվի առնելով նավթի գների անկումը: Թրամփը նաև մեկնաբանել է մայիսի 9-ի կապակցությամբ եռօրյա հրադադար հաստատելու Ռուսաստանի առաջարկը:…

Read More
Իրանի ԱԳ փոխնախարարը աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության պայմանագրին

Իրանի ԱԳ փոխնախարարը աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության պայմանագրին

Պաշտոնական Թեհրանն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված խաղաղության պայմանագրին՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն Բաքու կատարած այցի ժամանակ: Նա համոզմունք է հայտնել, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարող է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացում: Իրանցի պաշտոնյան անդրադարձել է նաև Իրան-Ադրբեջան երկկողմ հարաբերություններին, նշել՝ տարածաշրջանում…

Read More
Ազատագրման օրը Նիդերլանդների և Լեհաստանի վարչապետների վրա ծխային ռումբ են նետել

Ազատագրման օրը Նիդերլանդների և Լեհաստանի վարչապետների վրա ծխային ռումբ են նետել

Պաղեստինամետ ակտիվիստները խափանել են Նիդերլանդների վարչապետ Դիկ Սխոֆի և նրա լեհ գործընկեր Դոնալդ Տուսկի ելույթը՝ նացիստական օկուպացիայից Թագավորության ազատագրման 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ: Քաղաքական գործիչների վրա ծխային ռումբեր են նետել, այս մասին հայտնել է NOS հեռուստաալիքը։ Տուսկի ելույթի ժամանակ անհայտ անձը բեմի վրա ծխային ռումբ է նետել, քաղաքական գործիչների թիկնազորը նրանց անմիջապես հեռացրել է դահլիճից:…

Read More
Էրդողանն աջակցել է Թրամփին՝ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ նրա մոտեցման հարցում

Էրդողանն աջակցել է Թրամփին՝ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ նրա մոտեցման հարցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան շարունակելու է քայլեր ձեռնարկել Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը զարգացնելու համար բազմաթիվ ոլորտներում, մասնավորապես՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ «Նախագահն աջակցություն է հայտնել պատերազմները դադարեցնելու ԱՄՆ նախագահ…

Read More