Ռուսաստանի և Գերմանիայի քաղաքական գործիչները գաղտնի հանդիպել են Բաքվում

Բաքվում տեղի է ունեցել ռուս և գերմանացի քաղաքական գործիչների ևս մեկ գաղտնի հանդիպում, որտեղ, ամենայն հավանականությամբ, քննարկվել է «Պետերբուրգյան երկխոսության» ապագան՝  ֆորում, որը ստեղծվել է Պուտինի և այն ժամանակ Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերի նախաձեռնությամբ՝ 2001 թվականին, երկկողմ հարաբերություններ հաստատելու համար և պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը Ուկրաինայում պատերազմից հետո: Այս մասին հայտնել են գերմանական ARD…

Read More

Ռումինիայի նախագահի թեկնածուն Կիևից փոխհատուցում է ակնկալում

Ռումինիայում կրկնակի քվեարկության առաջին փուլում ձայների ավելի քան 40%-ը ստացած ծայրահեղ աջ թեկնածու, AUR կուսակցության առաջնորդ Գեորգի Սիմիոնը Ուկրաինայից փոխհատուցում է պահանջել Կիևին փոխանցված ռումինական Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար, ինչպես նաև խոստացել է հաղթանակի դեպքում լիովին դադարեցնել աջակցությունը Կիևին։ Այս մասին հայտնել է Digi24 պարբերականը։ Հարցին, թե արդյոք Ռումինիան կքվեարկի Եվրոպական խորհրդում Ուկրաինային աջակցության…

Read More

Այս դժվարին ժամանակներում խաղաղության, կարեկցանքի և ազնվության Ձեր ձայնն ավելի կարևոր է, քան երբևէ. Փաշինյանը՝ Հռոմի պապին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նորին Սրբություն Հռոմի պապ Լևոն XIV-ին շնորհավորել է ընտրվելու կապակցությամբ: «Սրտանց շնորհավորում եմ Նորին Սրբություն Հռոմի պապ Լևոն XIV-ին՝ ընտրվելու կապակցությամբ: Այս դժվարին ժամանակներում խաղաղության, կարեկցանքի և ազնվության Ձեր ձայնն ավելի կարևոր է, քան երբևէ։ Մաղթում եմ Ձեզ ուժ և իմաստություն՝ Ձեր սրբազան առաքելությունում»,- գրված է վարչապետի X-ի էջում։

Read More

Չնայած սադրանքներին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինի-Նիկոլ Փաշինյան

Չնայած բոլոր ներքին և արտաքին սադրանքներին, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պատերազմ չի լինի, կլինի խաղաղություն,- մայիսի 9-ի իր ուղերձում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսօր մենք հնարավորություն ունենք մեր տարածաշրջանի խաղաղ և բարգավաճ ապագային նպաստելու։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է…

Read More

Թրամփը և Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկու հետ: ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները քննարկել են Կիևի կողմից հազվագյուտ հանածոների մասին պայմանագրի վավերացումը և խաղաղությանն ուղղված հետագա ջանքերը։ Զելենսկին կրկնել է՝ Ուկրաինան պատրաստ է 30-օրյա հրադադարի և ակնկալում է, որ Մոսկվան կհամաձայնվի այդ առաջարկին։ «Կիևը պատրաստ է բանակցությունների՝ ցանկացած ձևաչափով։ Սակայն դրա համար Ռուսաստանը պետք է ցույց տա,…

Read More

Աշխարհում ամենաշատ միլիոնատերերը Նյու Յորքում են, միլիարդատերերը՝ Սան Ֆրանցիսկոյում

Միլիոնատերերի թվով առաջատար երկիրը Ամերիկան է: Ամենաշատ միլիոնատերեր ունեցող 50 բնակավայրերի ցանկում 11-ը հենց ամերիկյան քաղաքներ են: Միայն Նյու Յորքում 384 հազար 500 միլիոնատեր կա: Դիրքային ամենաբարձր առաջընթացը գրանցել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքը, իսկ ամենամեծ հետընթացը՝ Սեուլը: Տնտեսագետների գնահատմամբ՝ փողը աշխուժանում է այնտեղ, որտեղ տնտեսական միջավայրը բարվոք է: Մանրամասները՝ Նիկոլաը Ավետիսյանի ռեպորտաժում։

Read More

Թրամփը փակ դռների հետևում Իսրայելի նախարարի հետ քննարկել է Գազայի և Իրանի հարցերը. ԶԼՄ-ներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ փակ դռների հետևում հանդիպել է Իսրայելի ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերի հետ՝ քննարկելու Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններն ու Գազայի հատվածում հակամարտությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հանդիպումը Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի խոսքով՝ եղել է «մասնավոր», և դրա մասին չեն հայտնել ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Իսրայելը։ Չնայած հանդիպման «գաղտնիությանը»՝…

Read More

Ուկրաինան պատրաստ է 30-օրյա հրադադարի․ Զելենսկին՝ Թրամփին

Մայիսի 8-ի երեկոյան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «լավ զրույց» է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հաղորդել է տելեգրամյան ալիքում։ «Մեր երկրներին շնորհավորել ենք Եվրոպայում հաղթանակի օրվա առթիվ՝ նացիզմի նկատմամբ հաղթանակի։ Քննարկել ենք խաղաղության հաստատման համար անհրաժեշտ հետագա ջանքերը, մասնավորապես՝ կոնկրետ քայլեր, որոնք կարող են արվել»,- հայտնել է նա։ Զելենսկին նշել…

Read More

Կնքվել է առաջին առևտրային գործարքը. Թրամփ

Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան համաձայնության են եկել Վաշինգտոնի սահմանած մաքսատուրքերի շուրջ՝ հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Միացյալ Թագավորության հետ համաձայնագիրն ամբողջական և համապարփակ փաստաթուղթ է, որը կամրապնդի Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության հարաբերությունները: Հաշվի առնելով մեր վաղեմի պատմությունն ու միմյանց հանդեպ նվիրվածությունը՝ մեզ համար մեծ պատիվ է առաջին առևտրային համաձայնագիրը կնքել հենց Միացյալ…

Read More

ԱՄՆ-ն Հնդկաստանին ու Պակիստանին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները

ԱՄՆ վարչակազմը Հնդկաստանին ու Պակիստանին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողություններն ու վերջ դնել բռնությանը։ Այս մասին իր հերթական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և, ամբողջ Միացյալ Նահանգների ուղերձն այն է, որ բռնությունը պետք է դադարեցվի, քանի որ ռազմական գործողությունները, պատերազմը ցույց տվեցին՝ դրանք լուծում չեն,…

Read More

Դեսպան Խաչատրյանը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված պաշտոնական արարողությանը

Մայիսի 8-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակից ուժերի տարած հաղթանակի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ զինվորական պատիվներով կազմակերպված պաշտոնական արարողությանը։ Փարիզի Հաղթական կամարի մոտ տեղի ունեցած միջոցառման ընթացքում նախագահ Մակրոնը հանդես է եկել ուղերձով, ինչին հաջորդել է վերջինիս կողմից Անհայտ զինվորի շիրիմի հավերժական կրակի թեժացման ավանդական…

Read More

Բոլորս Աստծո սիրելի զավակներն ենք, լինենք միասնական, քայլենք միասին․ Հռոմի նորընտիր պապի ուղերձը

Հռոմի նորընտիր պապ Լևոն XIV-ը ուղերձով դիմել է հավատացյալներին։ Նա, մասնավորապես, նշել է․ «Պապը միշտ օրհնում է ամբողջ աշխարհը։ Հիմա ես ուզում եմ հնարավորություն ունենալ նույն օրհնությունը տալ ձեզ, որովհետև Աստված սիրում է ձեզ, Աստված սիրում է ձեզ բոլորիդ։ Մենք բոլորս Աստծո սիրելի զավակներն ենք։ Ուրեմն եկեք միասնական լինենք և միասին քայլենք։ Մենք Հիսուս Քրիստոսի…

Read More

Պատիվ է գիտակցել, որ Լևոն XIV-ն առաջին ամերիկացի Պապն է․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի նոր պապի ընտրության առթիվ։ «Շնորհավորանքներս կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստին, որ ընտրվեց Հռոմի պապ։ Պատիվ է գիտակցել, որ նա առաջին ամերիկացի Պապն է։ Հուզմունք, և ինչ մեծ պատիվ է մեր երկրի համար։ Ակնկալում եմ Հռոմի նոր Պապ Լևոն XIV-ի հետ հանդիպում։ Դա շատ նշանակալի պահ է լինելու»,-…

Read More