ԱՄՆ-ն դեմ չէ Իրանի միջուկային էներգիային. Վենս

Միացյալ Նահանգները դեմ չէ Իրանի միջուկային էներգիայի ծրագրին, բայց պնդում է, որ Թեհրանը ուրան չհարստացնի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Նրանք կարող են ունենալ քաղաքացիական միջուկային էներգիա։ Մենք դեմ չենք դրան։ Այնուամենայնիվ, դուք չեք կարող ունենալ ուրանի հարստացման այնպիսի ծրագիր, որը թույլ է տալիս միջուկային մարտագլխիկ ստանալ»,- ասել է Վենսը: Միաժամանակ…

Read More

Ալիևը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Բաքվում դա բացատրել են հոր՝ Հեյդար Ալիևի հիշատակին նվիրված միջոցառումներին Իլհամի մասնակցությամբ։ Մայիսի 10-ը Հեյդար Ալիևի ծննդյան օրն է, որը մահացել է 2003 թվականին, գրում է РБК-ն։ Իլհամ Ալիևի վերջին այցը Ռուսաստան տեղի է ունեցել 2024…

Read More

Ֆոն դեր Լայենը բացառել է պատերազմից հետո վերադարձը ռուսական վառելիքին

«Ռուսաստանից կախվածությունը վնասակար է ոչ միայն մեր անվտանգության, այլև մեր տնտեսության համար»,- Եվրախորհրդարանում ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Չորեքշաբթի Ստրասբուրգում ելույթ ունենալով օրենսդիրների առջև, նա զգուշացրել է, որ կրկին կախվածությունը ռուսական էներգիայից «պատմական սխալ» կլինի Եվրոպայի համար։ «Կարող եմ ամենայն վստահությամբ ասել՝ ռուսական հանածո վառելիքի դարաշրջանը Եվրոպայում մոտենում է ավարտին»,- ասել է…

Read More

Հութիները հայտարարել են, որ կշարունակեն հարձակումներն իսրայելական նավերի վրա

Եմենի հյուսիսում կառավարող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) կշարունակի հարձակումները Կարմիր և Արաբական ծովերում Իսրայելի հետ կապված նավերի վրա մինչև պաղեստինյան Գազայի հատված մարդասիրական օգնության շրջափակման վերացումը, չնայած ԱՄՆ-ի հետ հրադադարի մասին համաձայնությանը: Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին հայտնել է «Անսար Ալլահի» պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Աբդեսալամը: «Մեր պատասխանը իսրայելական կազմավորմանը անխուսափելի է»,- հայտարարել է…

Read More

Հնդկաստանի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ պատրաստ են արձագանքելու Պակիստանի ցանկացած քայլի

Հնդկաստանի զինված ուժերը պատրաստ է արձագանքելու Պակիստանի ցանկացած քայլի, որը կհանգեցնի իրավիճակի սրման, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հրամանատար Վյոմիկա Սինգհը։ «Յուրաքանչյուր թիրախում հարվածի կետը եղել է որոշակի շենք կամ շենքերի խումբ, բոլոր թիրախները չեզոքացվել են «բժշկական ճշգրտությամբ», և արդյունքները հաստատում են հնդկական զինված ուժերի պրոֆեսիոնալիզմը իրենց գործողությունները պլանավորելու և իրականացնելու հարցում»,- ասել…

Read More

Ադրբեջանն աջակցություն է հայտնել Պակիստանին

Ադրբեջանը համերաշխություն է հայտնել Պակիստանի ժողովրդին և դատապարտել այդ երկրի դեմ Հնդկաստանի ռազմական գործողությունները։ «Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում անմեղ զոհերի ընտանիքներին և մաղթում ենք շուտափույթ ապաքինում վիրավորներին։ Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և լուծել հակամարտությունը դիվանագիտական ​​ճանապարհով»,- ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Read More

Իսրայելն աջակցում է Հնդկաստանի ինքնապաշտպանության իրավունքին

Իսրայելը պաշտպանել է Հնդկաստանի՝ ահաբեկչությունից պաշտպանվելու իրավունքը: «Իսրայելն աջակցում է Հնդկաստանի ինքնապաշտպանության իրավունքին։ Ահաբեկիչները պետք է իմանան, որ չեն կարող թաքնվել անմեղ մարդկանց դեմ իրենց նողկալի հանցագործություններից»,- X-ում գրել է Հնդկաստանում Իսրայելի դեսպան Ռեուվեն Ազարը։ Ապրիլի 22-ին Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո Հնդկաստանի զինված ուժերը երեքշաբթի ուշ երեկոյան սկսել են «Սինդուր» գործողությունը՝ հարվածներ հասցնելով…

Read More

Աշխարհը պետք է բացարձակ անհանդուրժողականություն ցուցաբերի ահաբեկչության նկատմամբ. Ջայշանկար

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը չորեքշաբթի բարձր է գնահատել երկրի բանակի գործողությունները Պակիստանում և այդ երկրի կողմից օկուպացված Քաշմիրում ահաբեկիչների թաքստոցների ոչնչացմանն ուղղված «Սինդուր» գործողության իրականացման համար։ Ջայշանկարը վերահաստատել է Հնդկաստանի դիրքորոշումն ահաբեկչության դեմ պայքարում՝ ասելով. «Աշխարհը պետք է բացարձակ անհանդուրժողականություն ցուցաբերի ահաբեկչության նկատմամբ։ Օգտագործելով առաջադեմ ճշգրիտ զենքեր և թիրախների վերաբերյալ հետախուզական տվյալները՝ հնդկական…

Read More

Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-ԵՄ շրջանակներում. Միրզոյան

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Յոհան Վադեֆուլին Գերմանիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առիթով: «Շնորհավորում եմ Ձեզ, սիրելի Յոհան Վադեֆուլ, Գերմանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ջերմությամբ հիշելով 2023 թվականի փետրվարի մեր քննարկումը։ Գերմանիայի հետ Հայաստանի ամուր գործընկերությունը, որը հիմնված է ընդհանուր արժեքների և շահերի վրա, մեծ հեռանկարներ է բացում ապագայի համար: Ես անհամբեր սպասում…

Read More

Չինաստանը Պակիստանին ու Հնդկաստանին կոչ է արել խուսափել իրավիճակի սրումից

Չինաստանի ԱԳՆ-ն Հնդկաստանին ու Պակիստանին կոչ է անում հանգստություն պահպանել և խուսափել գործողություններից, որոնք կարող են իրավիճակի սրման հանգեցնել։ «Մենք Հնդկաստանին ու Պակիստանին կոչ ենք անում առաջնահերթությունը տալ խաղաղությանն ու կայունությանը, պահպանել հանգստություն և զսպվածություն, խուսափել գործողություններից, որոնք էլ ավելի կբարդացնեն իրավիճակը»,- ասված է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Միաժամանակ նշվում է, որ Չինաստանը «ցավում է…

Read More

Պակիստանը ՄԱԿ ԱԽ-ին տեղեկացրել է Հնդկաստանի հարձակման մասին

Պակիստանը ՄԱԿ ԱԽ-ին տեղեկացրել է Հնդկաստանի հարձակման մասին, հաղորդում է Պակիստանի ԱԳՆ-ն։Համապատասխան դիմումը ԱԽ-ին ուղղվել է ՄԱԿ-ում Պակիստանի մշտական ներկայացուցչի միջոցով։ «Պակիստանն իրեն իրավունք է վերապահում հնդկական ագրեսիային պատասխանել համապատասխան պահի, համապատասխան կարգով»,- ընդգծել են Պակիստանի ԱԳՆ-ից։

Read More

ԱՄՆ-ն կշարունակի համագործակցել Հնդկաստանի ու Պակիստանի ղեկավարության հետ՝ խաղաղ կարգավորում փնտրելով․ Ռուբիո

Ամերիկյան վարչակազմը շփումներ կունենա Հնդկաստանի ու Պակիստանի ղեկավարության հետ՝ երկկողմ հակամարտության կարգավորման նպատակով, X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա ընդգծել է, որ «ուշադրությամբ հետևում է Հնդկաստանի ու Պակիստանի միջև իրավիճակին»։ Պետքարտուղարի խոսքով՝ ԱՄՆ-ն կշարունակի համագործակցել Հնդկաստանի ու Պակիստանի ղեկավարության հետ՝ խաղաղ կարգավորում փնտրելով։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս հակամարտության…

Read More

Թրամփը հուսով է՝ Պակիստան-Հնդկաստան հակամարտությունն արագ կավարտվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հնդկաստանի ու Պակիստանի միջև հարվածներն ամոթալի է անվանել։ Նա հույս է հայտնել, որ այս հակամարտությունն արագ կավարտվի։ «Դա խայտառակություն է։ Մենք այդ մասին հենց նոր լսեցինք, երբ մուտք գործեցինք Օվալաձև կաբինետ։ Ես կարծում եմ՝ մարդիկ կռահում էին, որ ինչ-որ բան պետք է տեղի ունենա՝ հիմնվելով նախորդող իրադարձությունների վրա։ Հնդկաստանն ու Պակիստանը…

Read More

Ֆրիդրիխ Մերցն ընտրվել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում

Քրիստոնյա-դեմոկրատական և Քրիստոնյա-սոցիալական միությունների դաշինքի առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը քվեարկության երկրորդ փուլում ընտրվել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում: Նա ստացել է 325 ձայն: Ընտրվելու համար անհրաժեշտ էր 316 ձայն։ Քվեարկության առաջին փուլը տեղի էր ունեցել այսօր կեսօրին: Մերցը բավարար ձայներ չէր ստացել կանցլեր ընտրվելու համար։ Նրան կողմ էր քվեարկել 310 պատգամավոր, դեմ՝ 307-ը: Գերմանակն ԶԼՄ-ները գրել էին,…

Read More

Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են երկկողմ և տարածաշրջանային արդիական հարցեր

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են նաև մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակի և երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր: Պուտինն ու Նեթանյահուն շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի հոբելյանի կապակցությամբ: Ընդգծվել է Երկրորդ աշխարհամարտի իրադարձությունների մասին ճշմարտությունը պաշտպանելու վճռականությունը, Կարմիր բանակի և խորհրդային ժողովրդի վճռական ներդրումը նացիզմի պարտության գործում։

Read More