
Գերագույն ռադա է ներկայացվել ԱՄՆ-ի հետ ընդերքի վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը
Ուկրաինայի կառավարությունը Գերագույն ռադա է ներկայացրել բնական պաշարների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը։ Դրանից բացի ներկայացվել նաև համաձայնագրի տեքստը։ «Կառավարությունը հույս ունի ստանալ խորհրդարանականների աջակցությունն այս համաձայնագրի արագ վավերացմանը»,- իր Telegram ալիքում գրել է վարչապետ Դենիս Շմիհալը։ Ավելի վաղ խորհրդարանի անդամ Յարոսլավ Ժելեզնյակը հայտնել էր, որ վավերացման քվեարկությունը նախատեսվում է անցկացնել մայիսի 8-ին։…