Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին հանդիպել է վճարովի պրակտիկայի ծրագրի մասնակից ուսանողների հետ

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին հանդիպել է  վճարովի պրակտիկայի ծրագրի մասնակից ուսանողների հետ

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի նախաձեռնած վճարովի պրակտիկայի ծրագրի մասնակից ուսանողների հետ։

Քաղաքապետը երիտասարդներին հաջողություններ է մաղթել և ընդգծել, որ մունիցիպալիտետը պատրաստ է աջակցել նրանց մասնագիտական զարգացմանը։

Ծրագրի շրջանակում Ախալցխայի քաղաքապետարանի ծառայություններում և քաղաքապետարանին ենթակա իրավաբանական մարմիններում  եռամսյա վճարովի պրակտիկա կանցնի 9 ուսանող։

Ուսանողների վճարովի պրակտիկայի ծրագիրը Վրաստանի կառավարության որոշմամբ մեկնարկել է 2026 թվականի սեպտեմբերից։ Ծրագրի մասնակիցները երեք ամիս պրակտիկա կանցնեն երկրի ողջ տարածքում գործող պետական կառույցներում։

Հանդիպմանը մասնակցել են Ախալցխայի քաղաքապետարանի վարչական և իրավական ծառայության ղեկավար Եվա Իվելաշվիլին և մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Էլենե Գոգոլաձեն։