Նիկոլ Փաշինյանը և Ժորժ Կեպենեկյանը քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցությանն առնչվող հարցեր 11.07.2022 . Միջազգային

Նիկոլ Փաշինյանը և Ժորժ Կեպենեկյանը քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցությանն առնչվող հարցեր
		11.07.2022 . Միջազգային


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆրանսահայ քաղաքական գործիչ Ժորժ Կեպենեկյանին:

Վարչապետը ողջունել է պարոն Կեպենեկյանի այցը Հայրենիք և բարձր գնահատել նրա դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական համագործակցությանը և Հայաստան-Սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցերի: