ԱՄՆ-ն մեղմացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի մասը 15.07.2022 . Միջազգային

ԱՄՆ-ն մեղմացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի մասը
		15.07.2022 . Միջազգային


ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թույլ է տվել որոշ գործարքներ կատարել Ռուսաստանի հետ: Խոսքը, մասնավորապես, պարարտանյութերի, սննդամթերքի, սերմացուի, դեղերի և բժշկական սարքավորումների հետ կապված գործարքների մասին է։ Այս մասին հայտարարել են ԱՄՆ ֆինանսների նախարարությունից, հաղորդում է РИА Новости-ն։

Հունիսի 2-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկից հանել էր ամերիկացիներին կենսաթոշակների վճարման հետ կապված գործարքները, որոնք արգելվել էին նախագահ Ջո Բայդենի հրամանագրով։

Ամերիկյան Navigator Principal Investors ներդրումային ընկերության տնօրեն Քայլ Շոստակը ենթադրել է, որ հակառուսական պատժամիջոցները կթուլանան 2022 թվականի աշնանը նախատեսված Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո: Նրա կարծիքով՝ դա կարող է տեղի ունենալ, եթե հանրապետականները հաղթեն։ Արգելքների մեղմացումը կարող է վերաբերել ռուսական նավթի, հումքի և պարարտանյութերի ներմուծմանը, ինչպես նաև ֆինանսական հատվածի սահմանափակումներին, այդ թվում՝ բանկերի դեմ պատժամիջոցների ռեժիմին՝ կապված հաշվարկային ընթացակարգերի հետ, կարծում է Շոստակը։