ԵՄ երկրները մտավախություն ունեն գազի գնի սահմանափակումներին Ռուսաստանի արձագանքից. FT 09.09.2022 . Միջազգային

ԵՄ երկրները մտավախություն ունեն գազի գնի սահմանափակումներին Ռուսաստանի արձագանքից. FT
		09.09.2022 . Միջազգային


Եվրամիության մի շարք երկրներ վախենում են Ռուսաստանի հնարավոր պատասխան քայլերից գազի գնի սահմանափակումների ներդրման դեպքում։ Այդ մասին տեղեկացել է Financial Times-ը (FT)։

Հրատարակության համաձայն՝ ԵՄ անդամ առնվազն 10 երկիր կողմ է էներգակիրների բոլոր մատակարարների համար ընդհանուր գների սահմանաչափին։ Նշվում է, որ եվրոպական կառավարությունները մտավախություն ունեն, որ միայն Ռուսաստանից գազի գնի շեմի հաստատումը «կարող է զայրացնել Մոսկվային»։ Այս դիրքորոշումը կիսող երկրների թվում են Հունաստանը, Իտալիան և Լեհաստանը։ Իսկ Հունգարիան, Ավստրիան և Նիդերլանդները դեմ են ցանկացած սահմանափակման:

Ավելի վաղ Politico-ն գրել էր, որ մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում՝ Իտալիան և Լեհաստանը, կողմ են ԵՄ ներկրվող ամբողջ գազի գնային շեմ սահմանելուն։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, սակայն, հայտարարել էր, որ նման տարբերակ դիտարկվում է, սակայն Բրյուսելն առայժմ դեմ է այդ գաղափարին։