Ադրբեջանը մշտապես հրադադարի սեփական խախտումները վերագրում է Հայաստանին. Նիկոլ Փաշինյան 17.10.2022 . Միջազգային

Ադրբեջանը մշտապես հրադադարի սեփական խախտումները վերագրում է Հայաստանին. Նիկոլ Փաշինյան
		17.10.2022 . Միջազգային


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Ադրբեջանը մշտապես հրադադարի ռեժիմի սեփական խախտումները վերագրում է Հայաստանին: Ակնհայտ է, որ սա պատրվակ է Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի։

Անհրաժեշտ է միջազգային մշտական մեխանիզմ՝ հրադադարի ռեժիմը պահպանելու և սահմանների անվտանգությունն ապահովելու համար»: