Ռուսաստանում մասնակի զորահավաքն ավարտելու մասին որոշում դեռևս չի կայացվել. Պեսկով 18.10.2022 . Միջազգային

Ռուսաստանում մասնակի զորահավաքն ավարտելու մասին որոշում դեռևս չի կայացվել. Պեսկով
		18.10.2022 . Միջազգային


Ռուսաստանում մասնակի զորահավաքն ավարտելու մասին որոշում դեռևս չի կայացվել՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր տարածաշրջանի համար սահմանել է բնակչության թվաքանակին համապատասխան զորահավաքի ցուցանիշներ։ Մարզերում փաստում են, որ զորահավաքային առաջադրանքը կատարվել է։ Այսպիսով, մասնակի զորահավաքի գործընթացն արդեն սպառված է և դադարեցվել է այն տարածաշրջաններում, որոնք կատարել են այդ խնդիրը»,- ասել է Կրեմլի խոսնակը:

Պեսկովը հավելել է, որ մասնակի զորահավաքը կարող է դադարեցնել միայն երկրի նախագահը, սակայն Վլադիմիր Պուտինն առայժմ նման հրամանագիր չի ստորագրել: