Դեսպան Սմբատյանը հանդիպել է ԿԳ նախարարին 19.10.2022 Sona Tonakanian Հայ-Վրացական հարաբերություններ

Դեսպան Սմբատյանը հանդիպել է ԿԳ նախարարին
		19.10.2022 Sona Tonakanian Հայ-Վրացական հարաբերություններ


Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի հետ։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի՝ կրթական ոլորտը համակարգող գերատեսչությունների միջև առկա սերտ համագործակցությանը և դրա ընդլայնման հնարավորություններին։ Կարևորվեց երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև փոխգործակցության ակտիվացումը՝ համատեղ գիտաժողովների, ուսանողների փոխանակման և այլ ծրագրերի իրականացման միջոցով։

Հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։