Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարարի նորանշանակ տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանատնից:
Փոխնախարար Դարսալիան ներկայացրել է իր համակարգման շրջանակներում գտնվող ուղղությունները, որոնք ներառում են նաև Վրաստանի հարևան երկրների հետ հարաբերությունները։
Դեսպան Սադոյանն իր հերթին խոսել է «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում ընթացող փոփոխությունների մասին։
Կողմերն անդրադարձել են հայ-վրացական բարեկամական հարաբերություններին և դրանում առկա ներուժն օգտագործելու հնարավորություններին։
Քննարկվել են երկկողմ միջկառավարական հանձնաժողովի սպասվող նիստին առնչվող հարցեր։