Հայաստանի ԱԺ-ը չընտրեց Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում. խորհրդարանը կարձակվի

Հայաստանի ԱԺ-ը չընտրեց Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում. խորհրդարանը կարձակվի

Tert.am-Ազգային ժողովը, ինչպես նախատեսված էր, դեմ քվեարկեց վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Կողմ՝ 0, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 13 ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը դեմ քվեարկեց միակ թեկնածուի օգտին, որի առաջադրման նպատակը հենց չընտրվելն էր:

Սա 2-րդ ընտրությունն էր, որի արդյունքում վարչապետ այդպես էլ չընտրվեց, ինչը նշանակում է, որ գործող Ազգային ժողովը պետք է իրավունքի ուժով արձակվի:

Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ ԱԺ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին:

«Այս առաջադրումը կրում է ֆորմալ բնույթ: Արդեն երկրորդ անգամ մենք վարչապետի ընտրություններ ենք անցկացնում վարչապետ չընտրելու համար: ԱԺ-ը կարձակվի իրավունքի ուժով, եթե վարչապետ չընտրվի»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ առաջին անգամ ԱԺ-ը Ն. Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում հոկտեմբերի 24-ին:

Իր պաշտոնից նա հրաժարական էր տվել հոկտեմբերի 16-ին, որպեսզի դեկտեմբերի սկզբին տեղի ունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

Հիշեցնենք նաև, որ Փաշինյանն այսօր ավելի վաղ հայտարարել է, որ նախնական ըստ նախնական համաձայնության արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին։