ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հարավային Կովկասի իրավիճակին:
«Ինչ վերաբերում է Կովկասյան տարածաշրջանին, միջոցներ են առաջարկվել դեռ անցյալ տարի։ Հայաստանում ՀԱՊԿ պատվիրակության ու քարտուղարության աշխատանքից հետո զեկույց է եղել արտաքին գործերի նախարարներին, պաշտպանության նախարարներին, անվտանգության խորհրդի քարտուղարներին, զեկույց է եղել պետությունների ղեկավարներին, և բոլոր եզրակացությունների ու գնահատականների հիման վրա առաջարկվել են որոշակի միջոցներ, պատրաստվել են փաստաթղթերի նախագծեր։
Մի շարք պատճառներով քննարկումները շարունակվում են մինչ օրս։ Թե ինչ որոշում կկայացնեն պետությունների ղեկավարները, չեմ կարող կանխատեսել։ Բայց կարծում եմ, որ կձեռնարկեն բոլոր միջոցները, այդ թվում՝ կովկասյան հողում իրավիճակի կայունացման համար՝ և՛ Հայաստանում, և՛ հարակից պետություններում»։