ՀՀ տարածքային ամբողջականության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա ԵՄ-Բաքու հարաբերությունների համար. Բորել

ՀՀ տարածքային ամբողջականության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա ԵՄ-Բաքու հարաբերությունների համար. Բորել

ԵՄ ԱԳ նախարարները նոյեմբերի 13-ին, ի թիվս միջազգային օրակարգային հարցերի, քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները՝ հայտնել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը: Ժոզեպ Բորելի խոսքով՝ հարկավոր է պաշտպանել Հայաստանը թե՛ ներսից, թե՛ դրսից ապակայունացնելու փորձերից:
«Նախևառաջ, մենք կամրապնդենք Հայաստանում մեր քաղաքացիական առաքելությունը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները պետք է վերսկսվեն, հարկավոր է խաղաղության պայմանագիր կնքել։ Մենք հանձնառու ենք շարունակելու Շառլ Միշելի նախաձեռնած միջնորդական ջանքերը»,- ասված է Բորելի հայտարարության մեջ։
Նշվում է, որ Միությունը հստակ ուղերձ է հղել Ադրբեջանին, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա ԵՄ-Բաքու հարաբերությունների համար: