Բայդենը և Նեթանյահուն քննարկել են Գազայի հարցը 20.01.2024 . Միջազգային

Բայդենը և Նեթանյահուն քննարկել են Գազայի հարցը
		20.01.2024 . Միջազգային


ԱՄՆ ախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Սպիտակ տան մամուլի հաղորդագրության համաձայն՝ նախագահն ու վարչապետը քննարկել են ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակումն ապահովելու ջանքերը, Գազայում տիրող իրավիճակը և մարդասիրական օգնության ծավալն ավելացնելու հարցերը:
 
Բայդենը հիշեցրել է, որ Իսրայելը պատասխանատվություն է կրում ՀԱՄԱՍ-ի դեմ գործողությունների շարունակման ընթացքում Գազայի հատվածում անմեղ քաղաքացիական անձանց տուժելու համար: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Իսրայելի և Պաղեստինի միջև մշտական քաղաքական որոշումը հնարավոր կլինի միայն երկու պետությունների ստեղծման դեպքում:
 
Մանրամասները՝ տեսաշարում։