Ուկրաինան կանգնած է պատերազմի նոր փուլի առաջ, քանի որ Ռուսաստանը պատրաստվում է ընդլայնել հարձակողական գործողությունները՝ Խմելնիցկիում սահմանապահների հետ հանդիպմանը հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Վոլոդիմիր Զելենսկին, սակայն, չի հստակեցրել՝ որ ուղղություններով և ինչ գործողություններ են նախաձեռնելու ռուսական ուժերը: Ուկրաինայի նախագահը կոչ է արել Կիևի դաշնակիցներին գործել՝ խափանելու Մոսկվայի ծրագրերը:
«Պատերազմի արդեն 800-րդ օրն է. մեր պետությունը չափազանց բարդ ճանապարհ է անցել և դեռ անցնելու է: Պատերազմը պետք է ավարտվի արդար պայմաններով՝ Ուկրաինայի պայմաններով», – ընդգծել է Զելենսկին: