Ցանկացած խաղաղության պայմանագիր լավ է, երբ կան փոխզիջումներ, երբ զիջումներ են լինում, դրանք արդյունավետ չեն լինում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե չհամաձայնեցված կետերի շուրջ ով է զիջումների գնալու:
Արայիկ Հարությունյանն անդրադարձավ խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ այս պահին տարբերակները խմբագրված գտնվում են կողմերի մոտ:
«Երբ նոր խմբագրումներ լինեն, տարբերակներ կլինեն, փոխանակություն կլինի, և եթե անհրաժեշտություն լինի նոր հանդիպման, դրանք կլինեն»,- ասաց Հարությունյանը: