Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-16-ը աշխատանքային այցով կլինի Կամբոջայի Թագավորությունում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-16-ը աշխատանքային այցով կլինի Կամբոջայի Թագավորությունում: Այս մասին հաղորդագրություն է տարածել…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-16-ը աշխատանքային այցով կլինի Կամբոջայի Թագավորությունում: Այս մասին հաղորդագրություն է տարածել վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։ Վարչապետը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին: Այցի շրջանակում նախատեսված են նաև վարչապետ Փաշինյանի երկկողմ հանդիպումները արտերկրի գործընկերների հետ:
Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել։ Ֆրիդրիխ Մերցը տրամաբանական է որակել այն, որ Եվրոպան մասնակցելու է ընդլայնված քննարկումներին։ «Մենք մշտապես ունեցել ենք հիմնարար սկզբունք՝ ոչ մի որոշում Եվրոպայի մասին՝ առանց Եվրոպայի, և ոչ մի որոշում Ուկրաինայի մասին՝ առանց Ուկրաինայի», — շարունակել է կանցլերը։ Նա հավելել է՝ պատրաստ են բանակցություններ վարել…
ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ նոյեմբերի 13-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Նիստի ընթացքում բիզնեսի ներկայացուցիչները ներկայացրել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 207.1-ին հոդվածով սահմանված «ծնողական ժամի» կարգավորումների կիրառման վերաբերյալ իրենց դիտարկումները և բարձրաձայնել գործնականում հնարավոր խնդիրները։ Քննարկվել են նաև բիզնեսից բիզնեսին…
Վաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել՝ հայտարարել է Սքոթ Բեսենթը: «Իրանցիներին երկար ու ցուրտ ձմեռ է սպասում։ Նրանց արդեն առաջարկել ենք համաձայնագիր կնքել, և, հավանաբար, ընտրությունից առաջ նրանք կարող էին շատ ավելի շահավետ պայմանների հասնել: Այժմ Թրամփը չի կարծում, որ մեզ ընդհանրապես գործարք է պետք: Մենք կշարունակենք ուժեղացնել ճնշումը Իրանի վրա և տնտեսապես…
Ամփոփվել է 2026 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների երիտասարդական մրցույթը. տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման արարողությունը: Մրցույթում հաղթող ճանաչված գաղափարները ստանում են դրամական պարգև (խրախուսական մրցանակներ)՝ առավելագույնը 500.000 ՀՀ դրամի չափով: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Հաղթողներին ողջունել և պարգևատրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է «Երևանի Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ՝ ծանոթանալու իրականացված աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Նա շրջել է գրադարանի տարածքում, ծանոթացել միջոցառումների դահլիճին, ընթերցասրահներին, գրքային ֆոնդին, ընթերցողների սպասարկման պայմաններին և մյուս ենթակառուցվածքներին։ Քննարկվել են գրադարանի գործունեության հիմնական ուղղություններ, ձեռքբերումներն ու զարգացմանն ուղղված…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է թմբուկ նվագում։
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Գերմանիայի և Հայաստանի միջև հարաբերությունները չափազանց կարևոր են և երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են։ Հայկ Կոնջորյանն արժևորել է երկու երկրների օրենսդիր մարմինների…
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել ՀՀ Շիրակի մարզի ք. Արթիկ, Բաղրամյան փ. 27/3 և 29/1 հասցեներում Ս. Ղազարյան անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող առևտրի օբյեկտում և ՀՀ ք. Երևան, Աբովյան փողոցի 1/1 հասցեում «Մեհակ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող ռեստորանում։…
ԱշխարհՕրը՝ 60 վայրկյանում | 13.11.2026նոյեմբերի 13 | 19:33
ՆԳ նախարարության և ՄԱԶԾ սերտ համագործակցությամբ նոյեմբերի 10-11-ը Ծաղկաձորում անցկացվել է «Երիտասարդների ներգրավվածությունը ՆԳՆ բարեփոխումներում․ երկխոսություն և արդյունավետ համագործակցություն» խորագրով աշխատաժողովը, որին մասնակցել են ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի անդամները։ Աշխատաժողովի օրակարգն ընդգրկում էր ՆԳ նախարարության գործունեության տարբեր ուղղություններին առնչվող առանցքային թեմաներ՝ երիտասարդներին հնարավորություն տալով ծանոթանալու ոլորտային գործընթացներին, քննարկելու իրենց ներգրավման հնարավորությունները բարեփոխումների գործընթացում։ «Օրակարգը…
ՖուտբոլԵրկու չհաշվված գոլ և ոչ-ոքի արդյունք․ Հայաստան – Կիպրոս՝ 1-1նոյեմբերի 13 | 20:24
Կարճատև այցով վերադառնում եմ Երևան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Վաղը մեկնելու ենք Կամբոջա՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին»:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Գևորգ Թորոսյանի ուղերձ է հղել՝ ամփոփելով պաշտոնավարման մեկ ամիսը․ «Սիրելի՛ հայրենակիցներ և գործընկերներ, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում պաշտոնավարմանս առաջին ամիսն ընդգծեց առանցքային բարեփոխումների անհրաժեշտությունը։ Պաշտոնս ստանձնելու առաջին օրերին ներկայացրել էի, թե ինչպես եմ պատկերացնում մեր աշխատանքը՝ ի շահ ուղևորների, գործարարների և ոլորտի գործընկերների։ Այս անգամ ներկայացնում եմ այդ նպատակին ուղղված հիմնական քայլերն…
Բաքվում տեղի է ունեցել Eternity-2026 հրամանատարաշտաբային զորավարժությունների բացման արարողությունը՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Նշվում է, որ զորավարժություններին ադրբեջանական բանակի զինծառայողների հետ միասին ներգրավված է նաև «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի պահպանության դեպարտամենտի և ռազմավարական օբյեկտների պահպանության պետական գործակալության անձնակազմը: Զորավարժություններին ներգրավված է ավելի քան 200 մարդ երեք երկրից։ Դրանք կշարունակվեն մինչև նոյեմբերի 20-ը: Արարողության ժամանակ…
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության ղեկավար Արա Մովսիսյանը և վերահսկողության ծառայության ղեկավար Արթուր Դավթյանը ծանոթացել են Կարտիկամ գյուղում իրականացվող ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ընթացքին։ Նախագիծը նախատեսում է Կարտիկամ և Բուզավեթ գյուղերը կապող ճանապարհի 4 կիլոմետրանոց հատվածի ամբողջական վերականգնում և ասֆալտապատում։ Աշխատանքների ավարտից հետո գյուղերի միջև կբարելավվի ճանապարհային կապը՝ ապահովելով բնակիչների ավելի հարմարավետ և անվտանգ տեղաշարժը։…
Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռոստոմ Մաղրաքվելիձեն և քաղաքապետի առաջին տեղակալ Դավիթ Պապաշվիլին, տեղական ինքնակառավարման մարմնի և շինարարական ընկերության ներկայացուցիչների հետ միասին, ծանոթացել են Փալիաշվիլիի, Էրկոտիի, Ջորջիաշվիլիի, Կոստավայի և Նինոշվիլիի փողոցներում ընթացող վերականգնողական աշխատանքներին։ Այցի ընթացքում քաղաքապետը տեղում ծանոթացել է աշխատանքների ընթացքին և իրականացվող նախագծի շրջանակներում ստեղծված իրավիճակին։ Այս փուլում վերականգնողական աշխատանքներն ընթանում են ակտիվ ռեժիմով։ Մունիցիպալիտետում…
Դուբլինում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերը՝ կարևորելով երկկողմ ակտիվ երկխոսության շարունակականությունը և փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային նշանակության մի շարք այլ հարցերի՝ փոխանակելով տեսակետներ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ։
Բորջոմիի մունիցիպալիտետի Ծաղվեր ավանում ավարտվել են մարզական հրապարակի վերականգնման աշխատանքները։ Ծրագրի շրջանակներում կառուցվել է ժամանակակից չափանիշներին համապատասխան մարզական տարածք։ Հրապարակում տեղադրվել է կանաչ ծածկույթ, պարագծով մոնտաժվել են մետաղական պաշտպանիչ ցանցեր, ինչպես նաև էներգաարդյունավետ արտաքին լուսավորության համակարգ։ Բարեկարգվել է նաև հարակից տարածքը։ Բորջոմիի մունիցիպալիտետում մարզական ենթակառուցվածքների զարգացումն ու առկա տարածքների արդիականացումը կշարունակվեն նաև առաջիկայում։
Հանրապետության տարածքում նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան, 16-ին, 17-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ` լեռնային շրջաններում գիշերը ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ն աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում նոյեմբերի 13-ի…
Թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր կայացած նիստում սեփական նախաձեռնությամբ վարչական վարույթի շրջանակներում ընդունել է որոշում՝ հայցադիմումով դիմել վարչական դատարան՝ Լոռու մարզի Սպիտակ համայնքի համամասնական ընտրակարգով 2026 թվականի նոյեմբերի 29-ի ավագանու ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար։ ԸԸՀ որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Դուբլինում օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:
Ռուսաստանի նախագահի օգնականը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի և Սպիտակ տան բանագնացների հանդիպումը: Յուրի Ուշակովը բովանդակալից, կառուցողական, անկեղծ և օգտակար է որակել տեղի ունեցած բանակցությունները: Նրա խոսքով՝ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշներն աջակցել են Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքում Օլեշկիի նմանությամբ հումանիտար գործողություն անցկացնելու՝ Կրեմլի առաջարկին: Ուշակովը հայտնել է, որ հանդիպման ժամանակ կարևորվել է եվրոպական անվտանգության նոր…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Բրյուսելում հանդիպել է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) գլխավոր քարտուղար Յան Սոնդերսի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը և ԵՄ-ում ու ՀՄԿ-ում ՀՀ մաքսային կցորդ Միքայել Խաչատրյանը։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից: Կողմերը քննարկել են Հայաստան–ՀՄԿ գործընկերության ընթացիկ արդյունքներն ու կարողությունների…
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նոյեմբերի 12-ի երեկոյան Դուբլինում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի հետ։ Ինչպես հայտնում են AFP գործակալությունն ու ուկրաինական «Սուսպիլնե» առցանց պարբերականը, հանդիպումն անցկացվել է Դուբլինի մերձակայքում՝ Բալդոնել քաղաքի Քեյսմենթ ռազմական ավիաբազայի տարածքում։ AFP-ի տեղեկություններով՝ ամերիկացի բանակցողները մտադիր էին Ուկրաինայի նախագահին ներկայացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր…
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Բահրեյնում ամերիկյան վաղ նախազգուշացման ռադարին հարվածելու մասին՝ փոխանցում Reuters-ը: Իրանական կողմը նշել է, որ հարձակումը եղել է ի պատասխան Իրանի հարավում գտնվող Սիրիկ շրջանում հեռահաղորդակցության աշտարակի ուղղությամբ ավիահարվածի: Սա սեպտեմբերի սկզբից ԻՀՊԿ-ի առաջին հայտարարությունն է Պարսից ծոցի երկրներում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են կոմիտեից: Պատվիրակության կազմում էին նաև Իտալիայի Հանրապետության փոխդեսպան Անդրեա Պեդուտոն և կարաբիներների փոխգնդապետ, Հարավային Կովկասի տարածաշրջանում Իտալիայի Հանրապետության դեսպանության ոստիկանության կցորդ Անդրեա Չիլենտոն։ Արթուր Նահապետյանը, կարևորելով կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ…
Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են ապագա խաղաղ բանակցությունների ձևաչափում ներառել նաև եվրոպական երկրներին։ Միաժամանակ ԱՄՆ-ն աշխատում է պատերազմի սկզբից ի վեր գերիների ամենախոշոր փոխանակման կազմակերպման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջարեդ Քուշները։ Reuters-ի փոխանցմամբ՝ նրա հայտարարությունը հաստատում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ավելի վաղ արած հայտարարությունը, որով նա ողջունել էր Եվրոպայի…
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի նոյեմբերի 12-ին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ղեկավարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ՝ հիմնվելով 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունքների և դրա շրջանակներում ստորագրված Վաշինգտոնյան համատեղ…
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Դուբլինում է հավաքել բազմաթիվ երկրների և կառույցների առաջնորդների։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր ելույթում հայտարարել է, որ Եվրոպան պետք է դառնա Ռուսաստանի հետ բանակցությունների մասնակիցը։ Նա շեշտել է, որ հաջորդ շաբաթը որոշիչ թեստ կլինի, որը կստուգի պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի պատրաստակամությունը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն իր հերթին գագաթնաժողովին ժամանելիս հայտարարել է,…