ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կասեցրել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևը հանձնաժողով վերադարձնելու օգտին։…
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևը հանձնաժողով վերադարձնելու օգտին։ Առաջարկն ընդունվել է 211 կողմ և 204 դեմ ձայներով։ Բանաձևի հեղինակն է Քենտուկի նահանգից ընտրված հանրապետական կոնգրեսական Թոմաս Մասին։ Նա Հանրապետական կուսակցության միակ ներկայացուցիչն էր, որը դեմ է քվեարկել նախաձեռնությունը հանձնաժողով վերադարձնելուն։ Բանաձևը ներառում էր մեղադրանքի ութ կետ, որոնք հիմնականում…
Հանդիպում Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի հետ: Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:
Կլիմայի փոփոխությունCOP31. վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունընոյեմբերի 11 | 12:03
ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP31 համաժողովի շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Ֆիջիի տեղեկատվության, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության նախարար Լինդա Տաբույայի և շրջակա միջավայրի ու կլիմայի փոփոխության հարցերով մշտական քարտուղար Սիվենդրա Մայքլի հետ։ «Շնորհակալություն եմ հայտնել COP17-ում Ֆիջիի ակտիվ ներգրավվածության և բարդ բանակցություններում համաձայնությունների հասնելուն նպաստելու համար։ Առանձնահատուկ գնահատել եմ Սիվենդրա Մայքլի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիայի Հանրապետություն: Անթալիայի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի մշակույթի նախարարի տեղակալ Սերդար Չամը: Վարչապետն Անթալիայում կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին: Այցի շրջանակում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ:
Ուկրաինան պատրաստ չէ Ռուսաստանին զիջել Դոնբասի այն տարածքները, որոնք ռուսական զորքերը չեն կարողացել օկուպացնել, նույնիսկ եթե դրա դիմաց առաջարկվի խաղաղության համաձայնագիր։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Դանիա կատարած այցի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի վրա ճնշում գործադրելը և Դոնբասից հեռանալ պահանջելը բանակցություններ վարելու ամենահեշտ ճանապարհն են, սակայն Կիևը պատրաստ չէ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից՝ ի պատիվ Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովի մասնակիցների տրված պաշտոնական ընթրիքին: Երկրների առաջնորդներին Ելիսեյան պալատում դիմավորել են Էմանուել Մակրոնը և տիկին Բրիջիթ Մակրոնը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովի շրջանակում մասնակցել է «Չնահանջելով. ինքնիշխանությունը հիբրիդային սպառնալիքների դարաշրջանում» պանելային քննարկմանը: Վերջնիս մասնակցել են նաև Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան և Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան: Հարցուպատասխանի ընթացքում վարչապետն անդրադարձել է հիբրիդային սպառնալիքների դեմ ՀՀ Կառավարության քայլերին և իրականացվող միջոցառումներին: Ապատեղեկատվության դեմ պայքարում երկրի ղեկավարը կարևորել է պետական գերատեսչությունների ժամանակին…
Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրիի նախագահությամբ տեղի է ունեցել «Բարձր լեռնային բնակավայրի կարգավիճակի կառավարման խորհրդի» նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել է բարձր լեռնային բնակավայրում մշտապես բնակվող անձի կարգավիճակ ստանալու 14 դիմում։ Դրանցից 8-ի վերաբերյալ խորհուրդը տվել է դրական եզրակացություն։ Քննարկվել և ներկայացվել են նաև մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ։ Նշենք, որ «Բարձր լեռնային բնակավայրի կարգավիճակի կառավարման խորհուրդը»…
Նինոցմինդայում Ոստիկանության օրվա առթիվ նախկին ոստիկանները հավաքվել են քաղաքի ոստիկանության բաժանմունքի շենքի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու կյանքից հեռացած գործընկերների հիշատակին։ Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել հուշակոթողին՝ հիշելով իրենց նախկին գործընկերների նվիրումն ու անձնվեր ծառայությունը՝ հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման գործում։ Հանդիպման ընթացքում ներկաները ևս մեկ անգամ արժևորել են իրենց գործընկերների ծառայությունն ու ներդրումը…
Բորժոմիի մունիցիպալիտետի Քվաբիսխևի և Լառեբի գյուղերում ավարտվել են «Գյուղին աջակցության ծրագրի» շրջանակներում նախատեսված ենթակառուցվածքային աշխատանքները։ Քվաբիսխևի գյուղում վերականգնվել են գերեզմանատուն տանող մուտքի ճանապարհը և ջրահեռացման ջրանցքը, իսկ Լարեբի գյուղում կամրջի վնասված փայտե ծածկը փոխարինվել է նորով։ Նշված նախագծերն ընտրվել են գյուղական ժողովների ընթացքում։ Բորժոմիի մունիցիպալիտետի 33 գյուղերում անցկացված հանդիպումների ժամանակ բնակիչներն իրենք են որոշել, թե…
Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոցում տեղի է ունեցել Վրաստանի քրիստոնեացման 1700-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում։ Միջոցառմանը մասնակցել են Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, նրա տեղակալ Արմեն Մառանգոզյանը, Կումուրդոյի և Կարի թեմի քահանա Ալեքսանդրե Կասրաշվին, ինչպես նաև Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը։ Դպրոցի աշակերտները ներկաներին ներկայացրել են բազմաբովանդակ գեղարվեստական ծրագիր՝ նվիրված…
Իրանի դեմ տնտեսական արշավն այնքան արդյունավետ է, որ լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնելու կարիք չկա՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով՝ Իրանի ժողովուրդն ավելի լավ կյանքի է արժանի, ոչ թե երրորդ աշխարհի երկրի կարգավիճակի։ Ռուբիոն, սակայն, վստահեցրել է՝ Թեհրանի նկատմամբ տնտեսական ճնշումը միայն կուժեղանա։ «Օրինակ՝ Իրանը դեռ ունի փոքր քանակությամբ նավթ՝ բառացիորեն…
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների մաքսային մարմինների միջև կապերի հաստատման և համագործակցության խորացման հնարավորությունները։ ՊԵԿ նախագահը կարևորել է ցամաքային ճանապարհով դեպի Եվրոպա բեռնափոխադրումների և տարանցման դյուրացմանն առնչվող հարցերը՝ մասնավորապես անդրադառնալով Բուլղարիայի սահմանով բեռների մուտքի…
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է Հայաստանի հետ սահմանին երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքների ավարտի մասին։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ նախապատրաստություն է իրականացվել ինչպես երկաթուղային անցակետի, այնպես էլ Ալիջանի ավտոմոբիլային սահմանային անցակետի բացման համար։ Ուրալօղլուն նշել է, որ պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում դրանց բացումը երկար չի տևի։ Նախարարը հույս է հայտնել,…
Երևանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստի շրջանակում ստորագրվել է «ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարությունների համագործակցության մասին» համաձայնագիրը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։ Փաստաթուղթը նախատեսում է համագործակցության զարգացում հետևյալ հիմնական ուղղություններով՝ արդարադատության ոլորտում պետական քաղաքականության իրականացում և իրավունքների պաշտպանություն, օրենսդրության կատարելագործում և իրավական ակտերի փոխանակում, թվայնացում և տեղեկատվական համակարգերի զարգացում, իրավական…
Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի և Կոսովոյի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Ալբին Կուրտիի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Մասնավորապես, կարևորվել է առևտրատնտեսական կապերի ընդլայնումը և այդ ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը: Անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտում փոխգործակցությանը: Երկուստեք նշվել է, որ առկա է այդ ոլորտում փոխգործակցության մեծ ներուժ: Մտքեր…
Արևմուտքը կկարողանա Ուկրաինային տրամադրել միայն անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև Ռուսաստանը, հայտարարել է Մարկո Ռուբիոն։ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ հակառակ դեպքում դա չի աշխատի։ Նա ընդգծել է, որ երաշխիքների կոնկրետ ծրագիր առայժմ չկա. կողմերը քննարկում են միայն հնարավոր տարբերակները։ Ամերիկացի պաշտոնյան անվտանգության երաշխիքներն անվանել է ապագա կարգավորման առանցքային պայման. դրանք պետք է Ուկրաինային պատերազմից հետո…
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին։ Այս մասին տեղեկացնում են Դատական իշխանությունից։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների դատական իշխանությունների միջև մասնագիտական կապերի զարգացման հեռանկարներին։ ԲԴԽ նախագահը կարևորել է Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության շրջանակում դատական իշխանությունների անմիջական երկխոսության ձևավորումն…
Փարիզը մեղադրում է Թեհրանին վերջերս ֆրանսիական սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա կիբեռհարձակումներ կազմակերպելու համար։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ սուպերմարկետներում սառնարանների և սառցախցիկների վրա իրականացված կիբեռհարձակումների հետևում կանգնած է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել։ Ժան-Նոել Բարոյի խոսքով՝ դա իր մասշտաբներով և ագրեսիայի մակարդակով աննախադեպ արշավ էր։ Նա խոստացել է, որ…
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի նախագահությամբ Երևանում ընթանում է ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը։ Այդ մասին հայտնում են նախարարությունից։ Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Սրբուհի Գալյանն ընդգծել է, որ Հայաստանի նախագահությունը Խորհրդում կարևոր հնարավորություն է անդամ պետությունների միջև իրավական համագործակցության ամրապնդման և զարգացման համար։ Նախարարը նշել է, որ հոբելյանական նիստն առանձնահատուկ նշանակություն ունի նաև…
Միացյալ Նահանգները պատրաստ է Մերձավոր Արևելքում իրավիճակի ցանկացած զարգացման՝ հայտարարել էր ԱՄՆ նախագահը։ «Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը, Քուվեյթը և այլ երկրներ կնախընտրեին պահպանել ստատուս-քվոն, այլ կերպ ասած՝ պատմության մեջ ամենամեծ ռազմածովային շրջափակման և «Երկաթե դարպասներ» նոր գործողության շարունակությունը։ Այսպիսով, խոսքը ինչպես ցամաքում, այնպես էլ ծովում շրջափակման մասին է։ Եթե Մերձավոր Արևելքում իրավիճակը փոխվի, Ամերիկայի…
Արտաքին ՔաղաքականությունՄիրզոյանը և Ցահքնան քննարկել են Հայաստանի Էստոնիայի միջև տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնման հարցերնոյեմբերի 09 | 21:32
Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Ողջունելով հյուրերին` ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է երկու ժողովուրդների միջև պատմական, մշակութային դարավոր կապերի ամրապնդման կարևորությունը և շարունակականության ապահովումը: Նախարարն առանձնակի հիացմունքով հիշատակել է…
Նոյեմբերի 5-7-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պատվիրակությունը՝ Ոստիկանության գվարդիայի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանի գլխավորությամբ, աշխատանքային այցով եղել է Օմանի Սուլթանությունում։ ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ այցի շրջանակում Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Մասկատում մասնակցել է «Ռազմական երաժշտություն․ Օմանը և աշխարհը» միջազգային փառատոնին։ Օմանի ազգային տոնին նվիրված ամենամյա փառատոնն անցկացվել է Մասկատի թագավորական օպերային թատրոնի բացօթյա հրապարակում՝ Թագավորական գրասենյակի…
Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցիչի առաջին տեղակալ Դավիթ Մումլաձեն, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, նրա տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեն և Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը ծանոթացել են մունիցիպալիտետում ընթացող ենթակառուցվածքային աշխատանքներին։ Մարզային վարչակազմի և տեղական իշխանությունների ներկայացուցիչներն այցելել են Մուրջախեթ գյուղ, որտեղ ստուգել են Տարածաշրջանային նախագծերի հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը։ Նախագծի ընդհանուր…
Բորժոմիի մունիցիպալիտետի Դվիրի և Սակիրե գյուղերում ավարտվել են ճանապարհային ենթակառուցվածքների նախագծերը, իսկ Տաձրիսի գյուղում ակտիվորեն աշխատանքներ են տարվում։ Տեղի բնակչության տեղաշարժի պայմանները բարելավելու նպատակով, մունիցիպալիտետի տարածքում փուլ առ փուլ բարելավվում են ճանապարհային ենթակառուցվածքները։ Այս փուլում աշխատանքները ներառում են երեք գյուղ. Նանետաշվիլիի շրջանի Դվիրի գյուղում տեղադրվել է 936 մետր երկարությամբ բետոնե մայթ և կառուցվել են բակերի…
Երկուշաբթի՝ նոյեմբերի 9-ին, ՉԺՀ պետխորհրդի մաքսային սակագների կոմիտեն երկու ամսով երկարաձգել է ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար 24 տոկոս լրացուցիչ մաքսատուրքերի կիրառման կասեցումը՝ պահպանելով 10 տոկոս լրացուցիչ մաքսային սակագինը: ԱՄՆ-ից ներմուծման լրացուցիչ մաքսատուրքերի մի մասի կասեցման երկարաձգումը նպաստում է երկու երկրի ձեռնարկությունների միջև համագործակցության կայուն և կանխատեսելի քաղաքական միջավայրի ստեղծմանը, ինչպես նաև չին-ամերիկյան տնտեսական ու առևտրային…
Ախալցխայի մարզական համալիրում առաջին անգամ կազմակերպվել է լողի մրցաշար, որին մասնակցել են տարբեր տարիքային խմբերի երեխաներ։ Մրցումները կազմակերպվել են երեք տարիքային կատեգորիաներով։ Աղջիկներն ու տղաները մրցել են մրցանակային տեղերի համար՝ ցուցադրելով իրենց լողի հմտություններն ու մարզական պատրաստվածությունը։ Մրցաշարի հաղթողները պարգևատրվել են մեդալներով, գավաթներով և վկայականներով, իսկ բոլոր մասնակիցները ստացել են մեկամսյա անվճար աբոնիմենտ։ Մրցաշարի նպատակն…
Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրիի որոշմամբ՝ նոյեմբերի 9-ից Ախալցխայի դպրոցների ուսուցիչները մարզական համալիրում աբոնիմենտ ձեռք բերելիս կօգտվեն 50% զեղչից։ Զեղչը կգործի ինչպես լողավազանի, այնպես էլ մարզասրահի աբոնիմենտների համար։ Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ուսուցիչները կարող են դիմել Ախալցխայի մարզական համալիր։ Հասցե՝ Ախալցխա, Ասպինձայի փողոց, թիվ 44։