Ախալցխայի քաղաքապետարանը կրթաթոշակներ է տրամադրում գերազանց առաջադիմությամբ ուսանողներին
Ախալցխայի քաղաքապետարանը մեկնարկում է կրթաթոշակների տրամադրման գործընթացը՝ 2026 թվականի բյուջեով նախատեսված «Ախալցխայի քաղաքապետի կրթաթոշակներ գերազանց ուսանողների համար» ենթածրագրի շրջանակներում։ Կրթաթոշակը նախատեսված է Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի այն գերազանցիկ ուսանողների համար, որոնք համապատասխանում են սահմանված չափանիշներին։ Կրթաթոշակ ստանալու համար ուսանողը պետք է՝ լինի Վրաստանի քաղաքացի, դիմումը ներկայացնելու պահին առնվազն վերջին 6 ամիսը գրանցված լինի Ախալցխայի մունիցիպալիտետի տարածքում,…
